Էդուարդ Շարմազանովը դատապարտում է լրագրողների վրա կատարված հարձակումը

«Ընտրական գործընթացները գնում են նորմալ` ժողովրդավարական հունով: Նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս մեզ ու մեր ընտրողներին վստահել արդյունքներին, ինչպիսին էլ դրանք լինեն: Մենք հասել ենք մեր հիմնական նպատակին, իսկ մեր նպատակն է եղել հասնել նրան, որ ընտրողի ձայնը չկորի, որ ընտրողի ձայնը չկեղծվի, եւ վերահսկողական մեխանիզմների ազդեցությունը, ընտրությունների արդյունքների վրա զրոյացված է»,- քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններին:

Է. Շարմազանովն անդրադարձել ու դատապարտել էր նաեւ Կոնդ կոչվող թաղամասում «Ազատություն» ռադիոկայանի եւ «Արարատնյուզ» կայքի լրագրողների նկատմամբ ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի կողմնակիցների հարձակմանը: Հիշեցնենք, որ լրագրողներն այնտեղ նկատել էին, որ ընտրողները մտնում են Բեգլարյանի շտաբ ու այնտեղից փողը ձեռներին դուրս գալիս: Իսկ երբ իրենք էին մտել շտաբ, համախոհները նրանց դուրս էին հանել եւ հարձակում գործադրել նրանց վրա «Այդ դեպքի վերաբերյալ եւ՛ոստիկանությունը, եւ՛ դատախազությունը մեկնաբանություն տվել են: Իսկ ՀՀԿ-ն լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ կատարված ցանկացած խոչընդոտ անթույլատրելի է համարում եւ դատապարտում է, անկախ այն հանգամանքից, թե ով է դա արել»,- ասել Է. Շարմազանովը:

Վերջինս նաեւ ավելացրեց, որ մինչեւ այժմ հնչած ահազանգերի մեջ չի տեսել այնպիսիք, որոնք ստվեր նետեն ընտրական գործընթացների վրա: Նրա խոսքերով հնարավոր չէ, որ որեւէ խախտում չլինի, պարզապես իշխանությունները պետք է գնան բոլոր ահազանգերի հետեւից: Անդրադառնալով հետընտրական զարգացումների հավանականությանը, Է. Շարմազանովը չի գտնում, որ մինչեւ հիմա տեղի ունեցած գործընթացները դրա անհրաժեշտությունը ստեղծել են:

Քաղաքացի դիտորդի արձանագրած խախտումները - Եղե՞լ է մի ահազանգ, որ ԿԸՀ-ն չի արձագանքել: Իհարկե՝ ոչ: Հնարավոր չէ 3 մլն բնակչության մեջ որեւէ ընտրախախտում չգրանցվի: Իշխանությունն էլ նրա համար է, որ բոլոր ահազանգերի հետեւից գնա: ՀՀԿ-ն է ամենաշահագրգռված, որ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան նցնեն ընտրությունները: Եվ մենք ապացուցում ենք, որ գնում ենք այդ ճանապարհով: «Չնայած պոպուլիստական որոշ դրսեւորումների՝ նախընտրական քարոզարշավը գնահատում եմ քաղաքակիրթ: Ընդդիմության լիդերներն ասել են, որ հետընտրական զարգացումների կգնան, եթե կեղծվի ժողովրդի ձայնը: Մինչեւ հիմա եղած ահազանգերը հետընտրական զարգացումների որեւէ հիմք չեն տալիս»,- ասաց նա:

Տպել
8918 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին