«Վատ բաներ պիտի ասեմ». Հակոբ Հակոբյանները՝ ընտրություններում պարտվելու մասին

6-րդ գումարման Ազգային ժողովում չեն լինելու Հակոբ Հակոբյան անուն-ազգանունով երկու պատգամավորները, որոնց հասարակությունն ու լրագրողները տարբերում են Կիլիկիայի Հակոբ եւ Թունելի Հակոբ անուններով:

«Երեւանի գարեջրի գործարան» (Kilikia) ՓԲԸ նախագահ Հակոբ Հակոբյանը ապրիլի 2-ին կայացած ընտրություններում առաջադրվել էր Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում: Նա ստացել է 8090 ձայն: Տավուշի մարզին ռեյտինգային ընտրակարգով հասանելիք մանդատը, սակայն կստանա «Գրանդ տոբակո» ընկերության ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը:

Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում իր պարտությունը. «Ես չեմ ուզում պատասխանել, վատ բաներ պիտի ասեմ, դրա համար չեմ ուզում ասել»,- ասաց նա: Գործարարը չհստակեցրեց՝ ընտրողների մասի՞ն էր վատ բաներ ասելու, թե՞ Հանրապետական կուսակցության, որի խորհրդի անդամ է:

Ասաց, որ ոչ մեկի մասին չի ուզում որեւէ բան ասել: «Կանցնի 10-15 օր, կպատասխանեմ: Դեռ ոչ մի բան չի ավարտվել, չարժի որեւէ բան ասել»,- հավելեց նա: 

Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում առաջադրված Հակոբ Հակոբյանը ընտրություններում ստացել է 13 248 ձայն: Այս մարզում ռեյտինգային մանդատները բաժին են ընկնում Կարեն Բոթոյանին (14 հազար 932 քվե) եւ Ռաֆիկ Գրիգորյանին (14 հազար 430 քվե):

Ներկայացնենք Հակոբյանի հետ մեր զրույցը. վերջինս, ի դեպ, նոր էր Գեղարքունիքից Երեւան վերադարձել.

- Պարոն Հակոբյան, ինչո՞վ եք պայմանավորում ձեր պարտությունը:

- Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Ժողովրդից, ընտրողից հարցրեք:

- Փորձե՞լ եք անձամբ հասկանալ այդ հարցի պատասխանը:

- Ես շատ բան եմ հասկացել, բայց դա քիչ է: Պետք է հասկանալ ժողովուրդն ինչ է հասկացել, դրա համար հարցերն ուղղեք միայն ընտրողին: Իսկ եթե խոսքը ձայների մասին է, իմ ձայները քիչ չեն, իմ ձայները շատ-շատ լավ ձայներ են:

- Այսինքն՝ նեղացած չեք ընտրողներից:

- Բացարձակ, բացարձակ: Իմ ընտրողներին ես սիրում եմ:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեզ առանց Ազգային ժողովի: Ինչո՞վ եք զբաղվելու:

- Չգիտեմ, դեռ պիտի հանգստանամ մի քիչ:

- Արդյո՞ք համարում եք, որ ՀՀԿ-ն այսպես ասած «քցեց» ձեզ:

- Քցել է, հա՞: Ես իմ գործողությունների մեջ բացի ինձանից ոչ մեկին չեմ մեղադրում: Եթե ինչ-որ բան կա՝ իմն է խնդիրը, ոչ թե կուսակցությանը կամ որեւէ մեկինը:

- Համարում եք, որ վա՞տ եք աշխատել:

- Չգիտեմ, եթե ինչ-որ սխալ սխալ կա, իմն է:

Տպել
23496 դիտում

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան