Ներդրումների թացն ու չորը. արժեզրկվող գաղափարներ

Հայաստանի տնտեսության զարգացումը ապահովելու միակ ճանապարհը ներդրումներն են: Սա թերեւս ոչ մեկի մոտ այլեւս կասկած չի հարուցում: Տնտեսության զարգացման այլ աղբյուր այլեւս չկա: Ոչ պետական ծախսերի ավելացումը, ոչ պետական վարկեր բերելը, ինչպես ցույց տվեց վերջին տարիների փորձը, որեւէ դրական որակական ազդեցություն մեր տնտեսության վրա չեն թողնում:

Ու հիմա իշխող կուսակցության նախընտրական ծրագրում տնտեսությանը վերաբերող հատվածի հիմնական շեշտը դրված է հենց ներդրումների վրա: Այս մոտեցման «գաղափարախոսը», իհարկե, Կարեն Կարապետյանն է: Վերջինս շատ համոզիչ է խոսում ներդրումների մասին: Նույնիսկ կարելի է ասել, որ նրանից ավելի համոզիչ մինչեւ հիմա ոչ ոք չի կարողացել խոսել այդ թեմայով: Բայց ներդրումների մոտալուտ գալստյան հեռանկարները ակամայից դառնում են կասկածելի, երբ հաշվի ենք առնում, որ դրանց մասին հայտարարությունները հնչում են հատկապես ընտրություններից առաջ: Կասկածելի են դառնում նույնիսկ այնպիսի ներդրումային ծրագրերի հեռանկարները, որոնք թվում է, շատ իրական են, տնտեսապես հիմնավորված:

Օրինակ, Աբու Դաբիում ընթացող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի ընթացքում 100 միլիոն դոլարի ներդրումների մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ ԱՄԷ «Ocean Holding» ՍՊԸ միջեւ։ «Ocean Holding»-ը նպատակ ունի այս տարվանից սկսած Հայաստանում ներդնելու 100 միլիոն ԱՄՆ դոլար, կառուցելու ֆոտովոլտային կայաններ եւ գործարկելու դրանք ՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։ Նախարարությունը կդյուրացնի «Ocean Holding»-ի գործունեությունը Հայաստանում: Ներդրումները կիրականացվեն մի քանի փուլով:

Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացման ուղղությամբ իրական քայլեր են արվում, ու կարելի է ասել՝ դա միակ ուղղությունն է, որտեղ հաջողություններ են արձանագրվում: Իհարկե, խոսքը դեռ փոքր, շատ փոքր հաջողությունների մասին է: Օրինակ, ստեղծվել են լավ պայմաններ անհատական բնակարանների վրա փոքր արեւային մարտկոցներ տեղադրելու համար, կան այդ գործը ֆինանսավորող վարկային ռեսուրսներ, եւ հիմա շատ քաղաքացիներ օգտվում են դրանից: Ու այս փոխըմբռնման հուշագիրը կարող է առաջիկայում կյանքի կոչվել եւ հանգեցնել նրան, որ Հայաստանում կառուցվեն արեւային խոշոր էլեկտրակայաններ: Նման ներդրումային ծրագրեր արդեն պատրաստի կան:  Օրինակ, կառավարության հավանությանը արժանացած ներդրումային ծրագրերի մեջ կա առնվազն երեք այդպիսի կայան ընդհանուրը հենց 100 միլիոն դոլար արժողությամբ:  Սրանք թերեւս իրականանալի ծրագրեր են միանգամից մի քանի պատճառներով: Նախ արտադրանքը` էլեկտրաէներգիան սպառելու խնդիր չկա, այս «բիզնեսում» օրիգարխներ չկան եւ այլն:

Իհարկե, ինչպես պարզաբանել է համաժողովին մասնակցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, այս ոլորտը ցածր եկամտային է: Բայց միեւնույն ժամանակ նաեւ ցածր ռիսկային է: Ներդրումների վերադարձի ժամկետը գնահատվում է մոտ 20 տարի: Սա էլ, ըստ փոխնախարարի, իր հմայքն ունի` « ներդրողն իր ոտքը Հայաստանի հետ կապում է առնվազն 20 տարի եւ ավելի»,- ասել է նա: Բայց էներգետիկայի, այն էլ այլընտրանքային ոլորտում, ներդրումների վերադարձի այսպիսի ժամկետները համարվում են նորմալ:

Այդուհանդերձ նույնիսկ այսպիսի ծրագրերի իրականացումը կասկածելի է թվում հենց այն պատճառով, որ դրանց շուրջ հուշագրեր ու համաձայնագրեր են կնքվում ընտրություններից մի քանի շաբաթ առաջ: Ու կնքվում են հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը գտնվում է Աբու Դաբիում: Հենց նրա «բարձր հովանու» ներքո է իրականացվում այդ համաժողովը: Եթե վերը նշված ընկերությունը իրոք հետաքրքրված է Հայաստանում արեւային էներգետիկայով որպես եկամտաբեր բիզնես եւ պատրաստվում է ներդրումներ անել, ապա գոնե այդ ընկերության համար Հայաստանում ընթացող ընտրությունները չպետք է կարեւոր համարվեին: Նույնիսկ հակառակը` միայն բիզնեսով հետաքրքրվող ընկերությունը իր բոլոր համաձայնագրերը ու հուշագրերը ստորագրելը պետք է հետաձգեր ընտրություններից հետո: Դա է բիզնեսի տրամաբանությունը:

Նույն կերպ խիստ կասկածելի են ռուսաստանաբնակ հայ գործարարների հայտարարությունները, թե հանկարծ որոշել են ներդրումներ անել Հայաստանում եւ այդ հայտարարությունները անում են հենց այն ժամանակ, երբ ՀՀ վարչապետը գտնվում է Մոսկվայում: Նման հայտարարությունները, ինչ խոսք, կարող են բարձր տրամադրություններ ստեղծել ընտրողների շրջանում, բայց դա շատ կարճաժամկետ էֆեկտ է: Ավելի երկարաժակետ կտրվածքով այդպիսի նախընտրական հայտարարությունները ավելի շատ վնաս են հասցնում: Դրանք արժեզրկում են այդ գաղափարը, բիզնեսի մոտ հիասթափություն առաջացնում եւ ի վերջո հոգեբանական խոչընդոտներ ստեղծում ներդրումների համար:

Բացի այդ Հայաստանում արեւային էլեկտրակայանների ներդրումային ծրագրերի կողքին ներդրողներին են ներկայացվում այնպիսի ծրագրեր, որոնք կարող են միայն ժպիտ առաջացնել: Ինչպես նշել ենք մի առիթով, արեւային կայանների կողքին հենց նույն հարթակում ներկայացված են, օրինակ, 750 միլիոն դոլարանոց հիվանդանոցային համալիրի, 90 միլիոն դոլարանոց մոլի, 65 միլիոն դոլարանոց հյուրանոցային համալիրի ծրագրեր: Սա էլ իր հերթին արժեզրկում է լուրջ ներդրումային պոտենցիալ ունեցող ծրագրերը, ինչպիսին են օրինակ արեւային կայանները:

Տպել
4524 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ