«Վախը եւ հիասթափությունն ավելի ուժեղ են եղել, քան հույսը». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն ամփոփեցին

«Չնայած իրավական համակարգի հավանության արժանացած բարեփոխումներին եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը՝ երեկ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ վստահության արժանի տեղեկությունները, եւ քաղաքացիական ծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների մասին այլ տեղեկությունները, որի հետեւանքով, ընդհանուր առմամբ, նկատվել է հանրային վստահության պակաս առ ընտրությունները»,- այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը:

Նա ընդգծել է, որ թեեւ քվեարկության օրը ընդհանուր առմամբ հանդարտ եւ խաղաղ է եղել, սակայն նկատվել են կազմակերպչական թերություններ եւ անհարկի միջամտություն գործընթացին՝ հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

«Երեկվա ընտրությունները գծանշեցին Հայաստանում նոր քաղաքական համակարգի ներդրման ճանապարհը, սակայն փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում: Եթե Հայաստանը ցանկանում է ուժեղ ժողովրդավարություն ստեղծել՝ քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ է մեծ հաստատակամություն ցուցաբերել եւ հրաժարվել անցյալի գործելակերպից: Մենք այս եզրակացություններին հասել ենք երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկման արդյունքում»,- ասել է Ամորը:

Վերջինս թվել է այն հիմնական թերությունները, որոնց ականատես են եղել. «Մենք նկատել ենք ընտրակաշառքի վերաբերյալ վստահության արժանի տեղեկություններ, հանրային ծառայողների, հիվանդանոցներում, դպրոցներում աշխատողների նկատմամբ ճնշումներ... կուտակումները, երկար հերթերը եւ ոստիկանութան ներկայացուցւչների կողմից միջամտությունները: Դիտարկված տեղամասերի 35 տոկոսում ընտրողները դժվարություններ են ունեցել քվեարկության գործընթացը հասկանալու առումով»,- ընդգծել է նա:

«Ցավոք, չնայած բոլոր իրավական եւ կազմակերպչական փոփոխություններին, այս ընտրություններին եւս չվերացան վաղուց եղած կասկածները՝ ուղղված երկրում ընտրական գործընթացների հուսալիությանը եւ ամբողջականությանը»,- իր հերթին նկատել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն:

Ըստ նրա՝ միայն նոր ընտրական տեխնոլոգիաների կիրառությունը չի կարող վերականգնել հավատը ընտրությունների հանդեպ, որը կարեւոր է իրական ժողովրդավարության պարագայում: Իսկ երեկվա ընտրությունները ցույց են տվել, որ ընդհանուր միջավայրը բարեփոխված չի եղել եւ ընտրությունը իրականացվել է ոչ թե ծրագրերի, այլ անձերի միջեւ:

«Լրատվամիջոցներում բանավեճեր չեն եղել, մրցակցությունը եղել է անձերի, ոչ թե ծրագրերի վերաբերյալ: Մենք զգացինք, որ վախը եւ հասթափությունն ինչ-որ առումով ավելի ուժեղ են եղել, քան հույսը»,- արձանագրել է եվրոպացի դիտորդը:

Չնայած սրան՝ նրա համոզմամբ Հայաստանում անցկացված նախորդ ընտրություններից հետո բազմաթիվ ջանքեր են ներդրվել, ներառյալ նյութատեխնիկական բարելավումներ, ընտրական գործընթացի որակը բարձրացնելու համար:

«Պետք է արժանին մատուցել իշխանություններին այն աշխատանքի համար, որը տարվել է ընտրազանգվածին այս նոր, բավականին բարդ ընտրական օրենսդրությանը ծանոթացնելու համար»,- ասել է դիտորդական պատվիրակության ղեկավարը:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության նախագահ Գայիր Յորգեն Բեկեֆոլդը ուրախությամբ է արձանագրել, որ Ազգային ժողովում կունենաք ավելի մեծ թվով կին պատգամավորներ: Վերջում դիտորդները տեղեկացրել են, որ դեռ մոտ 2 շաբաթ հայաստանում են լինելու եւ կարձագանքեն նաեւ հետընտրական զարգացումներին:

Տպել
15698 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին