Առաջ մեր աչքերը մի քիչ փակ էին, «Վերբա»-ի եւ Չինական պատի համեմատությունը ռեալ է. Կոմանդոս

17/04/2017 schedule23:21

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը վերջերս հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմից հետո ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» եւ «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, եւ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծել ՀՕՊ պատնեշ, որը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) զարմացած է, որ Ռուսաստանը այդ զենքը վաճառել է միայն Հայաստանին:

- Պարոն Տեր-Թադեւոսյան, ինչո՞ւ է «Վերբա»-ի ազդեցությունը համեմատվում Չինական պատի հետ:

- Դա ռեալ համեմատություն է: «Վերբան» զենիթահրթիռային համակարգ է՝ «Իգլա»-ի պես: Մինչեւ 6 կիլոմետր հեռավորության վրա խոցում է թիրախը: Այդ զենքն ունեն Ռուսաստանն ու Հայաստանը: ՌԴ-ն դեռ գաղտնի է պահում, չի վաճառում: Սա կարելի է անօդաչու թռչող սարքերի դեմ օգտագործել: Մեր ուղղաթիռները էլ չեն կարող խոցել: Շատ լավ զենք է, զարմանալի է, որ Ռուսաստանը 2 տարի պահում է, ոչ մեկին չի վաճառում, ու մեկ էլ այդքան մեծ քանակով տվեց Հայաստանին:

- Ինչո՞ւ է զարմանալի:

- Զարմանալի է, որովհետեւ մյուս զենքերը վաճառում է՝ Ադրբեջանին առաջին հերթին, իսկ սա միայն մեզ տվեցին: Սրանից մենակ մենք ունենք ու Ռուսաստանը:

- Եթե Ադրբեջանը ուզեր, չէի՞ն վաճառի:

- Չեն վաճառում:

- Սա փաստորեն չի եղել ապրիլյան պատերազմից առաջ: Եթե լիներ՝ ի՞նչ կարող էր փոխել:

- Դուք գիտեք, որ անօդաչու թռչող սարքերը շատ վնաս տվեցին: Առաջին հերթին Սիսիանից ունեցանք մեծ թվով զոհեր (7 հոգի): Այդ զենքը օգնում է հետախույզներին, օդից նայում է ու մեր հրետանուն տվյալներ է տալիս: Ապրիլին մեր տանկերի հետեւից խփեցին, չէ՞, կռվի դաշտում չխփեցին: Անօդաչուները բարձրանում են, նայում՝ որտեղ են մեր սարքերը, խոցում: Դրա համար մենք մեծ զոհեր ունեցանք ոչ թե մարտի դաշտում, այլ այնտեղ, որտեղ մեր սարքերը կանգնած են:

- Վերջին շրջանում քչացել են հրադադարի խախտումները, պատերազմի մասին ահագին ժամանակ է՝ չի խոսվում: Մեր առաջնագծում կատարվող այս փոփոխությունները, համալրումները որքանո՞վ կապ ունեն դրա հետ:

- Բացի «Վերբա»-ից մենք էլի շատ լավ զենքեր ենք ստացել, C4ISR ամերիկյան համակարգեր: Դա ապագայի զենք է, որը շատ քիչ երկրներ ունեն։ Այդ համակարգը միանգամից մոտ 10 գործառույթ է իրականացնում, իր հետ ունի գիշերային տեսանելիության սարքեր: Ամերիկացիները ստեղծել են, տվել են մեզ: Դրանցով հնարավոր է լինում մեծ հեռավորության վրա հետեւել հակառակորդիկ զորքերի, տեխնիկայի տեղաշարժին: Այն հրամանատարներին օգնում է քարտեզի վրա տեսնել շարժի կոորդինատները: Այսինքն եթե առաջ մեր աչքերը ոնց որ մի քիչ փակ էին, ականջները մի քիչ խուլ էին, հիմա առաջին գծում ամեն ինչ կա:

- Պարոն Տեր-Թադեւոսյան, Ադրբեջանում երեկվանից զորավարժություններ են սկսվել, դրանք իրենցից վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ չէ:

- Ադրբեջանցիները այդ զորավարժություններից ամեն տարի 3 անգամ անցկացնում են: Զորավարժությունները սկսելուց առաջ նրանք դիվանագետներին են զգուշացնում, ուշադրություն հրավիրում իրենց վրա, հետեւաբար դրանք չեն կարող վերածվել զինված գործողությունների: Դա առաջին: Երկրորդ. որ կռիվը սկսվում է, չեն հայտարարում՝ կռիվը հիմա կսկսվի, այնպես են սկսում, որ մարդ չիմանա: Իրենք հայտարարել են, անցկացնում են, մենք էլ քնած չենք, պատրաստ ենք: Բայց գրեթե 100 տոկոսով կարող եմ ասել, որ կռվի հնարավորություն չկա, այս զորավարժությունները չեն կարող վերածվել պատերազմական գործողություն:

Տպել
19013 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն