Որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա խորհրդարանում

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ կուսակցությունը: Ապրիլի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ, Հայաստանի 2 հազար 9 ընտրատեղամասի նախնական տվյալներով

ՀՀԿ-ն ստացել է 771 հազար 249 ձայն (49.19 %),

Ծառուկյան» դաշինքը՝ 428 հազար 965 ձայն (27.36 %),

Ելք» դաշինքը՝ 122 հազար 49 ձայն (7.78%),

ՀՅԴ-ն՝ 103 հազար 173 ձայն (6.58 %):

Ինչպե՞ս են բաշխվում մանդատները

Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետեւյալ կերպ՝ կուսակցությունների կամ դաշինքների ստացած ձայների թիվը (ոչ թե տոկոսները) բազմապատկվում է 101 թվով (ԱԺ-ի մանդատների նվազագույն թվով) եւ բաժանվում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարին (բաժանվում է ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին եւ ՀՅԴ-ին կողմ քվեարկածների հանրագումարին):

Ըստ ԿԸՀ-ի տվյալների, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 587 հազար 706 քաղաքացիներից 1 մլն 574 հազար 947 քաղաքացի, բայց չպետք է շփոթել այս թիվը 4 քաղաքական ուժի ձայների հանրագումարի հետ: Այդ ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարը 1 միլիոն 425 հազար 445 է:

Այսինքն՝ 4 քաղաքական ուժերի անհատապես ստացած ձայները պետք է բազմապատկել 101-ով եւ բաժանել 1 մլն 425 հազար 445-ի, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե որ ուժն ինչքան մանդատ է ստանում:

Որ քաղաքական ուժին քանի մանդատ է հասնում

Վերը նշված հաշվարկի կարգի համաձայն՝ ՀՀԿ-ի ստացած 771.249 քվեն բազմապատկում ենք 101-ի եւ բաժանում 1 մլն 425 հազար 445-ի եւ ստանում ենք 54.6 մանդատ: Նույն գործողության արդյունքում «Ծառուկյան» դաշինքը ստանում է 30.3 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 8.6 մանդատ, ՀՅԴ-ն ստանում է 7.3 մանդատ: Այս քաղաքական ուժերի ստացած մանդատների թվերի տասնորդականների մեծությամբ պայմանավորված ՀՀԿ-ն ու «Ելք»-ը մեկական մանդատ են ստանում:

Եւ այսպես ՀՀԿ-ն ստացել է 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը 30 մանդատ, «Ելք» դաշինքը 9 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Այս մանդատների հանրագումարը 101 է: ՀՀԿ-ի մանդատների թիվը 9-ով ավելի է մյուս երեք քաղաքական ուժերի ստացած մանդատների հանրագումարից:

Տպել
47269 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան