Հոգեկան խնդիրներով շահառուներին տրամադրվում է Կանադայում խոտան համարված դեղ. Կ. Թուխիկյան

Արդեն բավական երկար տարիներ են, ինչ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիներին «Զիպրեքսա» դեղով ապահովելը խնդրահարույց է: Այս դեղը ստացող մարդիկ ու նրանց հարազատները ժամանակ առ ժամանակ ահազանգում են, որ դեղն ընդմիջումներով է բաշխվում կամ որ պետությունը դադարեցնում է դրա տրամադրումը:

Բայց ամեն անգամ բողոքի ալիք էր բարձրանում, ու «Զիպրեքսան» նորից հատկացվում էր: Այս տարի նույնպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց ու նրանց հարազատներին հայտնել են, որ իրենց նախընտրելի դեղը չի լինելու: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շահառուներից մեկի մայրը` Ռոզա Սարգսյանը, եւ մեկ ուրիշ շահառուի կինը` Թամարա Վարդանյանը, հավաստիացնում էին, որ միայն այդ դեղն է բարենպաստ ազդեցություն ունենում իրենց հարազատի հոգեվիճակի վրա, որ հաճախակի պետությունը տրամադրում է դրանց փոխարինողները, բայց դրանք ոչ միայն չեն օգնում, այլեւ ունենում են հակառակ ազդեցություն:

Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թուխիկյանի տեղեկացմամբ, 2017 թվականի փետրվարի 21-ից դադարեցվել է «Արտահիվանդանոցային ծառայություն. բուժումը «Զիպրեքսա» դեղով» ծրագիրը: Փոխարենը տրամադրվել է հնդկական արտադրության եւ «մարդասիրական խողովակով» ստացված «Օլանզապին»: Դա Թուխիկյանի փոխանցմամբ, արտադրված է եղել Կանադայի համար ու համարվել է խոտանման ենթակա: «2015 թվականին Կանադայում գրանցվել է ու հենց 2015 թվականին արգելվել, հավաքվել է, որպեսզի չօգտագործվի: Բայց չգիտես ինչու այդ դեղը հասել է Հայաստան»,- ասաց նա: Մեր հարցին, թե ինչու է համոզված, որ Հայաստանում հենց այդ խմբաքանակն է, նա պատասխանեց, որ շահառուներին տրամադրված դեղի փաթեթի վրա գրված տվյալները դեղագետների ու դեղագործների օգնությամբ համեմատել են համացանցային տարբեր աղբյուրներում տեղ գտած տեղեկատվության հետ ու հանգել այդ եզրակացությանը: Նա նաեւ ասաց, թե իրենց հասած լուրերի համաձայն, արտադրող «Ապոտեքս» ընկերությունից պահանջվել է Հնդկաստանում փակել այդ արտադրատարածքը:

Ռոզա Սարգսյանը պատմեց, որ որդին արդեն յոթ տարի «Զիպրեքսա» է ընդունում, եւ այդ ընթացքում մոռացել է հոգեբուժարանի տեղը: Բայց երբ սկսել է «Օլանզապին» ընդունել, երկու-երեք օր անց ագրեսիվ է դարձել: Բժիշկն առաջարկել է ստացիոնար բուժման տեղափոխել, բայց չեն ցանկացել, քանի որ, ըստ նրա, որդին կարող էր ավելի վատ վիճակում վերադառնալ, որովհետեւ այնտեղ բոլորը համատեղ են բուժվում` անկախ հիվանդության բարդության աստիճանից:

«Զիպրեքսա» ձեռք բերելու համար հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց ընտանիքները ամսական ծախսում են 40-50 հազար դրամ, եթե անվճար ստանալու հնարավորություն չեն ունենում: Բնականաբար այն թանկ է արժեցել նաեւ պետության համար, եւ նա սկսել է հիվանդներին տրամադրել եռակի էժան փոխարինողներ: «Զիպրեքսա» տրամադրվում էր շուրջ 300 շահառուի: Բանախոսների տեղեկությամբ, նրանք ընտրվել են` կախված տարիքից եւ բուժման առավել մեծ հնարավորություններից: Այսինքն` հույս է եղել, որ այդ մարդկանց թանկ «Զիպրեքսայով» բուժելն արդարացված է լինելու ու հնարավոր հասնել լավ արդյունքների: Այսօր շահառուները պնդում են, որ դրա շնորհիվ հասարակության լիարժեք անդամ են դարձել:

ՀՀ առողջապահության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում նշված կազմակերպության հայտարարությունները եւ նշում, որ «Օլանզապինը» գրանցված է թե Կանադայում եւ թե ԱՄՆ-ում:

«Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։

Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ հիմնադրամի կողմից  օլանզապին դեղի առաջարկը ստացվել է 2016թ. դեկտեմբերի 2-ին, պատվերը տեղադրվել է 2016թ. դեկտեմբերի 5-ին, իսկ դեղը ՀՀ է բերվել 2016թ. դեկտեմբերի 27-ին: 2017թ. հունվարի 13-ի N9883-16 հայտով ԱՄՆ-ից որպես մարդասիրական օգնություն ՀՀ տարածք ներմուծված կանադական Ապոտեքս դեղագործական ընկերության արտադրության Օլանզապին 10մգ N30 դեղը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության: Դեղը  համապատասխանում է  ՀՀ-ում ընդունված նորմատիվային փաստաթղթային եւ լաբորատոր պահանջներին»,- հավաստիացնում է առողջապահության գերատեսչությունը:

Տպել
3311 դիտում

ՌԴ նախագահը «ցերեկ ու գիշեր» աշխատել է հայ-ադրբեջանական կարգավորման համար. Լավրովը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան