Առաջարկում եմ գերփոքր եվ փոքր բիզնեսին տալ հարկային արձակուրդ (R)

31/03/2017 schedule16:03

Հարցազրույց՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, Ազգային Ժողովի պատգամավորի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի թեկնածու Սամսոն Դավոյանի հետ:

- Պարոն Դավոյան, ո՞րն է քաղաքականությամբ զբաղվելու ձեր նպատակը, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Ինձ քաջ հայտնի են մեր երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական, քաղաքական հիմնախնդիրները, ունեմ լուծումների իմ համակարգը՝ որ խնդիրը ինչպես կարելի է լուծել, ինչպիսի ռազմավարական ծրագրերի շրջանակում: Իմ անցած ուղին թելադրում է, որ ես այդպիսի ներուժ ունեմ: Կարծում եմ, եթե Ազգային ժողովում ընտրվեմ պատգամավոր, առաջավոր մասնագիտական գիտելիքներով բավականին ողջամիտ առաջարկներ կարող եմ անել, արդյունավետ ծրագրեր առաջարկել, ինչը նորընտիր Ազգային ժողովում կդառնա ծրագրերի կարեւորագույն համակարգ՝ ապահովելով տնտեսության արդյունավետ զարգացում, ինչպես նաեւ բնակչության կենսամակարդակի բարձրացում:

- Տնտեսության զարգացման համար ի՞նչ ծրագրեր եք առաջարկում:

- Ես առաջարկում եմ գերփոքր եւ փոքր բիզնեսին տալ հարկային արձակուրդ երեք տարում, որը կազմում է մեր հարկային մուտքերի ՀՆԱ հարաբերության 1.2 տոկոսը, իսկ Եվրոպական վերակառուցման, զարգացման բանկի տվյալներով Հայաստանում հարկային բեռը 40 տոկոս է կազմում, փաստացի չի անցնում 20 տոկոսից: Այսինքն՝ այն 20 տոկոսը վերագրվում է ստվերային տնտեսությանը եւ հարկային վարչարարության ցածր արդյունավետությանը: Եթե մենք այդ 1.2 տոկոսը փոխադրենք խոշոր եւ միջին բիզնեսին, ապա 3 տարի յուրաքանչյուր քաղաքացի կարող է զբաղվել բիզնեսի բոլոր ուղղություններով: Իսկ մենք կարող ենք առաջ քաշել բիզնես նոր ծրագրեր, որոնք շատ փոքր ծախսեր են պարունակում, կարող ենք նաեւ ուղղորդել, թե ինչպես կարելի է լուծել ֆինանսական խնդիրները, արդյունքում յուրաքանչյուր մարդ կարող է զբաղվել բիզնեսի այն ուղղությամբ, որով ցանկանում է: Առաջարկում եմ բիզնես կենտրոններ ստեղծել Շիրակի մարզում, որտեղ ցանկացողները կարող են շատ կարճ՝ 10-15 օրում տիրապետել բիզնեսի վարման ուղղություններին ու սեփական գործն ունենալ: Արդյունքում մենք շատ արագ տնտեսական աճ կունենանք:

- Որո՞նք են Շիրակի  մարզի եւ Գյումրի քաղաքի  առջեւ ծառացած գերակա խնդիրները: Դրանց լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

- Շիրակի մարզը գյուղատնտեսական տարածք է համարվում: Ամբողջ աշխարհում մեծ է պահանջարկը գյուղատնտեսական մաքուր արտադրանքի հանդեպ: Պետք է գյուղատնտեսական ապրանքների վերարտադրություն ապահովել: Իհարկե, մենք գիտենք գնային քաղաքականությունը: Սպառողական զամբյուղի մեջ մտնող պտուղ-բանջարեղենը 3 անգամ մեզ մոտ ավելի էժան է, քան ԱՄՆ-ում: Մենք այդ գնային խզումից պետք է օգտվենք, արտադրենք եւ արտահանենք: Երկրորդը ՏՏ ոլորտն է: Մենք ունենք մեծ պոտենցիալ եւ ռեսուրսներ: Խիստ կարեւոր է զարգացնել այս ոլորտը: Պետք է համապատասխան միջավայր ձեւավորել: Կրթության եւ գիտության ոլորտն էլ պետք է զարգացնել: Յուրաքանչյուր ուսման վարձ այդ ծառայության շուկայական արժեքն է: Եթե Հայաստանի բուհերում միջինում տարեկան վարձը կազմում է 1000 դոլար, ապա եվրոպական երկրներում վճարն անցնում է 40 000 դոլարից: Սակայն մեր կրթական մակարդակը 40 անգամ պակաս չէ: Այն ուսանողները, որոնց ուղղորդում ենք արտերկիր, հիմնականում գերազանցիկներ են դառնում: Իսկ այստեղ մենք կարող ենք տարածաշրջանային կրթական կենտրոններ ձեւավորել: Պետք է մեծածավալ աշխատանք տանել այս երեք ուղղությամբ:

Տպել
3860 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին