Երբ որ ձայները ոչ թե գողանում են, այլ գնում՝ փողոց դուրս գալու իմաստ չկա. քաղաքագետ

հարցազրույց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ.

- Պարոն Բաղդասարյան, արդեն կարելի է արձանագրել, որ անցյալում են նոր Ընտրական օրենսգրքի պայմաններում անցկացված առաջին խորհրդարանական ընտրությունները: Ապրիլի 27-ին (եթե բողոքարկումներ չլինեն) 6-րդ գումարման Ազգային ժողովը կստանձնի իր լիազորությունները: Սպասելի՞ էին ձեզ համար գրանցված արդյունքները:

- Այո, արդյունքները միանգամայն կանխատեսելի էին՝ բացի «Հայկական վերածնունդ» կուսակցության արդյունքներից: Ես մտավախություն ունեի, որ նրանք էլ կանցնեն խորհրդարան, բայց բարեբախտաբար այդ մտավախությունս չիրականացավ: Ցավոք սրտի, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության 80-82 տոկոսը ձայնը տվեց այն ուժերին, որոնք փող էին բաժանում եւ 20 տոկոսից պակասը ձայնը տվեց այն ուժերին, որոնք փող չէին բաժանում: Սա շատ բացասական է, ամենաբացասականը այս ընտրություններում:

- Արդարացվա՞ծ եք համարում հենց ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի, «Ելք»-ի եւ ՀՅԴ-ի հայտնվելը խորհրդարանում:

- Ես ուզում էի, որ այնտեղ լինեին նաեւ Հայ ազգային կոնգրեսը եւ «Ազատ դեմոկտրատները»: Այդպես շատ ավելի պայծառ կլիներ պատկերը:

- Ի՞նչ իմաստով պայծառ:

- Բոլոր դեպքերում այդ երկու ուժերը հստակ գաղափարախոսություններ էին առաջարկում, հստակ դիրքորոշումներ արտահայտում՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ, Ազատ դեմոկրատներն էլ՝ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման վեկտորի վերաբերյալ: Նրանք հստակ ասում էին, որ մեր ապագան տեսնում ենք Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ից դուրս:

- Արդյո՞ք այդ ուժերի չընտրվելը նշանակում է, որ նրանց ներկայացրած դիրքորոշումները չողջունվեցին հանրության կողմից:

- Ոչ, եթե Հայաստանում լինեին բացարձակապես ազատ, արդար ընտրություններ՝ առանց ընտրակաշառքի եւ այլ լծակների օգտագործման, ես այդպես էլ կասեի, կասեի այո, քանի որ այդ կուսակցությունները այդքան ձայն ստացան, ուրեմն այդ տեսակետները չեն ողջունվել: Բայց քանի որ հիմնական դերը իմ կարծիքով խաղաց ընտրակաշառքը՝ այդ արդյունքները ես չէի գնահատի որպես այդ գաղափարախոսությունների գնահատական:

- «Հայկական վերածնունդի» մասին խոսելիս նշեցիք, որ մտավախություն ունեիք, թե խորհրդարան կանցնեն, ինչո՞ւ մտավախություն:

- Որովհետեւ այդ կուսակցությունը զբաղվում է բացառապես պոպուլիզմով, որեւէ այլ բանով չի զբաղվում, բացարձակ անսկզբունքայնություն է դրսեւորել իր անցած ամբողջ ճանապարհի ընթացքում, եւ մտավախություն ունեի, որ այդ մեխանիզմները կաշխատեն: Բարեբախտաբար այս անգամ դրանք չաշխատեցին:

- ՀՅԴ-ի թվերը կանխատեսելի՞ էին: Ապրիլի 2-ին, մինչ ուշ երեկո ընտրատեղամասերից ստացվող թվերը խոսում էին այն մասին, որ դաշնակցականները չեն լինելու խորհրդարանում: Ավելի ուշ, սակայն, պատկերը փոխվեց:

- ՀՅԴ-ն ունի իր հստակ ընտրազանգվածը՝ մոտ 3-4 տոկոսի չափով: Քանի որ նրանք ունեին նաեւ վարչական լծակներ եւ ֆինանսատնտեսական ռեսուրսներ, այդ ռեսուրսների կիրառմամբ կարողացան ունենալ իրենց ստանդարտ վարկանիշից ավելի բարձր վարկանիշ: Դա նորմալ է, որովհետեւ մեր հասարակությունը անհանգստանալու կարիք կունենա 2 դեպքում, 1. երբ ՀՅԴ-ն 1 տոկոսից պակաս ձայն ստանա, եւ 2. երբ 10 տոկոսից բարձր ստանա: Դաշնակցության նման ազգայնական, պաթոսով, հայրենասիրական, ծովից ծովախառը, ոչմիթիզախառը գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները պետք է ունենան 3-5 տոկոս համակիրներ: Դրանից պակասը լավ չի, դրանից ավելը էլի լավ չի:

- ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի, «Ելք»-ի ստացած ձայները արդյո՞ք ուղիղ համեմատական են իրենց վարկանիշի հետ:  

- ՀՀԿ-ի ստացած 49 տոկոսը ՀՀԿ-ի վարկանիշի հետ բացարձակ կապ չունի, դա ՀՀԿ-ի վարկանիշը չի, դա կոնկրետ մարդկանց, ռեյտինգային թեկնածուների վարկանիշն է՝ Սամվել Ալեքսանյան, Սեյրան Սարոյան, Միհրան Պողոսյան...:

- Վարկանի՞շը, թե՞ այլ բան:

- Իհարկե, փող էլ է բաժանվել, բայց քաղաքացին երբ որ փող է վերցնում, նաեւ ընտրություն է կատարում, դրա համար էլ ընտրություններից առաջ հարցումներ էին հրապարակել, որ ՀՀԿ-ի վարկանիշը 30 տոկոս, 3 օր հետո պարզվեց, որ 49 տոկոս են ստացել: «Ծառուկյան» դաշինքն օգտագործել է մոտավորապես նույն մեխանիզմները. ստացել են այնքան ձայն, ինչքան ներդրել են:

Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, «Ելք»-ի մուտքը խորհրդարան իհարկե ողջունելի է: Շատերը ասում են՝ տպավորիչ էին արդյունքները: Ես կարծում եմ, որ այդքան էլ տպավորիչ չէին, որովհետեւ «Ելք» դաշինքը իր առջեւ դրած 2 խնդիրների կատարման դեպքում ավելին կստանար: Դաշինքին հաջողվեց իրականացնել միայն առաջին խնդիրը՝ հասարակությանը ցույց տալ, որ իրենք միակ ընդդիմությունն են: Երկրորդ խնդիրը՝ կանխել քաղաքացիների կողմից զանգվածաբար ընտրակաշառք վերցնելը, չհաջողվեց իրագործել: Եթե 2-րդ քայլն էլ հաջողվեր՝ կստանային ավելին, որովհետեւ եթե միակ ընդդիմությունն են, ապա երկրում, որտեղ իշխանությունից դժգոհությունը հասնում է 80 տոկոսի՝ այդ արդյունքը պետք է չլիներ: Ի միջիայլոց, դաշինքի անդամները շատ լավ էին աշխատում, շատ ակտիվ էին աշխատում:

- Ընդհանրապես ո՞ր ուժերը ճիշտ աշխատեցին, ո՞ր ուժերը սխալ աշխատեցին, որով էլ պայմանավորվեց նրանց հաջողությունը կամ հակառակը:

- «Ելք» դաշինքը ճիշտ աշխատեց, ՀՀԿ-ն ճիշտ աշխատեց (այս դեպքում աշխատելը չակերտավոր, որովհետեւ դա այնքան էլ աշխատանք չէր, ավելի շատ գործարք էր), նույնը «Ծառուկյան» դաշինքը: ՀՎԿ-ն սխալ աշխատեց, իրենք հույսը դրել էին մուրաբաների վրա, պարզվեց իրենց մուրաբան ժամկետանց էր: «Ազատ դեմոկրատները» սպասվածից ավելի քիչ արդյունք ցույց տվեցին սխալ աշխատանքի պատճառով կամ միգուցե ռեսուրսների սղությունն էր պատճառը, ՀԱԿ-ը շատ պասիվ աշխատեց եւ ստացավ այն, ինչ ստացավ: Կոմունիստները ստացան այնքան, որքան համակիր ունեն: 70-ից ավելի տարեկան բնակչության թիվը մեծ լիներ՝ կոմունիստները շատ ավելի շատ ձայներ կստանային:

- Ինչո՞ւ ձախողվեց Սեյրան Օհանյանի «ՕՐՕ» դաշինքը:

- «ՕՐՕ»-ն ի սկզբանե ընտրել էր ծայրահեղական նիշան՝ բողոքավոր ընտրազանգվածի վրա աշխատելու, բայց այդ դաշինքի առաջին դեմքերը չէին համապատասխանում այդ նիշային: Օրինակ, Սեյրան Օհանյանը ընդամենը մի քանի ամիս առաջ պետական պաշտոնյա էր, շատ պատասխանատու ոլորտի ղեկավար: Վարդան Օսկանյանը երկար ժամանակ եղել է արտգործնախարար: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանրապես չէր տեղավորվում այդ ծայրահեղական, ըմբոստ քայլերի տրամաբանության մեջ: Եվ քանի որ երեւացող դեմքը, «գովազդային վահանակը» չէր համապաստախանում իր առջեւ դրած նպատակներին՝ այդ դաշինքը շատ քիչ ձայներ հավաքեց: Դրան բնականաբար գումարվեցին իշխանությունների ճնշումները՝ դանակահարություններ, Սամվել Բաբայանի ձերբակալություն...

- Հետընտրական զարգացումներ սպասվո՞ւմ են: «ՕՐՕ»-ն մինչ ընտրությունները խոսել էր հետընտրական զարգացումներն առաջնորդելու պատրաստակամության մասին: Ըստ ձեզ ինչո՞ւ հիմա չի նախաձեռնում այդպիսի գործընթաց: Մանավանդ հայտարարվում է, որ ընտրությունների օրը աշխատել են թաղային հեղինակություններ, փողը, ընտրակաշառքը ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

- Այս ընտրությունների ընթացքում շրջադարձ է տեղի ունեցել. որեւէ մեկը չի բողոքարկում ընտրությունների արդյունքները: Այդ շրջադարձը դեպի լավն է, թե դեպի վատը՝ այս պահին դժվարանում եմ ասել, որովհետեւ դա այդքան էլ միանշանակ չի: Ես կարծում եմ՝ իսկապես շատ մեծ ազդեցություն են ունեցել փողը, ընտրակաշառքը: Բայց հետընտրական զարգացումների մասին խոսելու իրավունք ունի այն ուժը, որն ասում է՝ ես ստացել եմ 20 տոկոս, պիտի ստանայի 40 տոկոս: 2,2 տոկոս ստանալու պարագայում իմաստ չկա հետընտրական զարգացումների մասին խոսել: Այդ դաշինքի ներկայացուցիչ Ազատ Արշակյանը երեկ շատ ազնվորեն ասաց՝ մենք պարտվել ենք, ընդունում ենք արդյունքները: Ճիշտ է՝ ինքն իր կարծիքը հայտնեց, բայց այդ մարդիկ իրենց պարտությունը ընդունում եւ հասկանում են: Իրենք պարտվեցին ոչ թե իրենց գաղափարախոսությամբ, այլ պարտվեցին այդ համակարգին, որ իշխանություները ստեղծել են, որոնց միջոցով պարզ առեւտուր են իրականացնում: Երբ որ ձայները ոչ թե գողանում են, այլ գնում, իմաստ չունի դրա դեմ պայքարել, գողանալու դեպքում կարելի է պայքարել, ասել ինչո՞ւ գողացաք, իսկ գնելու դեպքում երկկողմանի գործարք է, հետեւաբար փողոց դուրս գաս ինչի՞ դեմ բողոքես՝ քաղաքացու՞:

- Այս պահին կարող ենք ասել, որ բացառվո՞ւմ է փողոցային հետընտրական պայքար:

- Հայաստանում ոչինչ չի բացառվում: Ես բացառում եմ զանգվածային փողոցային պայքար, որ տասնյակ հազարներով մարդիկ փողոց դուրս գան, ինչպես դա եղավ 2008-ին:

- «ՕՐՕ»-ի համար ձեռնտու կլինի՞ շարունակել այս պայքարը, թե՞ դա կլինի զուր ուշադրություն դեպի իրենց կողմը կամ նոր ձերբակալություններ:

- Այս պահին ես կդժվարանամ պատասխանել, որովհետեւ չգիտեմ, թե ինչ ծրագրեր ունեն Երեւանի ավագանու ընտրություններում: Եթե մտադիր են լուրջ մասնակցություն ունենալ՝ պիտի մի քիչ սրեն իրավիճակը:

Տպել
20207 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ