Ինչո՞ւ են աշակերտներն ածելիով վնասել իրենց. դպրոցի տնօրենի պարզաբանումները

Երեւանի համար 127 ավագ դպրոցի բակում ապրիլի 10-ի առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել: Նույն դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարաններում սովորող երկու աշակերտներ ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը: Հավելեցին, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում նշված դեպքով կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:  

Մեր ունեցած տեղեկություններով, պատանիները բացատրություն են տվել եւ ասել, որ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար տնօրենը զայրացել է, ինչից ընկճված՝ դպրոցի բակում վնասել են իրենց: Բարեբախտաբար, խնդիրը լուրջ չի եղել: Նրանք ընդամենը քերծվածքներ են ստացել եւ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել: Տղաներն առաջին բուժօգնություն ստացել են ուսումնական հաստատության բուժկետում, ինչից հետո տուն են գնացել:

Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Իսկ ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել համար 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանի հետ:

Նրա պարզաբանումները՝ ստորեւ:

-Պարոն Էլոյան, խնդրում եմ ներկայացրեք՝ ինչ է տեղի ունեցել:

- Տղան 2014 թվականին ավարտել է համար 136 դպրոցի 9-րդ դասարանը, երկու տարի դպրոց չի հաճախել, չի դիմել որեւէ կրթական հաստատություն՝ սովորելու համար: 2016 թվականի աշնանը հայրը բերում է ինձ մոտ, խնդրում է ընդունել դպրոց: Սահմանված կարգով ընդունել եմ 10-րդ դասարան, թեկուզ ինքը հիմա պիտի լիներ 12-րդ դասարանում: Ապահովել ենք դասագրքերով: Բնականաբար, դասագրքերը վարձավճարով են: Հայրը չի դիմել, թե սոցիալապես անապահով է եւ կարիք ունի զեղչման, որովհետեւ մենք տվյալ տարվա դասագրքերի վարձավճարի ընդհանուր հաշվարկային արժեքի տասը տոկոսի չափով զեղչ ենք անում: Առավել կարիքավորներին որոշում է մանկավարժական խորհուրդը: Այս տարի մենք 131 հազար դրամի զեղչեր ենք արել՝ ավելի քան 30 աշակերտի համար: Ապրիլի 7-ին՝ ուրբաթ, դասղեկը զգուշացնում է Վ...ին, որ ծնողին տեղեկացնի, որ տարին վերջանում է արդեն, հարկավոր է՝ ծնողը գա եւ վարձավճարը բերի:

- Նա պետք է սեպտեմբերի՞ն դա վճարած լիներ:

- Ինքը հոկտեմբերին է ընդունվել դպրոց, ուրեմն՝ հոկտեմբերի վերջին: Այս տարի պահանջվել էր, որ մինչեւ սեպտեմբերի վերջ վարձավճարները պիտի վճարված լինեն: Տղան ըմբոստանում է, դասղեկի հետ կոպիտ է խոսում: Ըստ երեւույթին, երկու տարի դպրոց չհաճախելը նրա վրա բավական բացասաբար է ազդել: Պարզվեց, որ (թաքցրել են ինձնից, ես չեմ իմացել), ծնողները ամուսնալուծված են, ապրում է հոր մոտ, հայրը, որպես կանոն, մարզերում է լինում, աշխատում է: Տղան, փաստորեն, առանց վերահսկողության է մնացած եղել ու դա ըստ երեւույթին ազդել է իր վրա, որովհետեւ երբ դպրոց ընդունվեց, կարիք կար շատ աշխատելու: Անուշիկ տղա է, գիտե՞ք, վատ երեխա չէ, ուղղակի վատ աշակերտ է: Կարելի էր իրենից ինչ-որ բան ստանալ: Ես էլ աշխատաոճ ունեմ, որ նման երեխաների հետ շատ եմ աշխատում: Սովորաբար արդյունք ստանում եմ ու դա մեզ ուրախացնում է:

Երեխան լավ չի պահում իրեն, դասղեկը բերում է ինձ մոտ: Լսում եմ պատմությունը, ասում եմ Վ...ն, երկուշաբթի կգաս ծնողիդ հետ: Երկուշաբթի առավոտյան մտնում եմ դպրոց, տղան՝ մուտքի մոտ փռված դռնապանի աթոռին, ձեռքերը գրպանում, ծամոնը բերանում, ոտքի էլ չի կանգնում: Կանգնեցնում եմ, անմիջապես հարցնում եմ՝ Վ... ծնողդ ո՞ւր է: Պատասխանում է՝ չի գալու, աշխատում է, ես եկել եմ անձնական գործս վերցնեմ: Ասում եմ, որ դա իրավունք ունի օրենքով սահմանված կարգով վերցնել միայն ծնողը կամ նրան փոխարինող անձը: Շարունակում է վատ ձեւով խոսել եւ այլն, ասում եմ տղա ջան, դուրս արի, ծնողիդ հետ կգաս դպրոց: Սովորաբար նման դեպքերում ես ծնողին ուղիղ զանգում եմ, եւ որոշում ենք մնացած քայլերը: Այս պարագայում չէի կարող, որովհետեւ այն համարը, որը հայրը թողել էր, չէր պատասխանում, փոխվել էր: Դրանից մեկ ժամ հետո մեր դպրոցի տեսուչ ոստիկանը զանգում է, թե բուժկետ եկեք: Գնում տեսնում եմ թեւերը խազխզած: Ընդ որում՝ ոչ թե երակի կողմից, այլ դրսի: Պարզապես խազխզել են, արյուն են հանել:

- Իսկ 11-րդ դասարանցի աշակերտը, որը նույնպես վնասել է իրեն, ինչ կապ ունի այս ամենի հետ:

- Նա նույնիսկ այդ օրը դպրոց էլ չի մտել, եկել, փողոցում տեսել է ընկերոջը, ինչ են մտածել, ինչ են որոշել, չգիտեմ: Հետո ոստիկանությունում ասել է, թե սիրահարված է: Համենայնդեպս, դա վարձավճարի հետ կապ չունի: Նա համար 30 ավագ դպրոցում էր սովորում: Այնտեղ վատ է պահել իրեն, ծեծկռտուքներ է սարքել, տնօրենը առաջարկել է տեղափոխել աշակերտին՝ այն ակնկալիքով, որ գուցե միջավայրի փոփոխությունը տղայի վրա դրական ազդեցություն ունենա:

- Պարոն Էլոյան, իսկ որքան գումարի մասին է խոսքը, որ Վ...-ն պետք է վճարեր:

- 5 հազար 800 դրամ:

- Փաստորեն նրա ընտանիքում դա այնքան մեծ գումար է, որ այսքան ամիսների ընթացքում չեն կարողանում վճարել:

- Ես ձեզ ասեմ, տղան ունի թանկարժեք այֆոն, ես, օրինակ, չունեմ, չեմ կարող ինձ թույլ տալ: Ամբողջ օրը բուֆետից օգտվում է: Ես ենթադրում եմ, որ հայրը տվել է այդ գումաը իրեն, փոխանակ ինքը բերի դպրոց, ըստ երեւույթին ծախսել է: Ու քանի որ մենք երեխաներ ունենք, ում որ զեղչել ենք սահմանված կարգով, ինքը ասել է, թե ինչու պիտի ուրիշները չվճարեն, փոխադրվեն, ավարտեն, ես վճարեմ: Կարծում եմ, որ  իրենց ամբողջ ինքնագործունեության պատճառն այն էր, որ չէր ուզում, որ ծնողը գա դպրոց, ու մտածում էր, որ այդ ձեւով կհասնի նրան, որ ես ծնողին չեմ կանչի:

- Այսինքն՝ դուք կոպիտ դիտողություն չեք արել, աշակերտների ներկայությամբ գումարի հարցը առաջ չեք քաշել:

- Ես 20 տարի է աշխատում եմ այս դպրոցում, այդ երեխաները ինձնից շատ փոքր են: Եթե հետաքրքրվեք, ձեզ բոլորը կասեն՝ երեխան ինձ համար թիվ մեկ արժեք է, հետո նոր մյուսները: Ուսուցիչները հաճախ ինձնից նեղանում են, որ ես միշտ երեխաների շահն եմ պաշտպանում, բայց ես գտնում եմ, որ այդպես պետք է լինի: Անկեղծ եմ ասում, դերասանություն չեմ անում, դա կարելի է շատ հեշտ ճշտել:

Էլոյանի փոխանցմամբ, Վ...-ի ծնողն իրեն առաջարկել է առայժմ ոչինչ չձեռնարկել, մինչեւ որ այսօր գա դպրոց:

Տպել
14928 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր