Մեր դպրոցներում կաղում է քաղաքացիական կրթությունը. Սերոբ Խաչատրյան

Խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզչության փուլում քաղաքական ուժերը խոսեցին կամ չխոսեցին իրենց ծրագրերի մասին: Այդուհանդերձ, դրանք կային, ու հիմա Ազգային ժողով անցած չորս կուսակցություններն ու դաշինքները պետք է փորձեն կյանքի կոչել ծրագրային այդ դրույթները: Եվ ուրեմն, ինչ սպասել նրանցից:

Մեծամասնություն ձեւավորած Հանրապետականն ու կառավարության մաս կազմող Դաշնակցությունը (եթե վերջինս պահպանի իր այդ կարգավիճակը), ծրագրերն իրագործելու համար բնականաբար ստացել են շատ ավելի մեծ հնարավորություն, ի տարբերություն «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների, որոնց մնում է այդ խնդիրները օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լուծել փորձելու տարբերակը: 

Անդրադառնալով խորհրդարան անցած քաղաքական ուժերի ծրագրերի մասնավորապես կրթական մասին` նկատենք, որ այսօր կրթության եւ գիտության նախարարի պորտֆել ունեցող Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրում կրթությանն ու գիտությանը, կարելի է ասել, անդրադարձ չկա: Այդ բառերը ՀՅԴ ծրագրում հանդիպում են ընդամենը հետեւալ համատեքստում. «Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծմանը: Հակառակորդն ունի նավթային դոլարներ, մենք ունենք տաղանդավոր գիտնականներ, գյուտարարներ, ինժեներներ», կամ` «Օգնել ֆիզիկական եւ մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց` դառնալու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրթություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը», կամ էլ` «Աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի իրավունքը, կրթության իրավունքը...»:

«Ծառուկյան» դաշինքի ծրագրում, որը ներկայացվել է որպես 15 առաջնահերթ քայլերի ամբողջություն, կրթությանն անդրադարձ գրեթե չկա:

Բավական ընդգրկուն է «Ելք» դաշինքի եւ Հանրապետական կուսակցության ծրագրերի կրթական մասը: Մեծամասնություն ձեւավորած եւ ավելի շատ պարտավորություններ ստանձնած ՀՀԿ-ն թվարկել է թե՛ անելիքները, եւ թե՛ ախտորոշել խնդիրները, որոնք, ի դեպ, բավական մեծաթիվ են:

ՀՀԿ-ի ծրագրից տեղեկանում ենք, որ այս կուսակցության երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է, հետեւաբար կրթությունը պետք է լինի որակյալ ու հասանելի բոլորի համար, որակյալ մասնագետները մեր երկրում միշտ պետք է լինեն պահանջված եւ զգան պետության աջակցությունը: Հանրապետական կուսակցությունն իր խնդիրն է համարում ապահովել զարգացող աշխարհի պահանջներին ներդաշնակ կրթական ծրագրեր ու միջազգային չափանիշներին համապատասխան դասագրքեր, ձգտելու է հասնել նրան, որ մեր երկրի համալսարանները ճանաչված լինեն աշխարհի հեղինակավոր համալսարանների շարքում: Իշխող հանրապետական կուսակցությունը պարտավորվում է հոգ տանել, որպեսզի գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունն ուղղվի նաեւ դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: Մասնավորապես, ըստ այդմ, մեծ կարեւորություն է ունենալու գիտական նորարարությունների կիրառումը ռազմարդյունաբերության ոլորտում:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ՀՀԿ-ն այդպիսիք համարում է նախադպրոցական կրթության ընդգրկվածության ցածր մակարդակը, հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային հաշվետվողականության պակասը, կրթության բովանդակության ու ֆինանսավորման համակարգի հետ կապված խնդիրները եւ այլն:

«Ամենամեծ անակնկալն այն էր, որ Դաշնակցության կրթական ծրագիրը շատ աղքատիկ էր, մինչդեռ հենց Դաշնակցությունն է կրթության համակարգի ղեկավարը եւ ամենայն հավանականությամբ կշարունակի ղեկավարել: Նաեւ հետաքրքիր էր, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության ծրագիրը, որը մի քանի ամիս առաջ ներկայացրել էր կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը, մեծ մասամբ հայտնվել է որպես ՀՀԿ-ի նախընտրական ծրագիր: Ու երբ համեմատում ենք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի կրթական մասը եւ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, շատ կետերով դրանք համընկնում են: Այսինքն` ինձ համար պարզ չդարձավ, սա արդյո՞ք Դաշնակցության ծրագիրն էլ է, թե՞ ոչ»,- մեր զրույցում ասաց կրթության մասնագետ-փորձագետ Սերոբ Խաչատրյանը: 

Նա դրական է համարում, որ Հանրապետականն ինքնաքննադատորեն խոսում է կրթության համակարգում առկա թերությունների մասին: Հարցին, թե որքանով է նորմալ, որ սրանից առաջ տարիներ շարունակ կրթության համակարգի ղեկավարումն իրականացրած քաղաքական ուժն իր ծրագրի բավական մեծ մասը նվիրել է խնդիրների թվարկմանը, այնքան դրանք շատ են, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց. «Աշխարհում չկա եւ չի լինելու մի երկիր, որը կրթության ոլորտում խնդիրներ չունենա: Հարցը հետեւյալն է` ինչ որակի խնդիրների մասին են խոսում: Երկրներն իրարից տարբերվում են ոչ թե խնդիրների թվով, այլ որակով: Այսինքն` այն երկրները, որտեղ ավելի բարդ խնդիրներ են փորձում լուծել, համարվում են ավելի լավ երկրներ, ի տարբերություն այն երկրների, որոնք փորձում են լուծել պրիմիտիվ խնդիրներ: Օրինակ, մանկապարտեզների ընդգրկվածության հարցը պրիմիտիվ խնդիր է: Եթե Հայաստանը մինչեւ հիմա այդ խնդիրը չի լուծել, ուրեմն իր կրթական համակարգը վատ վիճակում է: Եթե այս 25 տարվա ռեֆորմների արդյունքում դեռ նոր ուզում է ազգային կրթություն ունենալ, դա վատ է, որովհետեւ այդ դեպքում ինչ ենք արել մենք 25 տարի»: 

Սերոբ Խաչատրյանին տխրեցնում է, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերից ոչ մեկը որեւէ պարտավորություն չի ստանձնել քաղաքացիական կրթության առումով: «Բայց արդյո՞ք դա կարեւոր չէ, արդյո՞ք այս վերջին ընտրություններն էլ ցույց չտվեցին, որ մեր դպրոցներում կաղում է քաղաքացիական կրթությունը, արդյո՞ք դպրոցների բակերում հավաքվող այդ երիտասարդները կարիք չունեն քաղաքացիական կրթության կամ մեր ընդհանուր հասարակությունը արդյո՞ք հասունացման կարիք չունի: Եթե առաջիկա հինգ տարում այս ուժերը ոչինչ չանեն քաղաքացիական կրթության ոլորտում, հանգիստ կարող են ասել` բայց մենք ոչ մի բան էլ չենք խոստացել ձեզ: Թիվ մեկ խնդիրը` մաթեմատիկայից, ազգային կրթությունից ավելի կարեւոր, ինձ համար քաղաքացիական կրթությունն է, որովհետեւ վատ քաղաքացիական կրթությամբ նորմալ ազգ չենք կարող դառնալ»,- արձանագրեց կրթության մասնագետը:

Տպել
30381 դիտում

ՀՅԴ անդամը անձանց նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով, նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ալիևը տիկնոջ հետ առաջին շարքում. Էրդողանը ողջունել է երդմնակալության հյուրերին

Փարաքարցի երիտասարդների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Երասխում զրոյից կառուցվում է հայ-ամերիկյան խոշոր մետալուրգիական գործարան. Վահան Քեոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա. վարչապետը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալությանը (տեսանյութ)

Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջի վրա էլ, ըստ տեղեկությունների, նրա կայանած մեքենան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տասնյակ փողոցներում դադարեցվել է գազամատակարարումը

Աբովյանում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

Էրդողանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը

Սառնաղբյուրի խաչմերուկում բախվել են մոտոցիկլետն ու Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ավտոմեքենան

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես (տեսանյութ)

ՇՄՆ-ն կոչ է անում բնության գրկում հանգստանալիս սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ

ԱԺ-ն հյուրընկալել է առաջին անգամ Հայաստան ժամանած Արգենտինայի խորհրդարանի պատվիրակությանը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ես գիտեմ ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, դա շատ հեշտ է. Ժոզեպ Բորել

Ագարակի բնակիչը սխեմատիկ խարդախությամբ 73 անձից 300 մլն դրամի հափշտակություն է կատարել

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան

Երևանում հետախուզման մեջ գտնվող 31-ամյա կին է հայտնաբերվել

Երևանում 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ ընկած կինը լրագրող, բլոգեր Օվսաննա Սողոյանն է

18-ամյա դպրոցականի մոտ կռփազենք և ծալովի դանակ է հայտնաբերվել

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ

Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի (տեսանյութ)

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը կալանավորվել է

Կենտրոն վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկման աշխատանք. պետք է փակ պահել պատուհաններն ու պատշգամբի դռները

Շարունակվում են Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի կառուցման աշխատանքները

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում գործում են երթևեկության սահմանափակումներ

Սերխիո Ռամոսը հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

Հրահանգել եմ հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկողներինը. Ալեն Սիմոնյան

Եռակողմ հանդիպմանը ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. մանրամասներ

Օդանավակայանի նոր ավտոբուսը գուցե դառնա 24-ժամյա, երթուղին ընդլայնվի. մասամբ կլուծվի Փարաքարի բնակիչների տեղաշարժի հարցը

Միացյալ Նահանգները հայտարարել է հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ Կիև տեղափոխելու մասին

Գառնեցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին ու հայտնվել ներսում

Հայտնի է՝ քանի պետության ղեկավար ու նախարար է մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը

Նման ամոթալի միջադեպերը և հենց այս մեկը բարոյական կոդեքսի կիրառության բացակայության վառ օրինակ են. Քոչարյան