Մեկ տարի առաջ ավտոբուսի պայթյունից տուժած տղան բուժման ընթացքում հեպատիտ C-ով է վարակվել

Մեկ տարի առաջ այս օրերին Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդ Խոջայանը, պարզվում է, հեպատիտ C-ով է վարակվել: Այժմ նրա ընտանիքը հանգանակություն է սկսել՝ տղայի բուժումը արտերկրում կազմակերպելու համար:

Ողբերգական այդ դեպքի օրը Ռոլանդը Թումո կենտրոնից տուն էր վերադառնում: Րոպեներ անց, սակայն, հայտնվել էր հիվանդանոցում՝ մարմնական ծանր վնասվածքներ ստացած: Վիճակն այնաստիճան բարդ էր, որ նույնիսկ խոսվում էր ոտքն անդամահատելու հնարավորության մասին: Բայց Ռոլանդի մայրը՝ Նաիրա Սաֆարյանը, երախտագիտությամբ նշում է, որ բժիշկների սրտացավ ու գրագետ աշխատանքի շնորհիվ տղան հաղթահարել է այդ դժվարությունները եւ այսօր չունի քայլելու, տեղաշարժվելու հետ կապված ոչ մի խնդիր: Այդուհանդերձ, հետկոնտուզիոն որոշակի բարդություններ պահպանվում են, որդին պարբերաբար ունենում է գլխապտույտներ, ականջներում՝ խշշոց:

9-րդ դասարանցի Ռոլանդ Խոջայանն ընդհանուր առմամբ 5 վիրահատության է ենթարկվել երեք տարբեր հիվանդանոցներում: Դրանից որոշ ժամանակ հետո տղայի մոտ գունատություն է նկատվել: «Ինձ այդ ընթացքում անընդհատ ասում էին՝ Ռոլանդդ շատ գունատ է, ես էլ մտածում էի, դե եթե այդքան վիրահատություններ է տարել, ամռան ընթացքում համարյա տանից դուրս չի եկել, գուցե դա է պատճառը: Բայց ներքին մի ուժ մղեց, որ երեխային տանեմ անալիզներ հանձնելու: Ու երբ ինձ ասացին՝ նրա մոտ հեպատիտ կա, կարծես ինձ նորից ասեին՝ ավտոբուսը պայթել է, երեխադ այդ ավտոբուսի մեջ է: Ես չեմ կարող ասել, թե ինչ ապրումներ եմ ունեցել այդ ժամանակ, բայց մտածում էի, որ Աստված նրան պահպանել է, կպահպանի մինչեւ վերջ»,- մեր զրույցում պատմեց Ռոլանդի մայրը:

Բայց հեպատիտի հայտնաբերումից հետո, որը եղել է նախորդ տարվա սեպտեմբերին, Նաիրա Սաֆարյանի փոխանցմամբ՝ հարկավոր են մի շարք այլ անալիզներ, ու միայն համալիր հետազոտության արդյունքում հնարավոր կլինի որոշել բուժման ուղիներն ու տարբերակները: Ռոլանդի մայրը տղայի վարակվածության մասին իմանալուց անմիջապես հետո դիմել է առողջապահության նախարարություն՝ խնդրելով անվճար հետազոտությունների համար ուղեգիր տրամադրել: Այն ժամանակ նախարար Արմեն Մուրադյանը, ըստ մեր զրուցակցի, անմիջապես հանդիպում է կազմակերպել իր ու ամուսնու հետ, նաեւ կոնսիլիում հրավիրել ու բժիշկներին հանձնարարել զբաղվել Ռոլանդի բուժման խնդիրներով: Բայց շուտով տեղի է ունեցել նախարարի փոփոխություն, ու սայլը, կարելի է ասել, մնացել է նույն տեղում:

Նաիրիա Սաֆարյանը նշում է, որ այդ անալիզներից յուրաքանչյուրը մի քանի տասնյակ հազար դրամ արժեն, որը վճարելու հնարավորություն չունեն. ինքը 72 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ամուսինը՝ 70 հազար:

Ռոլանդի մայրը կապ է հաստատել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մասնագիտացված կլինիկայի հետ: Այստեղ առաջարկել են Հայաստանում անցնել անհրաժեշտ բոլոր հետազոտությունները եւ պատասխաններն ուղարկել իրենց: Ասել են, որ բուժման արժեքը կախված կլինի դրանից, բայց նաեւ նշել են, որ հնարավոր նվազագույն արժեքը մոտ 25 հազար եվրո է: Նաիրա Սաֆարյանը հույս ունի, որ հանգանակված գումարների միջոցով Հայաստանում տղան կանցնի անհրաժեշտ հետազոտությունները ու այլեւս չեն սպասի դանդաղկոտ պետության աջակցությանը: Ի դեպ, երեկ նա տեղեկացրեց, որ այդ օրը զանգ է ստացել անհայտ մի բարերարից, որն ասել է, թե վաղը 10 հազար դոլար է փոխանցելու բացված հաշվեհամարին: 

ՀՀ առողջապահության գլխավոր լյարդաբանը վերջերս մի առիթով մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ այն հիվանդանոցներում, որտեղ կան վիրաբուժական բաժանմունքներ, հիվանդներին ընդունելու ժամանակ հետազոտում են հեպատիտ B-ի եւ C-ի առումով: Նա նաեւ խորհուրդ էր տվել վարակվելուց խուսափելու համար ընտրել հեղինակավոր բուժհաստատություններ, որտեղ ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը վստահություն է ներշնչում: Նաիրիա Սաֆարյանը նշեց, որ իր որդին բուժում է ստացել «Արմենիա» հանրապետական, «Սուրբ Աստվածամայր» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններում: Հեպատիտի նկատմամբ հետազոտության Ռոլանդը չի ենթարկվել: Բայց որքան էլ այդ պարագայում նշված հաստատությունները կարող են պնդել, թե վարակի աղբյուրն իրենք չեն, Ռոլանդի մայրը համոզված է, նա վարակվելու այլ պատճառ չի ունեցել:

Գլխավոր լյարդաբանը վերը հիշատակված զրույցում նաեւ ասել էր, թե հեպատիտ C-ի բուժումը շատ ավելի մատչելի է դարձել, ու եթե տարիներ առաջ այն կարող էր արժենալ, ասենք, 20 հազար դոլար, այժմ խոսքը վերաբերում է մոտ 2 հազար դոլարին: Նաիրիա Սաֆարյանը դրա հետ համաձայն չէ: Նա ասում է, որ հեպատիտով հիվանդ մարդու է ճանաչում, որը հսկայական գումարներ է ծախսել Հայաստանում բուժվելու համար: Ի վերջո նրան հայտնել են, որ բուժված է: Բայց մեկ տարի անց պարզվել է, որ դա ամենեւին էլ այդպես չէ:

Ռոլանդի մայրը Հայաստանում տղայի բուժումը ռիսկային է համարում: «Քանի որ 40 հազար կամ 70 հազար դրամ պետությունը չի կարողանում տրամադրել իմ երեխայի անալիզի համար, ինչ եք կարծում, երեք ամիս 8-9 հազարական դոլար կտրամադրի՞: Ես շատ կասկածում եմ»:

Հ.Գ. ՎՏԲ-Հայաստան բանկում Ռոլանդի մայրիկի՝ Նաիրա Ստեփանի Սաֆարյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16054024637000 ՀՀ դրամ,
16054024637001 ԱՄՆ դոլար,
16054024637002 ԵՎՐՈ,
16054024637003 ՌԴ ռուբլի,
SWIFT:ARMJAM22

Նաիրա Սաֆարյանի հեռախոսահամարն է՝ +37493 911 357

Տպել
13801 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը