ՀՅԴ-ն քննարկում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը

ՀՅԴ-ն դեռեւս վերջնական որոշում չունի՝ մասնակցե՞լ Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեցին կուսակցության գրասենյակից՝ հավելելով, որ դեռեւս քննարկումներ են ընթանում մասնակցության հարցի շուրջ, ամփոփվում են խորհրդարանի ընտրությունները, որից հետո որոշում կկայացնեն:

«Այս պահի դրությամբ որեւէ բան չեմ կարող ասել: Երեւանի քաղաքային կոմիտեն այդ կապակցությամբ աշխատում է, վաղը կամ մյուս օրը գերագույն մարմինը կանդրադառնա այդ հարցին եւ բնականաբար որոշման մասին կտեղեկացնենք»,- մեզ հետ զրույցում հայտնեց ԳՄ անդամ Հրաչ Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները կայացել են 2013-ի մայիսի 5-ին: ՀՅԴ ցուցակը գլխավորում էր ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը: Ընտրության արդյունքներով, ՀՅԴ-ն ստացավ 35 067 ձայն եւ չհաղթահարելով 6 տոկոսանոց շեմը՝ դուրս մնաց ավագանու կազմից:

Ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերից 6 տոկոսանոց շեմը չհաղթահարեցին նաեւ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը եւ «Առաքելություն»-ը: Ավագանին ձեւավորվեց ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, «Բարեւ Երեւան» դաշինքից:

Տպել
3480 դիտում

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն