Տարոն Մարգարյանը ծաղիկներով պատեց Երեւանը, իսկ ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը

Խորհրդարանական ընտրությունների շոկից դեռ դուրս չեկած սկսվել են Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Բոլոր նախադրյալները կան կանխատեսելու, որ այս ընտրությունների արդյունքները կարող են էլ ավելի շոկային լինել: Այն հանգամանքը, որ ընդամենը երեք ուժ է մասնակցում ավագանու ընտրություններին, մեծ հորիզոններ է բացում «Ելք» դաշինքի առաջ, եւ ակնհայտ է, որ Երեւանի ավագանիում մեծամասնություն վերցնելու հեռանկարը բոլորովին անիրատեսական չէ:

Երեւանը համարվում է ընդդիմադիր քաղաք, բոլոր ընտրություններում ընդդիմության հավաքած ձայների առյուծի բաժինը գոյացել է Երեւանում: «Եթե Երեւանն ընդդիմադիր քաղաք է, ինչու՞ պիտի չունենա ընդդիմադիր քաղաքապետ»,- «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հարց բարձրացրեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Երեւանցիները, ըստ այդմ, պետք է ընտրություն կատարեն` Տարոն Մարգարյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ:

Տարոն Մարգարյանին, ասում են, Ավանում շատ են սիրում, եւ նա, ըստ էության, քաղաքապետ դարձավ Ավան վարչական շրջանում իր կատարած աշխատանքի շնորհիվ: Մարգարյանը ավանցիների սերը գրավել էր համայնքը բարեկարգելու, խնամելու, ծառուծաղիկ աճեցնելու, խաղահրապարակներ կառուցելու միջոցով: Իշխող կուսակցությունն էլ համարեց, որ այդ համայնքի օրինակով Տարոն Մարգարյանը կարող է նաեւ ամբողջ մայրաքաղաքի մասին հոգ տանել, եւ 2011 թվականին Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո նրա թեկնածությունն առաջարկեց քաղաքապետի պաշտոնում:

Մարգարյանի աշխատանքի արդյունքները տեսանելի են, իհարկե, շուրջբոլորը ծաղիկներ, շատ ծաղիկներ, մայթերին նստարաններ, բարեկարգված այգիներ ու պուրակներ, տարբեր վարչական շրջաններում զբոսանքի վայրեր: Բայց ավելի խորքային որեւէ խնդիր, ինչպես օրինակ քաղաքային տրանսպորտի հարցն է, Տարոն Մարգարյանին չհաջողվեց լուծել: Կարելի է ասել` նա արեց առավելագույնը, որ կարող էր անել քաղաքապետի պաշտոնում:

Հաճելի է, իհարկե, ծաղկազարդ մայրաքաղաք ունենալ, սակայն Երեւանի բնակիչները միայն դրա համար Տարոն Մարգարյանին նորից չեն ընտրի: Հատկապես, որ փոքր Կենտրոնի սահմաններից դուրս քաղաքացիներն այնքան լուրջ խնդիրներ ու հոգսեր ունեն, որ թերեւս շատ հաճախ ծաղիկները չեն էլ նկատում: Եթե գնահատենք Մարգարյանի շանսերը, ապա պետք է հաշվի նստենք երկու կարեւոր գործոնի հետ. նա իշխող կուսակցության թեկնածուն է մի քաղաքում, որը ընդդիմադիր է, եւ նա պաշտոնավարման 7 տարիների ընթացքում բացի քաղաքի արտաքին տեսքից, այլ խոշոր արդյունք չի գրանցել: Տարոն Մարգարյանը նույնիսկ որպես քաղաքական դեմք չի կայացել, այդ պաշտոնում իրեն դրսեւորելով ավելի շատ որպես համայնքի ղեկավար:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոշոր քաղաքական ֆիգուր է, սակայն երբեւէ նույնիսկ մեկ համայնք չի ղեկավարել: Եւ այս ընտրությունները եզակի հնարավորություն են Երեւանի ընդդիմադիր բնակիչների համար ստուգելու` արդյո՞ք իշխանության ամենասուր քննադատը կարող է կյանքի կոչել այն ամենը, ինչը չանելու համար քննադատում է իշխանություններին: Կամ` չանել այն ամենը, ինչն անելու մեջ մեղադրում է իշխանություններին:

Սա կարեւոր ստուգարք է, որովհետեւ Հայաստանում համոզմունք կա, թե ով էլ գա իշխանության նույնն է լինելու: Այս համոզմունքով էլ շատ հաճախ արդարացվում է գործող իշխանությունների ճնշումներին տրվելը, սեփական ձայնը վաճառելը եւ այլ արատավոր երեւույթներ:

Երեւանցիները առաջիկա ընտրությունով հնարավորություն ունեն նաեւ Հայաստանում այդքան երկար սպասված իշխանափոխությունն ի վերջո անել: Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի գրանցած արդյունքը ավելի քան ռեալ է դարձնում այդ հնարավորությունը: Դրա համար պետք է, որ դաշինքի ներկայացուցիչները նույնքան լուրջ պատրաստվեն նաեւ Երեւանի ընտրություններին, խորհրդարանականի ժամանակ իրենց անհոգնել քարոզչությունն այս անգամ էլ նույն թափով իրականացնեն:

Ինչ վերաբերվում է իշխանությունների ավանդական ընտրական մեխանիզմներին` վարչական ռեսուրսի կիրառում, սպառնալիքներ, թաղային խուլիգաններ, ընտրակաշառք, ապա առաջիկա ընտրությունը նաեւ այս ամենից հրաժարվելու եզակի հնարավորություն են: Զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով, կարելի է մեկ անգամ ընտրություն կազմակերպել առանց վերը նշված կոմպոնենտների, եւ սեփական իրական ընտրազանգվածը բացահայտել: Ընդ որում, դա կարող է, ճիշտ է,  հաղթանակ չբերել, բայց նաեւ` հաճելի անակնկալ լինել:

Զարուհի Փոստանջյանն էլ, իհարկե, իր առավելությունն ունի այս ընտրություններում: Գենդերային առավելություն: Կին քաղաքապետ ունենալը Երեւանն ավելի ժամանակակից կդարձներ Հայաստանն էլ կհայտնվեր աշխարհի շատ առաջատար երկրների շարքում: Սակայն միայն գենդերային առավելությունը քիչ է, պետք է նաեւ քաղաքական լուրջ թիմ, մարդկային մեծ ռեսուրս, իսկ Փոստանջյանի հիմնադրած կուսակցությունը ընտրությունների օրվա դրությամբ ընդամենը երկու ամսական է լինելու:

Տպել
9166 դիտում

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ