Թբիլիսին հրաժարվում է ռուսական գազից. Փլուզվո՞ւմ է Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ գազային միջանցքը

Վերջերս հայտնի դարձավ, որ Վրաստանը մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանի հետ գազի ձեռք բերման մասին որեւէ գործարք չի կնքելու, իսկ ապրիլից ամբողջության կանցի ադրբեջանական գազի սպառմանը: Այս մասին հայտարարեց Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն: Նրա խոսքով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է 170 մլն խորանարդ մետր գազ, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ադրբեջանական գազի մատակարարման ծավալների կրճատման հետ: Նա նաեւ հայտարարել է, որ երկու տարուց, երբ ավարտվեն գազի նոր պահեստի շինարարական աշխատանքները, Վրաստանը, ընդհանրապես, պլանավորում է ազատվել ռուսական գազի կախվածությունից:

Կարծես, թե ամեն ինչ նորմալ է: Ինչո՞ւ ենք մենք անդրադառնում այս խնդրին, ի՞նչ կապ ունի այն Հայաստանի հետ, չէ՞ որ խոսքը Վրաստանի եւ Ռուսաստանի էներգետիկ փոխհարաբերությունների մասին է: Առաջին հայացքից, իրոք, այդպես է, սակայն, իրականում, ռուսական գազից հրաժարվելու Թբիլիսիի նպատակները կարող են հեռուն գնացող հետեւանքներ ունենալ Հայաստանի համար մասնավորապես, իսկ հյուսիս-հարավ (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էներգետիկ միջանցքի համար ընդհանրապես: Փորձագետների կարծիքներն այս հարցում կիսվում են: Նրանց մի մասը կարծում է, որ Վրաստանի՝ ՌԴ-ից գազային կախվածության պորտալարը կտրելու ցանկությունն ուղղակի ռումբ է դնում նոր ձեւավորվող Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի հիմքում, իսկ մյուսները վստահ են, որ Քալաձեի հայտարարությունն ավելի շատ ներքին օգտագործման համար է, ինչը ոչ մի կերպ չի նշանակում, որ Վրաստանն ընդհանրապես հրաժարվում է ռուսական գազից:

Երբ խոսում ենք հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կառուցման մասին, նկատի ունենք Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո սկիզբ առած գործընթացը: Խոսքը բարտերային եւ սվոպային փոխանակումների մեխանիզմով Իրանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազ ու էլեկտրաէներգիա տարանցելու մասին է: Այս մասին ամենբարձր մակարդակում քանիցս խոսվել է անցյալ տարի եւ քննարկվել չորս պետությունների էներգետիկայի նախարարների հանդիպումների ժամանակ:

Հայաստանի համար այս ծրագիրը կարեւոր նշանակություն ունի ոչ այդքան ֆինանասական, որքան տարածաշրջանում իր դերակատարության բարձրացման տեսանկյունից: «Չունենանլով անհրաժշետ էներգետիկ ենթակառուցվածքներ իրանական գազի Վրաստան տարանցելու համար՝ Հայաստանը սվոպային փոխանցումների նախագծի միջոցով կարող էր դառնալ տարածաշրջանային էներգետիկ հաբ: Մեխանիզմը հետեւյալն է, որ Հայաստանի համար նախատեսված ռուսական գազի մի մասը հայ-ռուսական գազատարով կմատակարարվեր Վրաստանին, իսկ Հայաստանն իր պակասորդը կլրացներ իրանական գազի միջոցով», - նշում է էնրգետիկայի հարցերով փորձագետ Վահե Վարվթյանը: Նա «անցյալ անկատար» ժամանակով է խոսում Հայաստանի՝ էներգետիկ հաբի վերածվելու հնարավոր հեռանկարի մասին, քանի որ մտահոգված է Թբիլիսիի պլաններով: «Վրաստանի իշխանությունների որոշումը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար սպառնալիք չէ, սակայն այն կասկածի տակ է դնում հյուսիս-հարավ էներգետիկ նախագծի հեռանկարները եւ վերջնականորեն դուրս մղում Հայաստանին տարածաշրջանային էներգետիկ նախագծերից», - նշում է Դավթյանը՝ հավելելով, որ գազի սվոպային փոխանցումները կարող էին Հայաստանին ապահովել նաեւ որոշակի հավելյալ ֆինանսական եկամուտներ:       

Վրաստանում գազի սպառման ծավալը օրական շուրջ 12 մլն խորանարդ մետր է, որից միայն 10% է կազմում ռուսական գազը, մնացածը մատակարարում է Ադրբեջանը: Սակայն Վրաստանում գազիֆիկացիայի զարգացմանը զուգահեռ՝ ավելանում են գազի սպառման ծավալները: Ուստի, ըստ պաշտոնական հաշվարկների՝ այս տարվա վերջին այն կարող է աճել օրական շուրջ 1 մլն-ով՝ կազմելով 13 մլն խորանարդ մետր: Սա էլ նշանակում է օրական շուրջ 1−1,5 մլն խորանարդ մետր գազ կարող էր Վրաստան մատակարարվել սվոպային փոխանակումների սխեմայով: Պատահական չէ 2016 թ-ի սկզբին ՀՀ կառավարությունը հատուկ որոշմամբ ստեղծեց ընկերություն՝ իրանական գազը Վրաստան տարանցելու նպատակով: Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին անցյալ տարի հայտարարեց, որ նախատեսվում է ՀՀ տարածքով Վրաստան արտահանել տարեկան մինչեւ 500 միլիոն խորանարդ մետր գազ:

«Այժմ, սակայն, Թբիլիսին նապատակ ունի ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, ուստի, սվոպային էներգետիկ միջանցքի ձվեւավորման գաղափարը, ցավոք, կորցնում է իր ակտուալութունը», - նշում է Վահե Դավթյանը:

Նրա կարծիքի հետ համաձայն չէ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ ընդգծելով, որ Քալաձեի հայտարությունը մի կողմից ներքին հակառուսական տրամադրություններ ունեցող լասարանին ուղղված որոշակի հանգստացնող մեսիջ է, իսկ մյուս կողմից այս պահին առկա իրողությունների արձանագրում: «Վրաստանն արդեն Ռուսաստանից ձեռք է բերել գազի որոշակի քանակություն, որը մի փոքր քիչ է այն ծավալից, որ Վրաստանը ստանում էր տարեկան կտրվածքով Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց: Խոսքը նախկին պայմանագրով տարանցման ընդհանուր ծավալից 10% գազի մասին է (200-220 խորհանարդ մետր)», - մեզ հետ զրույցում նշում է փորձագետը:

Վրաստանը, համաձայն «Գազպրոմի» հետ կնքած նոր պայամագրի, Հայաստան գազի տարանցման դիմած ստանում է տրանզիտի համար ոչ թե գազ, այլ վճար՝ փողի տեսքով: Միեւնույն ժամանակ, երբ կնքվում էր այդ պայմանագիրը Ռուսաստանը Վրաստանի համար գազի գինը որոշակիորեն նվազեցրեց: Ուստի, այժմ Վարաստանը շարունակում է սոցիալական նպատակներով Ռուսաստանից գազ ձեռք բերել, քանի որ պիկային սեզոններին Ադրբեջանն ուղղակի չի կարողանում բավարարել Վրաստանի գազի պահանջարկը: 

Ըստ Մելիքյանի՝ Վրաստանն արդեն սպառել է իր համար նախատեսած պիկային սեզոնին Ռուսաստանից ձեռք բերվող սոցիալական գազի ծավալը, եւ անցնում է ադրբեջանական գազի սպառմանը: Նրա հետ համամիտ է ռուսաստանցի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, ում կարծիքով Վրաստանի նախարարի հայտարարությունն ավելի շատ տեխնիկական խնդրի է վերաբերում: Նրա խոսքով, Վրաստանը ձեռք է բերում ռուսական գազ սպառման տեսակյունից պիկային սեզոններին: «Տեսեք, հիմնական ծավալը ձեռք է բերվել ձմռան ամիսներին, երբ գազի սպառման պահանջարկը մեծ է: Այժմ էլ նրանք հայտարարում են, որ մինչեւ տարվա վերջ գործարք չեն կնքելու: Նորմալ է, պիկային սեզոնն անցել է», - ասաց նա:

Այս հարցի վերաբերյալ միասնական կարծիք չկա նաեւ Վարստանի փորձագիտական շրջանակներում: Մի մասը, ունենալով Ռուսաստանի նկատմամբ ընդգծված սպեցիֆիկ վերաբերմունք, այդ երկրի հետ էներգետիկ համագործակցության մեջ ոչ մի հեռանկար չի տեսնում եւ խոսում է դրա դադարեցման մասին: Իսկ մյուս մասը, ընդհակառակը, կարծում է, որ Վրաստանի շահերից է բխում դիվերսիֆիկացնել էներգետիկ մատակարումները: «Այս առումով ռուսական ու իրանական գազը Վրաստանի համար այլընտրանք են, իսկ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ձեւավորումը էլ ավելի է բարձրացնելու Վրաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում որպես էներգետիկ նախագծերի իրականացման խաչմերուկ», - նշում է Գիա Խուխաշվիլին:  

Մյուս կողմից Քալաձեի հայատարարությունն ուղղված է նաեւ Վրաստանի եվրոպամետ կամ Ռուսաստանի հանդեպ խիստ քննադատաբար տրամադրված լսարանին: «Վրաստանի ընդդիմությունը կտրուկ քննադատության է ենթարկում երկրի կառավարությանը «Գազպրոմի» հետ Հայաստան գազի տարանցման վերաբերյալ նոր երկամյա պայմանագրի կնքման հետ կապված: Նրանք պնդում են, որպեսզի այդ պայմանագիրը գաղտնազերծվի: Սահակաշվիլիի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պահանջում է հատուկ հանձնաժողով ձեւավորել եւ ուսումնասիրել այդ պայմանագիրը», - նշում է Ջոնի Մելիքյանը՝ հավելելով, որ այս հայտարարությամբ որոշակի դրական մեսիջ է ուղղում ներքին լսարանի այդ հատվածին, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ էներգետիկ համագործակցության ընդհանրապես դադարեցման օգտին: «Միեւնույն ժամանակ, ըստ պայմանագրի, Վրաստանի մասնավոր ընկերությունները հնարավորություն ունեն ռուսական ընկերությունների հետ կնքել գազի գնման վերաբերյալ առաձին պայմանագրեր», - նշում է փորձագետը:

Վերոնշյալից փորձագետների մեծ մասը ենթադրում են, որ Վրաստանի նախարարի հայտարարությունը դեռեւս պետք չէ ընկալել որպես ռուսական գազից ընդհանրապես հրաժարվելու հայտ, որը կարող է ի չիք դարձնել հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ստեղծման փորձերը: Սա է այսօրվա իրողությունը, եթե նորերն ի հայտ չգան՝ տարածաշրջանային ֆորսմաժոռների տեսքով: «Գազային մատակարարումներին այժմ ոչինչ չի սպառնում: Նախատեսված Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ մեգանախագիծը շարունավելու է իրագործվել, եւ 2019 թ-ին թույլ կտա երկրներին արդեն այն գործի դնել», - ընդգծում է Ջոնի Մելիքյանը:

Տպել
16377 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել