Ինչպես է բաշխվելու ՀՀԿ-ի ստացած 55 մանդատը թեկնածուների միջեւ

03/04/2017 schedule21:28

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն ստացած Հանրապետական կուսակցությանը նախնական տվյալներով բաժին կհասնի 55 մանդատ: Այս մանդատները պետք է բաշխվեն կուսակցության համամասնական եւ ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուների միջեւ: Նախ ներկայացնենք, թե 13 ընտրատարածքներում ՀՀԿ-ն եւ նրա թեկնածուները ինչ արդյունքներ են գրանցել:

Թիվ 1 ընտրատարածք: Երեւան քաղաքի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային բոլոր թեկնածուները միասին ստացել են 58 հազար 856 քվե: Այս ընտրատարածքում առաջին երեք ամենաշատ ձայն ստացած թեկնածուներն են՝ Ռոբերտ Սարգսյանը (27.107 քվե), Միհրան Պողոսյանը (19.874 քվե) եւ Ղուկաս Ուլիխանյանը (9.543):

Թիվ 2 ընտրատարածք: Երեւան քաղաքի Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները բոլորը միասին վերցրած ստացել են 55 հազար 325 քվե: Թիվ 2 ընտրատարածքում երեք առավել շատ ձայներ ստացած թեկնածուներն են՝ Արման Սահակյանը (18.532 քվե), Արտակ Սարգսյանը (12 հազար 27 քվե) եւ Արթուր Գեւորգյանը (10 հազար 150 քվե)

Թիվ 3 ընտրատարածք: Այս ընտրատարածքն ընդգրկում է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայների հանրագումարը 66 հազար 397 է: Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջին եռյակն այս տեսքն ունի՝ Սամվել Ալեքսանյան (42 հազար 472 ձայն), Արաիկ Հովհաննիսյան (19 հազար 710) եւ Կորյուն Նահապետյան (1046 ձայն):

Թիվ 4 ընտրատարածք: Երեւան քաղաքի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուները ստացել են 50 հազար 781 ձայն: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի առաջին եռյակը գլխավորում է Հակոբ Բեգլարյանը (26 հազար 1 ձայն), Հարություն Կարապողոսյանը (20 հազար 306) եւ Ասատուր Սահակյանը (1726 ձայն):

Թիվ 5 ընտրատարածք: Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուները միասին ստացել են 77 հազար 248 ձայն: Այս ընտրատարածքում առաջին եռյակը հետեւյալ տեսքն ունի՝ Արայիկ Գրիգորյան (45 հազար 339 քվե), Մուրադ Մուրադյան (18 հազար) եւ Ալիկ Սարգսյան (6 հազար 530 քվե):

Թիվ 6 ընտրատարածք: Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտատարածքում ՀՀԿ-ականները ստացել են 66 հազար 517 ձայն: Ամենաշատ ձայնը ստացել է Նահապետ Գեւորգյանը (22 հազար 64 ձայն), Սեյրան Սարոյանը (21 հազար 937) եւ Ալեքսան Պետրոսյանը (9 հազար 474 ձայն):

Թիվ 7 ընտրատարածք: Այս ընտրատարածքն ընդգրկում է Արագածոտնի մարզը, որտեղ Հանրապետականի թեկնածուները միասին ստացել են 34 հազար 453 ձայն: Այս ընտրատարածքում առաջին եռյակը հետեւյալ պատկերն ունի՝ Նաիրի Սահակյան (14 հազար 166 ձայն), Ռոլանդ Հայրապետյան (7 հազար 439) եւ Մնացական Մնացականյանը (5 հազար 218):

Թիվ 8 ընտրատարածք: Գեղարքունիքի մարզն ընդգրկող այս ընտրատարածքում ՀՀԿ-ականները ստացել են ընդհանուր առմամբ 61 հազար 272 ձայն, իսկ առաջատարն են Կարեն Բոթոյանը (14 հազար 932 քվե), Ռաֆիկ Գրիգորյանը (14 հազար 430 քվե) եւ Հակոբ Հակոբյանը (13 հազար 248 քվե):

Թիվ 9 ընտրատարածք: Լոռու մարզում ՀՀԿ-ն ստացել է 84 հազար 172 ձայն. առավել շատ ստացած երեք թեկնածուներն են՝ Կարեն Կարապետյան (44 հազար 255 ձայն), Վահրամ Բաղդասարյան (17 հազար 637 ձայն) եւ Արկադի Համբարձումյան (16 հազար 402):

Թիվ 10 ընտրատարածք: Կոտայքի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուները ստացել են ընդհանուր առմամբ 46 հազար 395 ձայն: Այս ընտրատարածքում առաջին երեք առավելագույն ձայներ ստացած պատգամավորներն են՝ Սամվել Սանամյանը (12 հազար 649 ձայն), Անդրանիկ Հարությունյանը (11 հազար 324 ձայն) եւ Արամ Հարությունյանը (10 հազար 808 ձայն):

Թիվ 11 ընտրատարածք: Այս ընտրատարածքն ընդգրկում է Շիրակի մարզը, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ձայները միասին վերցրած 52 հազար 646 է: Առաջատարները հետեւյալ թեկնածուներն են՝ Արման Սահակյան (14 հազար 510 ձայն), Ֆելիքս Ցոլակյան(11 հազար 796 ձայն) եւ Մարտուն Գրիգորյանը (10 հազար 700 ձայն):

Թիվ 12 ընտրատարածք: Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուները ստացել են 56 հազար 914 ձայն: Առաջին եռյակում է Վահե Հակոբյանը (21 հազար 823 ձայն), Աշոտ Արսենյանը (17 հազար 563 ձայն) եւ Առուշ Առուշանյանը (6 հազար 879 ձայն):

Թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը, ՀՀԿ-ի թեկնածուները բոլորը միասին վերցրած ստացել են 34 հազար 237 ձայն: Այստեղ առաջատարներն են՝ Գրիգոր Ավալյանը (17 հազար 113 ձայն), Հակոբ Հակոբյանը (8 հազար 90) եւ Կարեն Նազարյանը (3 հազար 712):

Մանդատների բաշխման կարգը

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության ստացած 55 մանդատից կեսը պետք է ստանան ռեյտինգային թեկնածուները: Քանի որ ՀՀԿ-ի դեպքում թիվը կենտ է եւ 1 ամբողջ մանդատ հնարավոր չէ ստանալ 55-ը հավասար մասերի բաժանելուց, դրա համար պատգամավորական մանդատներից 27-ը կտրվի ռեյտինգային թեկնածուներին, իսկ 28-ը համամասնական ցուցակի առաջին 28 համարին: Ռեյտինգային թեկնածուներին մանդատը տրամադրվում է հետեւալ սկզբունքով՝ առաջին մանդատը ստանում է ընտրատարածքի ստացած առավելագույն ձայների եւ տվյալ ընտրատարածքում առավելագույն ձայն ստացած պատգամավորը: Այսինքն, ռեյտինգայինի համար նախատեսվող 27 մանդատից առաջինը կստանա այն ընտրատարածքը, որտեղ առաջադրված թեկնածուների ձայների հանրագումարը կգերազանցի մյուս բոլոր ընտրատարածքների ձայներին, որից հետո այդ մանդատը կստանա տվյալ ընտրատարածքում առավելագույն ձայներ ստացած պատգամավորության թեկնածուն:

Կարեւոր է նշել, որ ամենաշատ ձայներ ստացած ընտրատարածքի քվեների կեսը եթե գերազանցի այլ ընտրատարածքի թվին, ապա առավելագույն ձայն ստացած ընտրատարածքը եւս մեկ մանդատ է ստանում:

Ամենաշատ ձայներ ստացած ընտրատարածքներին մանդատները հասնում են ստորեւ ներկայացված ցանկին համապատասխան՝

Թիվ 9՝ 85689 ձայն  1+1+1     

Թիվ 5՝ 78421 ձայն  1+1+1

Թիվ 3՝ 69198 ձայն   1+1+1

Թիվ 6՝ 68162 ձայն   1+1

Թիվ 8՝ 67276 ձայն  1+1

Թիվ 1՝ 61074 ձայն    1+1

Թիվ 12՝ 58137 ձայն   1+1

Թիվ 2՝ 57600 ձայն    1+1

Թիվ 11՝ 53823 ձայն  1+1

Թիվ 4՝ 53210 ձայն    1+1

Թիվ 10՝ 48323 ձայն   1+1

Թիվ 13՝ 34950 ձայն 1

Թիվ 7՝ 34855 ձայն    1         

Եւ այսպես՝ ամենաշատ ձայն ստացած թիվ 9 ընտրատարածքին երեք մանդատ է բաժնին հասնում, որոնք ստանում են Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Արկադի Համբարձումյանը: Թիվ 5 ընտրատարածքը եւս երեք մանդատ է ստանում, որոնք բաշխվում են Արայիկ Գրիգորյանի, Մուրադ Մուրադյանի եւ Ալիկ Սարգսյանի միջեւ: Բացառությամբ թիվ 13 եւ թիվ 7 ընտրատարածքների, մյուս բոլոր ընտրատարածքներին տրվում է երկուական մանդատ: Թիվ 7 ընտրատարածքում մանդատ է ստանում Նաիրի Սահակյանը, թիվ 13-ում՝ Գրիգոր Ավալյանը, թիվ 10-ում՝ Սամվել Սանամյանը եւ Անդրանիկ Հարությունյանը, թիվ 4՝ Հակոբ Բեգլարյան, Հարություն Կարապողոսյան, թիվ 11՝ Արման Սահակյան, Ֆելիքս Ցոլակյան, թիվ 2՝ Արման Սահակյան, Արտակ Սարգսյան, թիվ 12՝ Վահե Հակոբյան, Աշոտ Արսենյան, թիվ 1՝ Ռոբերտ Սարգսյան, Միհրան Պողոսյան, թիվ 3՝ Սամվել Ալեքսանան, Արաիկ Հովհաննիսյան եւ Կորյուն Նահապետյան, թիվ 6՝ Նահապետ Գեւորգյան, Սեյրան Սարոյան, թիվ 8՝ Կարեն Բոթոյան, Ռաֆիկ Գրիգորյան,:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 1-ից մինչեւ 28 համարում ներառված թեկնածուներից որեւէ մեկը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված չէ: Ուստի, ՀՀԿ-ի մյուս 28 մանդատը բաժին է հասնում հետեւյալ անձանց՝ Սարգսյան Վիգեն, Մարգարյան Տարոն, Հովհաննիսյան Արփինե, Բաբլոյան Արա, Ամիրյան Արմեն, Աշոտյան Արմեն, Շարմազանով էդուարդ, Եսայան Մարգարիտ, Ֆարմանյան Սամվել, Ավագյան Կարեն, Սահակյան Գալուստ, Նաղդալյան Հերմինե, Մինասյան Գագիկ, Նիկոյան Սամվել, Թովմասյան Հրայր, Պետրոսյան Շուշան, Գրիգորյան Մանվել, Գեղամյան Արտաշես, Հարությունյան Խոսրով, Սարդարյան Շուշան, Բաբուխանյան Հայկ, Զաքարյան Արտակ, Հարությունյան Վահան, Բաղդասարյան Ջեմմա, Կոստանյան Գևորգ, Հակոբյան Միհրան, Սաղաթելյան Արման, Մուրադյան Ռուզաննա:

Հ.Գ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակում ներկայացված անձինք հիմնականում գործող կառավարության անդամներ են, որոնք, ենթադրվում է, նույնությամբ կլինեն առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունում, ուստի նրանց փոխարեն պատգամավորներ կդառնան համամասնական ցուցակում նրանց հաջորդող անձինք:

Տպել
38751 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)