5 մլն դրամ՝ 3 տարի ծառայող զինվորին. նախարարը ներկայացրեց «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկած «Ազգ-բանակ 2017» համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» անվանումներով:

Սկսելով «Պատիվ ունեմ» ծրագրից՝ նախարարն ասաց, որ դրա նպատակը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ շաղկապելն է:

«Բուհական տարկետում ստանալու հնարավորություն վերապահել այն երիտասարդներին, որոնք բակալավրատն ավարտելուց հետո որոշում են ոչ թե 2 տարի չվճարվող շարքային ժամկետային ծառայություն անցնել, այլ երեք տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ եւ իրենց գիտելիքները լիարժեք կարողանան կիրառել մեր հասարակության կարիքների համար:

Ինչպե՞ս եմ պատկերացնում դրա իրականացումը: 1-ին կուրս ընդունվելուց հետո արական սեռի ուսանողները հնարավորություն ունեն դիմելու եւ մի շարք պայմանների բավարարման դեպքում (առողջական վիճակ, ֆիզիկական պատրաստություն, հոգեբանական թեստավորման համապատասխան փուլ եւ գիտելիքների նվազագույն շեմ) յուրաքանչյուր շաբաթ օր 2-րդ կուրսից մինչեւ 4-րդ կուրսի առաջին կիսամյակ գնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ստանալ այն բոլոր հմտությունները, որ անհրաժեշտ են դասակի հրամանատարի պարտականություններ կատարելու համար:

Բարեհաջող պետական քննություններ հանձնելուց, դիպլոմ ստանալուց հետո քննություններ հանձնելով նրանք ստանում են նաեւ լեյտենանտի սպայական կոչում եւ նշանակվում են ծառայության զորքերում ըստ մասնագիտությունների կամ մասնագիտություններով համապատասխանեցված զինվորական մասնագիտությունների: Նրանք ծառայում են 3 տարի, ստանում սպայի վարձատրություն, 3 տարի հետո նրանց պարտավորությունը դեպի զինված ուժեր ավարտված է եւ նրանք չեն դիտարկվում որպես անպայման ամբողջական կարիերա կառուցելու թեկնածուներ»,- մանրամասնեց նախարարը:

Նրա փոխանցմամբ, այս ամենը անցնելուց հետո նրանք դառնում են շարքային պահեստազոր, որը շատ կարեւոր խնդիր է:

«Որովհետեւ մենք ունենք շարքային կազմի մեծ պահեստազոր, եւ զորահավաքի դեպքում այդքան էլ պարզ չէ, թե ինչպես ենք համալրելու այդ զորքի հրամանատարական կազմը՝ դասակ-վաշտ օղակում: Տվյալ դեպքում մենք ստանալու ենք երիտասարդ, տասնյակ տարիների ծառայության հնարավորություն ունեցող մարդիկ, ովքեր պահեստազորում կարողանալու են այդ խնդիրը լուծել: Ավելին, նախատեսում ենք եւ ունենք հաշվարկներ, որ հնարավոր է առանց բյուջեում նոր ծախսեր ավելացնելու «Պատիվ ունեմ» ծրագրով սպայական ծառայություն անցած երիտասարդներին ուսման վարձի ամբողջական փոխհատուցում անել եւ անմիջապես ծառայությունից հետո մագիստրոսական ծրագիր ընդունվելու պարագայում տրամադրել նաեւ մագիստրոսական կրթության փոխհատուցման աջակցություն»:

Խոսելով «Ես եմ» ծրագրի մասին՝ նախարարը բացատրեց, որ ժամկետային ծառայության զորակոչվող նորակոչիկը կամավոր ընտրելով առաջին կարգի զորամասում ծառայությունը՝ կարող է ստանալ բացարձակ նոր կարգավիճակ, որը կարելի է անվանել ժամկետային պայմանագրային ծառայություն:

Ի՞նչ է սա նշանակում. «Երկու տարի ժամկետային ծառայության փոխարեն առաջարկվում է ստորագրել պայմանագիր, 3 տարի ժամկետով ծառայության անցնել առաջին կարգի զորամասում, բայց հետեւյալ պայմաններով. 5 ամիս ուսման ցիկլը ավարտելուց հետո նրանք անցնում են ծառայության 1+1+2 ձեւաչափով. 1 շաբաթ յուրաքանչյուր ամիս անց են կացնում տանը, 1 շաբաթ զորամասում՝ պատրաստվելով մարտական հերթապահության, եւ 2 շաբաթ առաջնագծում: Նրանք յուրաքանչյուր ամիս արձակուրդ գնալիս ստանում են արձակուրդային գումար իրենց ճանապարհածախսի, այդ մեկ շաբաթվա ծախսերը հոգալու համար, եւ միաժամանակ նրանց անհատական հաշվին կուտակվում է գումար եւ 3 տարի ծառայությունը ավարտելուց հետո (փաստացի ծառայությունը դառնում է 2 տարի 5 ամիս, որովհետեւ 7 ամիսը շաբաթական այդ արձակուրդների հանրագումարն է), նրանք իրենց հաշվին մոտավորապես ստանում են 5 միլիոն դրամ, որը կարողանում են ուղղորդել 3 նպատակային ծրագրի.

  1. մատչելի բնակարան, որը մենք կարողանում ենք կառուցել էժան եւ հիպոթեքային վարկերի ծրագրով. այսինքն կարողանում են առաջին վճարը կատարել եւ հետո տարիների ընթացքում մարել մնացածը,
  2. եթե գյուղական համայնքներից են, ապա կարողանում են ստեղծել փոքր ֆերմա կամ եթե կա գյուղտեխնիկա՝ լուծել այդ խնդիրը,
  3. ուսման վարձի փոխհատուցում, եթե կա ուսումը շարունակելու ցանկություն»:

Ավարտելով ծրագրի պարզաբանումը՝ Վիգեն Սարգսյանը ընդգծեց, որ ծրագիրը կամավոր է, սակայն հաշվի առնելով ծրագրի գրավչությունը՝ ակնկալում է, որ տարիների ընթացքում ի վիճակի կլինենք առաջնագիծն ամբողջությամբ անցկացնել ծառայության այս ձեւին, ինչը հնարավորություն կտա ունենալ շատ ավելի ամուր, այդ գործին նվիրված անձնակազմով առաջնագիծ:

Ելույթի ավարտին նախարարն անդրադարձավ առաջիկայում սպասվող մի քանի ծրագրերի մասին եւս: Խոսքը, մասնավորապես, դպրոցներում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի խորքային վերանայման եւ միջդպրոցական ռազմահայրենասիրական խաղեր անցկացնելու մասին է:

Տպել
15756 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ