Տեսախցիկներ տեղադրող ընկերությունը գոհ է. արդարացվա՞ծ էր 2 մլն 332 հազար եվրո ներդրումը

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր առավոտից բավականին մեծ թվով դժգոհություններ են հնչեցվել ընտրատեղամասերի օնլայն դիտարկման սարքավորումների չգործելու վերաբերյալ: Դեռ առավոտյան մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել էր, որ դա պայմանավորված է այցելությունների մեծ թվով, հեռարձակումն ապահովող կայքի ծանրաբեռնվածությամբ:

Օրվա ընթացքում դժգոհություններն այնքան մեծացան, որ պարզաբանմամբ հանդես եկավ «Յուքոմ» ընկերությունը՝ նշելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է: Տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ կապված, ինչպես և այլ տեխնիկական հարցերով «Յուքոմ» ընկերությունը խորհուրդ էր տվել դիմել «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»:

«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունից փորձեցինք պարզել, թե օրվա ընթացքում քանի՞ տեսախցիկ է խնդիր ունեցել, քանիսը չեն աշխատել, ո՞րն է պատճառը:

«Աշխատում են բոլորը, էս պահին կարող է չաշխատեն, որտեղ որ խնդիր չի եղել հոսանքի հետ կապված, բոլորը աշխատում են... 1486 հատիկ այս պահին (19:30-ի սահմաններում-խմբ.) աշխատում է, մնացած 14 հատն ինչո՞ւ չի աշխատում՝ ասեմ. ռադիոկապ է, տեղեր կան գնում-գալիս է, է դա նորմալ է»,- մեզ պատասխանեց ընկերության աշխատակիցը, որ չցանկացավ ներկայանալ:

Հարցին, թե արդյո՞ք բոլոր խափանումների դեպքում հոսանքն է եղել խնդիրը՝ «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»-ի աշխատակիցը պատասխանեց.

«Դե կան ահազանգեր, ծանրաբեռնված է եղել, չի աշխատել»:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ խնդիր ունեցած տեսախցիկների թվի մասին մեր հարցին՝ ընկերության աշխատակիցը նշեց, որ այդպիսի թիվ չունեն, որովհետեւ. «Օրվա ընթացքում խափանվել-եկել ա, խափանվել-եկել ա, տարածքային հոսանքի անջատումներ են եղել, եղել է, որ կպել են՝ անջատվել է: Մի խսքով տարբեր բաներ են եղել: Օրվա առաջին կեսին վեբ կայքն է ծանր աշխատել: Այնպես որ թիվ չեմ կարող ասել, թե քանիսն են օրվա մեջ խնդիր ունեցել, 15 րոպե կտրվել՝ հետ է եկել, մեր մասնագետները ամբողջ օրը հետեւել են, խնդիրը վերացրել»:

Ընդ որում, ըստ նրա՝ դա չի կարող դիտարկվել իրենց վերցրած պարտավորության ոչ լիարժեք կատարում. «ՀԷՑ-ի, հոսանքի հետ կապված խնդիրը պարտավորությու՞ն է մեզ համար: Տեղամասում ինչ-որ տեխնիկական խնդրի պատճառով անջատումը խնդի՞ր է»,- զարմացավ նա:

Իսկ միգուցե հենց այդ անջատման ընթացքում խախտում լիներ եւ այն չարձանագրվեր. այս դիտարկմանն ի պատասխան ստացանք հետեւյալ պատասխանը.

«Բոլորն էլ հնարավորություն ունեն նայելու. հանձնաժողովի անդամները, լրագրողներ կան, դիտորդներ կան ընտրախախտումների համար, կնայեն, կարձագանքեն: Մեր կամերաները ամեն դեպքում աշխատել են, վեբ կայքն է ծանրաբեռնված եղել»:

Ընդամենը հիշեցնենք, որ տեղամասերում տեսախցիկների տեղադրման համաձայնություն ձեռք բերվեց 4+4+4 ֆորմատով բանակցությունների ընթացքում: Պետությունը, սակայն այդ տեսախցիկների տեղադրման պարտավորությունը ոչ թե վերցրեց իր վրա, այլ մրցութային կարգով փոխանցեց մասնավոր «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը:

Հայաստանի մոտ 2000 ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու եւ դրանց սպասարկումն ապահովելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով միայն այս ընկերությունն էր դիմել՝ ներկայացնելով 3,8 մլն եվրոյի բյուջե: Մինչդեռ ծրագիրը ֆինանսավորող Եվրամիությունը նախապես պատրաստ էր 1,6 մլն եվրո հատկացնել: Հանձաժողովի, կառավարության եւ «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերության շաբաթներ տեւող բանակցության արդյունքում ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց, որ տեսանկարահանող սաքեր կտեղադրեն ընդամենը 1500 ընտրատեղամասերում, այն էլ յուրաքանչյուրում նախապես որոշված երկուականի փոխարեն ընդամենը մեկը: ԵՄ-ն ևս 400 հազար եվրո ավելացրեց՝ իր ֆինանսավորումը հասցնելով 2 մլն եվրոյի: ԵՄ հորդորով եւս մոտ 300 հազար եվրո հատկացրեց նաեւ ՀՀ կառավարությունը՝ որպես ներկրվող սարքավորումների մաքսազերծման գումար:

«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունը որևէ փոխզիջում չարեց ներկայացրած գները նվազեցնելու հարցում: Յուրաքանչյուր տեսախցիկի ձեռքբերման համար, օրինակ, այդ ընկերությունը մոտ 600 եվրոյի պահանջ էր ներկայացրել՝ նշելով, որ ավելի ցածրարժեք տեսախցիկը չի կարող տեսանկարահանման ցանկալի որակ ապահովել:

Տպել
13288 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է