«Տարոն ջան, սիրուն չի: Սա մարդկանց նյարդերի հետ խաղալ է նշանակում». Ն.Փաշինյան (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է՝ Երեւանի բազմաթիվ փողոցներ կաթվածահար վիճակում են. պատճառը ասֆալտի քանդման աշխատանքներն են, որոնց հավանաբար հետեւելու է ասֆալտապատումը: Իսկ ասֆալտապատումը ձգձգվում ու ձգձգվում է՝ նյարդայնացնելով ու վատ դրության մեջ դնելով թե՛ վարորդներին, թե՛ հետիոտնին:

Այսօր, Մաշտոցի պողոտայով անցնելիս ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ այս վիճակն արձանագրել է ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցողն անթույլատրելի է.

«Ես հիմա գտնվում եմ Երեւանի Մաշտոցի պողոտայում, որտեղ (եւ ոչ միայն այստեղ) մի քանի օր է երթեւեկության բավական լուրջ պրոբլեմներ են ստեղծվել: Համապատասխան ծառայությունները քանդել են ասֆալտը եւ Մաշտոցի պողոտան, որը Երեւանի եւ ըստ էության նաեւ հանրապետության թիվ 1 պողոտան է, արդեն 4-5 օր է քանդած է»,- հայտարարել է Փաշինյանը եւ ուղիղ եթերում իրեն հետեւողներին ցույց տալով քանդած փողոցը՝ շարունակել. «Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ մարդկանց մտքով անցել է, որ կարելի է Մաշտոցի պողոտան քանդել եւ 4 օր պահել էդ վիճակում: Ասենք սա ինչի՞ համար է արվում, ի՞նչ տրամաբանություն է, ուզում են ցույց տալ, որ Տարոն Մարգարյանը ասֆա՞լտ է անում»:

Պողոտայով անցնող վարորդներից մեկը, դիմելով Փաշինյանին, ասել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ Մաշտոցի պողոտայում այդ վիճակն է, ինքն էլ աշխատանքից ուշանում է:

«Ուղղակի պետք է քթի ծակ ունենալ՝ հասկանալու համար, որ չի կարելի Երեւանի թիվ 1 պողոտան էս վիճակում պահել: Հիմա ո՞վ է այս վիճակի պատասխանատուն: Ոչ մի դժվարություն չկա, որ քանդեցին, 2-3 ժամ հետո պետք է ասֆալտապատվի էս փողոցները: Եվ կարծում եմ, որ այս ամենը ցույց է տալիս, որ Երեւանում փաստացի քաղաքային իշխանություն չկա կամ քաղաքային իշխանության խնդիրը ժողովրդի, մարդկանց նյարդերի հետ խաղալն է: Սա ուղղակի անթույլատրելի վիճակ է: Սա ուղղակի ցույց է տալիս քաղաքի կառավարման այն ոճը, որ ունենք Երեւան քաղաքում: Ես ուղղակի ուզում եմ ասել՝ Տարոն ջան, սիրուն չի: Սա մարդկանց առանց այդ էլ պրկված նյարդերի հետ խաղալ է նշանակում եւ ես կարծում եմ, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո այսպիսի երեւույթները կբացառվեն: Բայց կոնկրետ այս երեւույթը դեռ պետք է պարզաբանման արժանանա, թե ում մեղավորությունն է, որ մարդիկ արդեն մեկ շաբաթ Երեւանի փոքր կենտրոնը հասցրել են կաթվածահար վիճակի»,- ընդգծել է Փաշինյանը՝ նկատելով, որ վաղը կվերադառնա այդտեղ եւ կստուգի, թե ինչ վիճակ է:

Տպել
5624 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում