«Երեւանում 4 առաջնային խնդիր կառանձնացնեի». Ն.Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը (տեսանյութ)

18/04/2017 schedule16:14

Երեւանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանեց ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին: 

Անդրադառնալով Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանն արդեն պատգամավոր է եւ առանձնապես չի էլ պայքարում քաղաքապետի պաշտոնի համար՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը պատասխանեց. «Ես Երեւանի քաղաքապետի թեկնածու եմ առաջադրված, իմ գործունեության ընթացքում չի եղել որեւէ դրվագ, որ ես առաջադրվեմ որեւէ կարգավիճակի՝ առանց հավակնելու այդ կարգավիճակին: ԱԺ պատգամավորը կարող է լինել քաղաքապետի թեկնածու, ես քաղաքապետի թեկնածու եմ եւ եթե երեւանցիները որոշեն, որ ես պետք է լինեմ Երեւանի քաղաքապետ, ես կլինեմ Երեւանի քաղաքապետ»:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցն էլ վերաբերում էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում Փոստանջյանի վարքին, երբ վերջինս «Ելք»-ին վերաբերող հարցի ժամանակ փորձել է պոկել կրծքին ամրացված միկրոֆոնն ու հեռանալ:

«Ինչո՞վ էր իմ հանդեպ ոչ կոռեկտ: Դա հաղորդման եւ հյուրի հարաբերության հարցն է: Ես չեմ կարծում, որ որեւէ կերպ առնչվում եմ այդ իրավիճակին»,- ասաց Փաշինյանը:

Ասուլիսի ընթացքում քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաեւ Երեւանի խնդիրներին: Ըստ նրա՝ 4 խմբի կարելի է բաժանել առաջնային խնդիրները. 1. տրանսպորտի խնդիր, 2. բազմաբնակարան շենքերի կառավարման խնդիր, 3. կանաչապատման խնդիր, 4. մանկապարտեզների խնդիր:

Խոսելով կոնկրետ մանկապարտեզներից՝ Փաշինյանն արձանագրեց, որ այսօր մոտ 8000 երեխա մանկապարտեզի իր հերթին է սպասում եւ չի կարողանում մանկապարտեզներում ընդունելության արժանանալ: Մյուս կողմից, Երեւանի բազմաթիվ մանկապարտեզների տարածքը վարձակալությամբ տրված է այլ անձանց: Այս իրավիճակը նոնսենս համարելով՝ Փաշինյանն ասաց, որ պետք է լուծումներ գտնվեն:

Նույն իրավիճակն է նաեւ տրանսպորտի ոլորտում: Փաշինյանն ասաց, որ մի կողմից բազմաթիվ բնակիչներ կռացած են երթեւեկում, իսկ Երեւանի ավտոբուսային պարկում շուրջ 240 ավտոբուս ուղղակի կանգնած է:

«Երեւանցիների մեծ մասն ուղղակի տեղեկացված չէ, թե ինչ է համատիրությունը, ինչ սկզբունքով է ձեւավորվում, ինչպես է այն գործում: Համոզված եմ, որ շատ համատիրությունների ղեկավարներ չգիտեն, որ ընտրվել են բնակիչների կողմից, հաշվետու են բնակիչներին: Իրենց թվում է, թե թաղապետարանների կողմից են նշանակված»,- շարունակեց Փաշինյանը:

Լրագրողը հարց ուղղեց նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի կարգախոսի մասին (Երեւան ջան, ելք կա)` փորձելով պարզել՝ ելք կա ինչի՞ց: «Կռացած գազելներից, քանդվող տանիքներից, անապատացման պրոցեսից, կոմերցիոն նպատակներով վարձակալության տրված մանկապարտեզներից, ապօրինություններ գործող տնօրեններից եւ այլն»,- ի պատասխան ասաց Փաշինյանը:

Տպել
3549 դիտում

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի