Հայկը իրական է եղել և կան ԴՆԹ հետազոտություննե՞ր. հնագետը կասկած չունի՝ հայը 5 հազարամյա է

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հրավիրված վերջին նիստերից մեկում հարց հնչեց, թե «Հայոց պատմություն» նոր բազմահատորյակի մեջ ինչպե՞ս է ներկայացվում հայ ժողովրդի ծագումը, որովհետեւ գոյություն ունի արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցներից մեկում հրապարակված հոդված, որը գալիս է հավաստելու, որ «Հայկ եւ Բել» առասպելը բոլորովին էլ մտացածին չէ, ու որ նույնիսկ ԴՆԹ որոշակի հետազոտություններն են դա հիմնավորում:

Նիստի ընթացքում պարզաբանվեց, որ բազմահատորյակի տվյալ գիրքն առայժմ տպագրված չէ, որովհետեւ մասնագետները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել:

Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածին, պարզվեց, որ խոսքը novostink.ru կայքում հրապարակված ռուսերեն մի նյութի մասին է, որտեղ հղում է արվում ամերիկյան «Նյու-Յորք Թայմս» պարբերականին: Հղումն ակտիվ չէ, հետեւաբար եւ դժվար է համոզվել դրա իսկության մեջ: Իսկ հոդվածում փոխանցվում է հետեւյալը. նորագույն գենետիկական հետազոտություններով ապացուցվել է պատմահայր Խորենացու վկայությունը հայ ժողովրդի ծագման մասին: Ամերիկյան խոշորագույն թերթն, ըստ այդմ, պատմել է գիտական հետազոտության վերաբերյալ, որի ընթացքում գենետիկները սկանավորել են Հայաստանում եւ Լիբանանում ապրող 173 հայերի գենը եւ դրանք համեմատել 78 այլ ժողովուրդների գենոտիպի հետ: Պարզվել է, որ հայերը հնագույն ժողովուրդ են, իսկ նրանց հետնորդները այժմ ապրում են Կենտրոնական Ասիայում եւ այլ տարածաշրջաններում:

Հետազոտությունը, ըստ աղբյուրի, վերականգնել է մ.թ. ա. 3000-2000 թթ. երկիրը բնակեցրած այլ ժողովուրդների գենոտիպի հետ հայկական գենի միախառնման ժամանակագրությունը: Բրոնզե դարի վերջին, երբ ժողովուրդների միախառնման գործընթացը դեռ ավարտված չէր, տեղի ունեցավ ժողովուրդների տեղափոխություն՝ պայմանավորված առեւտրի զարգացման, պատերազմների, դեմոգրաֆիական աճի հանգամանքներով: Մ.թ.ա. 1200 թ. հետո միջերկրածովյան բրոնզեդարյան քաղաքակրթությունն անկում ապրեց, ինչն էլ պատճառ դարձավ հայ ժողովրդի մեկուսացման: Գենետիկ հետազոտություններն, ըստ հոդվածի, վկայում են, որ դրանից հետո հայերն ուրիշ ժողովուրդների հետ նշանակալի չափով չեն խառնվել, ինչն էլ ապացուցում է Խորենացու «Հայոց պատմության» ճշմարտացիությունը, որ հայ ժողովուրդը ծագում է մեր թվարկությունից առաջ 2 492 թվականից:

ԳԱԱ պատմության ինստիտուտում մեր հարցումներին ի պատասխան ասացին, թե նշված հետազոտությունների մասին իրենց հայտնի չէ, ինչն, իբր թե հաստատել ու ապացուցել է, որ հայ ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի, հետեւաբար Հայկ Նահապետն էլ ոչ թե մտացածին, այլ իրական, պատմական կերպար է:

ԴՆԹ հետազոտությունների մասին տեղեկություն չուներ նաեւ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը: Բայց անկախ դրանից, նա այն համոզմանն է, որ «Հայկ եւ Բելը» իրական հիմքերի վրա է ստեղծված, որ Հայկն իսկապես գոյություն է ունեցել, որ նա հայ ժողովրդի նախահայրն է, որ ճակատամարտի ժամանակ նա իսկապես նետով խոցել է Տիտանյան Բելին:

Իր «Հայկ եւ Բել. առասպե՞լ, թե՞ իրապատում» հոդվածում հնագետը փորձում է հիմնավորել, որ դա հենց իրապատում է: Նա նաեւ նշում է, որ Հայկի ժառանգների բնակեցումը Արագածոտնում հավաստվում է իրեղեն փաստերով՝ հնագիտական հետազոտություններով ու տեղանքի վերլուծությամբ: «Հայկի եւ Բելի հերոսապատումը ոչ թե առասպել է, այլ` ավանդապատում կամ վաղ իրապատում, խոր անցյալում տեղի ունեցած պատմական իրադարձություն, որը հետագայում հերոսականացվել եւ ձեռք է բերել դյուցազներգությանը բնորոշ առասպելական տարրեր»,- եզրակացրել է գիտնականը:

Մեր զրույցում նա ասաց, թե կասկած չունի, որ հայ ժողովուրդը գրեթե հինգհազարամյա պատմություն ունի: Հետաքրքրվեցինք, թե մասնագիտական շրջանակում նրա կարծիքը կիսողները մե՞ծ թիվ են կազմում: Պատասխանեց, որ չի կարող ասել, թե ուրիշներն ինչպես են մտածում, բայց որ իր գիտական հոդվածը հրապարակվում է academia.edu էլեկտրոնային կայքում, կնշանակի համախոհներ ունի:

Ի դեպ, հանրակրթական դպրոցներում այսօր գործող դասագրքերում նույնպես «Հայկ եւ Բել» ավանդազրույցը որպես իրական հիմք ունեցող է ներկայացվում: Այդուհանդերձ, ԳԱԱ պատմաբաններից ու հնագետներից փաստորեն ոչ բոլորն են շտապում այդ ամենը նույնկերպ ներկայացնել նաեւ Հայոց պատմություն բազմահատորյակում, որը հավակնում է դառնալ ուղենշային ու կոթողային: Հակոբ Սիմոնյանն այս առիթով կարծիք հայտնեց, որ ԳԱԱ իր գործընկերներին ինքը հորդորում է բազմահատորյակում ակադեմիական ոճին հավատարիմ լինելուն զուգահեռ՝ նաեւ պահպանել մեր ժողովրդի ինքնությունն ու ինքնագիտակցությունը, չկրկնել Արեւմուտքի թելադրանքը, որը նախընտրում  է՝ փոքր ժողովուրդները չունենան մեծ պատմություն ու հետեւաբար նաեւ մեծ հավակնություններ:

Տպել
6089 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին