Իսկ խոշոր մաքսանենգները անպատիժ են․ «Լեւի» լոլիկ են բռնել

08/04/2017 schedule15:25

ՀՀ պետեկամուտների կոմիտեն օրերս հաղորդագրություն տարածեց մաքսանենգ լոլիկի մուտքը Հայաստան կանխելու մասին:

Շատ լավ իրադարձություն է, քանի դեռ չենք ուսումնասիրում մանրամասները: Իսկ մանրամասները... Դատեք ինքներդ: «... Կոմիտեն վստահեցնում է, որ սահմանին իրականացվում է շուրջօրյա հսկողություն, հետեւաբար կանխվում են գյուղմթերքի ապօրինի ներկրման փորձերը հանրապետություն... ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ իրականացված հետեւողական միջոցառումների արդյունքում մինչեւ 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձեւակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են»,- նշված է հաղորդագրության մեջ: Կցված են լուսանկարներ, որոնք էլ ավելի են ընդգծում իրավիճակի ողջ աբսուրդը:

Այդ լուսանկարներից պարզ է դառնում, որ մաքսանենգները լոլիկը թաքցնում են «ժիգուլի» մակնիշի մեքենայի դռների, «զապաս պակրիշկի» մեջ եւ բենզինի դատարկ բաքի մեջ (տես առաջին երեք լուսանկարները): Ցանկացած ոք կարող է ինքը հաշվել, թե լոլիկը այդպես տեղավորելով՝ որքան լոլիկ կարող է տեղափոխվել մեկ «06»-ով: Ամենաշատը 100 կիլոգրամ: Դա՝ ամենաշատը: Ու եթե ուշադիր նայենք ՊԵԿ-ի ներկայացված թվերը, ըստ որի կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 դեպք եւ հայտնաբերվել է 15 տոննա, ու կատարենք պարզագույն թվաբանական գործողություններ, կստանանք, որ յուրաքանչյուր դեպքին բաժին է ընկնում 99 կիլոգրամ:

Հիմա ի՞նչն է այստեղ աբսուրդը: Ինչու են հայտնվել մաքսանենգներ, որոնք որոշել են Վրաստանից մաքսանենգ լոլիկ ներկրել Հայաստան: Եթե դա լիներ ոսկի, ադամանդ, թմրանյութ... ապա դա լրիվ հասկանալի կլիներ: Բայց լոլի՞կ: Եթե լոլիկը ներկրվում է մաքսանենգ ճանապարհով, նշանակում է սահմանից այն կողմ այդ ապրանքը շատ էժան է, հակառակ դեպքում մաքսանենգության կարիքը չի լինի` տարրական տնտեսագիտություն է: Եվ իրոք, Վրաստանում հիմա լոլիկի գինը սկսվում է 3 լարիից, այսինքն 600 դրամից: Հայաստանի խանութներում մանրածախ գինը 1100-1400 դրամ է: Այսինքն, 100 կիլոգրամ մաքսանենգ լոլիկ բերողը, տեղափոխման ծախսերը հանած, կարող է վաստակել 40-50 հազար դրամ: Եվ այդքանը բավական է, որ մարդիկ «նստեն» լոլիկի մաքսանենգության վրա: Բայց խնդիրը միայն լոլիկը չէ: Հայաստանում ապրանքների գների ֆոնը զգալիորեն ավելի բարձր է, քան, մասնավորապես, հարեւան Վրաստանում կամ նույնիսկ Ռուսաստանում: Լոլիկը, շաքարը, բենզինը, դեղորայքը եւ շատ այլ ապրանքներ մինչեւ 30 տոկոսով ավելի էժան են, քան Հայաստանում:

Եվ ամենամեծ խնդիրը հենց սա է: Սա նմանատիպ ապրանքների մաքսանենգության հիմնական պատճառն է, իսկ բուն մաքսանենգությունը ընդամենը հետեւանք է: Եվ ՊԵԿ-ը իր ամբողջ ռեսուրսը դրել է 100 կիլոգրամ մաքսանենգ լոլիկ «բռնացնելու» վրա: Բա դեղորայքը ինչպե՞ս են բռնացնելու` դրա ծավալները շատ ավելի փոքր են, գինն էլ՝ շատ ավելի բարձր: Այսինքն, նույնիսկ «06»-ով մեկ մաքսանենգ «ռեյս» անելու դեպքում կարելի է լուրջ փողեր վաստակել: Հայաստանը «թանկ» երկիր է, իսկ դա մաքսանենգության համար ստեղծում է իդեալական պայմաններ: Այլ կերպ ասած, պատճառը պարզելու ու վերացնելու փոխարեն պետական մեքենան նախընտրում է պայքարել հետեւանքի դեմ, ինչը երբեք շոշափելի ու երկարաժամկետ արդյունքներ չի տվել որեւէ տեղ:

Ի դեպ, մաքսանենգ լոլիկի մասին: Անցած տարի մենք «Երեւան Սիթի» սուպերմարկետներում լուսանկարեցինք վաճառվող թուրքական լոլիկը, որը հարյուրավոր արկղերով դասավորված էր սուպերմարկետում: Արկղերի վրա էլ հստակ նշված էր, որ դա թուրքական է (չորրորդ լուսանկարը): Պաշտոնական վիճակագրությունը, սակայն, արձանագրում էր, որ մինչ այդ օրը թուրքական արտադրության լոլիկ Հայաստան չի ներկրվել: Այլ կերպ ասած, դա ակնհայտորեն մաքսանենգ լոլիկ էր: Որեւէ մեկը պատժվե՞ց: Դե իհարկե՝ ոչ: Լուսանկարը հրապարակվելու հաջորդ օրը լոլիկները վերադասավորվեցին այլ արկղերում ու դրանց վաճառքը շարունակվեց: Իհարկե` հարյուրավոր կամ հազարավոր տոննաներով «լեւի» լոլիկ բերող մաքսանենգների դեմ պայքարելու կարիք չկա: Ավելի հեշտ է «զապաս պակրիշկայի» մեջ թաքցված 10-15 կիլոգրամ լոլիկ բռնացնել ու մարդկանց խստագույնս պատժել: Այդպես անշառ է: Թե չէ մեկ էլ տեսար մաքսանենգը ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր վերընտրված մի «բարերար» լինի:

Տպել
5694 դիտում

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա