Նոր կառավարությունը կձեւավորվի մինչև մայիսի վերջ

Ազգային ժողովի ընտրություններն անցան աննախադեպ հանգիստ, բայց՝ նույնքան աննախադեպ կազմակերպված ընտրակեղծիքների պայմաններում:

Եթե նախորդ ընտրություններին կիրառվում էին ընտրակեղծիքների տարբեր մեխանիզմներ, որոնք նկատելի էին դառնում, այս անգամ հիմնականում՝ աչքից հեռու ընտրակաշառք էր բաժանվում: Ընտրակաշառք բաժանում էին հիմնականում իշխող Հանրապետական կուսակցության, նաեւ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուները: Եվ որքան էլ ցավալի է, այդ ընտրակեղծիքին զանգվածաբար ներքաշվեցին նաեւ ընտրողները: Ու երկկողմանի այնպես համերաշխորեն կեղծեցին ընտրությունները, որից զարմացել էին անգամ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները: Դիտորդական այդ առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը երեկ, ներկայացնելով իրենց նախնական տպավորությունները՝ հայտարարել է, թե ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելը միայն իրավական հարթության խնդիր չէ: Նրա խոսքերով, ճիշտ է, ՀՀ իշխանությունները ընտրակեղծիքների դեմ պայքարի տարբեր մեխանիզմներ՝ էլեկտրոնային գրանցման սարքեր էին ներդրել, ստորագրված ցուցակները հրապարակելու հնարավորություն ընձեռել, բայց միեւնույն է, դա քիչ է, արդար ընտրություններ անցկացնելու համար առաջին հերթին կամք է պետք ցուցաբերել, ինչը վերաբերում է թե՛ իշխանություններին, թե ընտրողներին:

«Ձեր իշխանությունները մեծ ջանք են գործադրել բարեփոխումների համար, Սահմանադրական փոփոխություններ են կատարել, նոր Ընտրական օրենսգիրք ընդունել: ԸՕ-ն լայն համաձայնությամբ ընդունելը լավ բան է, սակայն դուք, որպես հասարակություն, պետք է իրավական  դաշտից անցնեք դիրքորոշումների, վարքագծի, վերաբերմունքի փոփոխության: Մենք գիտենք, որ իրավական լավ դաշտ ունենալը ընտրությունների համար, լավ սարքեր, լավ գործիքներ ունենալը բավարար չէ, պետք է նաեւ գործելակերպը փոխել: Մենք լսել ենք, ունենք տեղեկություններ, որ տեղամասերից դուրս մարդիկ էին պտտվում, թղթեր էին փոխանակվում»,- երեկ հայտարարել էր Ամորը:

Այդպիսով, միջազգային դիտորդական առաքելության ղեկավարն ակնարկում է, որ տեղյակ են տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին: Եվ միգուցե նա իր հուսախաբությունն է հայտնում այն առումով, որ ՀՀ իշխանություններն այս անգամ էլ մոլորեցրին միջազգային հանրությանը: Չէ՞ որ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչությունը մեծ գումարներ էին հատկացրել ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու մեխանիզմներ ներդնելու համար, բայց դա էլ չօգնեց: Նոր ներդրված մեխանիզմներն աշխատում էին ընտրատեղամասերի պատերի ներսում, իսկ իշխանություններն իրենց սեւ գործն արել էին դրսում: Ի դեպ, այդ առումով ընդդիմությունը՝ մասնավորապես ՀԱԿ-ը, ընկավ իր իսկ առաջարկած ծուղակը: ԸՕ-ի փոփոխություններն ու այդ մեխանիզմների ներդրումը ՀԱԿ-ի նախաձեռնությունն էին, եւ իշխանությունները դրանք թեեւ ներդրեցին, բայց հրաշալի կերպով շրջանցեցին: Իսկ ՀԱԿ-ը խորհրդարան չանցավ:

Նորընտիրների ժամանակացույցը

Խորհրդարան անցան չորս ուժեր՝ Հանրապետական, Դաշնակցություն կուսակցություններն ու «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը երեկ մեզ հետ զրույցում, ներկայացնելով հաջորդ գործընթացները, ասաց, որ այս դեպքում դեռեւս գործում է 2005թ. Սահմանադրությունը, որի կարգավորման համաձայն՝ նորընտիր պատգամավորներն իրենց մանդատները կստանան ապրիլի 9-ին: Իսկ նորընտիր ԱԺ-ն իր առաջին նիստը գումարում է ձեւավորվելուց հետո 3-րդ հինգշաբթի օրը, նույն օրն էլ ավարտվում են գործող խորհրդարանի լիազորությունները: Եթե, իհարկե, Սահմանադրական դատարանը չստանա ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ դիմում: Բայց այս պահի դրությամբ որեւէ ուժ նման հայտարարություն չի արել: Ընտրությունների արդյունքները չբողոքարկվելու դեպքում ԱԺ առաջին նիստը կլինի ապրիլի 27-ին, բողոքարկվելու դեպքում՝ մայիսի 15-ին: Իսկ այդ նիստից սկսած 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը, խորհրդակցելով ԱԺ խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, որը վայելում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը: «Վարչապետ նշանակելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի կառավարություն, որից հետո 20 օրում էլ կառավարությունն ԱԺ է ներկայացնում իր ծրագիրը»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Այսինքն, մայիսի սկզբին կնշանակվի նոր վարչապետը, իսկ ամենաուշը մինչեւ ամսվա վերջ էլ կձեւավորվի նոր կառավարությունը. եթե ՍԴ-ն բողոք դիմում չստանա: Հակառակ պարագայում այդ գործընթացը 2 շաբաթով կերկարաձգվի:

2+2

Ինչ վերաբերում է խորհրդարան անցած 4 ուժերին, ապա, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նորից կոալիցիա կկազմեն: Թեեւ ՀՀԿ-ն չունի դրա անհրաժեշտությունը, այդ կուսակցությունը նախնական տվյալներով ստացել է մոտ 50 տոկոս ձայն կամ 50 մանդատ, նրան է բաժին հասնելու խորհրդարան չանցած ուժերի ընդհանուր 9 տոկոսի մոտ կեսը: Այդպիսով, ՀՀԿ-ն ունենալու է 55 տոկոս եւ այդքան էլ պատգամավոր: Հետեւաբար, նա կարող է միայնակ կազմել կառավարություն: Սակայն, ելնելով անցած տարի Դաշնակցության հետ ստորագրած համագործակցության համաձայնագրից, ՀՀԿ-ն թերեւս նորից ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի: Վստահաբար կարելի է ասել, որ «Ելքը» նման համագործակցության չի գնա եւ կմնա ընդդիմություն: Իսկ ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա բազմիցս են եղել հայտարարություններ, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի: Բայց դա՝ այս փուլում: Ինչպես հայտնի է, 2018թ. մայիսին, երբ խորհրդարանական կառավարման համակարգն ուժի մեջ մտնի, ավարտվեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, պետք է նորից վարչապետ նշանակվի ու նոր կառավարություն ձեւավորվի:

Այս դեպքում արդեն հետաքրքիր իրավիճակ կստեղծվի «Ելքի» համար: Ինչպես գիտենք, նոր Սահմանադրությամբ ընդդիմությունը խորհրդարանում պետք է ունենա նվազագույնը 30 տոկոս: Եվ եթե «Ելքը» լինի միակ ընդդիմությունը, ապա պետք է նրա ստացած 7,8 տոկոսն ավելացվի մինչեւ այդքան եւ համապատասխանաբար լրացուցիչ մանդատներ հատկացվեն: Բայց քանի որ իշխանությունները չեն սիրում, որ խորհրդարանական ընդդիմության դափնին մեկ ընդդիմությանը բաժին հասնի, հավանաբար թույլ չեն տա, որ «Ծառուկյան» դաշինքը իշխանության մաս կազմի՝ հավասարակշռելով այդ դաշտը:

Տպել
18643 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին