Ճակնդեղը ձեզ ընտրի. ծրագիրդ շաքարով կտրեմ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը «տժժըցնում է» իր նախընտրական ծրագիրը եւ հատկապես դրա տնտեսական հատվածը:

Այնպիսի խոստումներ է տալիս, որ մարդիկ փշաքաղվում են: «Տնտեսական պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար, իսկ հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չեն ունենալու մեր իրականության մեջ»,- ասված է ՀՀԿ ծրագրում: Տեղ չի ունենալու, հասկանում ես, ստվերային տնտեսությունը, հովանավորչություն, պանիմայեշ լի, չի լինելու, տնտեսական պայմաններն էլ հավասար են լինելու բոլորի համար: Ու այս ծրագրի հեղինակ կուսակցության նախագահը` Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել էր «Ալեքս Տեքստիլ»: Այս ընկերությունն էլ պատկանում է Սերժ Սարգսյանի կողմից, իհարկե բոլորովին չհովանավորվող, կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանի կողմից կատարելապես արհամարհված Սամվել Ալեքսանյանին: Դե նման դեպքերում ասում են՝ պատկանում է Ալեքսանյանների ընտանիքին, կամ ծայրահեղ դեպքում` գտնվում է Ալեքսանյանի վերահսկողության ներքո: Փաստաթղթերով, այս ընկերության հիմնադիրը ոմն Էդգար Անտոնյանն է:

Հիմա՝ ստվերային տնտեսության մասին, որը «տեղ չի ունենալու մեր իրականության մեջ»: Ինչպես արդեն ներկայացվել է մամուլում, այս ընկերությունը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ ունի 200 աշխատող, եւ նույնքան պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարվա ընթացքում վճարել է ամենաշատը 23 միլիոն դրամ եկամտային հարկ: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ կամ աշխատողների մեծ մասը գրանցված չէ, կամ էլ աշխատողները ստանում են ամսական մինչեւ 35 հազար դրամ աշխատավարձ, որը ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է: Ստվեր կա՞: Դե իհարկե չկա: Ինչպես կարող է ստվերային տնտեսության դեմ պայքարող կուսակցության նախագահը այցելել մի ընկերություն, որտեղ ստվեր կա: Ստվերը, ինչպես արդեն մեջբերեցինք ՀՀԿ ծրագրից, տեղի չի ունենալու մեր իրականության մեջ:

Հիմա՝ հովանավորչության մասին: «Ալեքս Տեքստիլ» ընկերության արտադրանքը լայնորեն ներկայացված է «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանկում: «Երեւան Սիթին» էլ մտնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կազմի մեջ, իսկ անցած տարվա վերջից այլեւս` «Ալեքս Հոլդինգ» ընկերության կազմի մեջ: Այս ընկերությունները եւս պատկանում են Ալեքսանյանների ընտանիքին: Իսկ ամենաուշագրավն այն է, որ «Երեւան Սիթիներում» չկան գուլպաներ, ներքնաշորեր արտադրող որեւէ այլ ընկերության ապրանքներ` միայն «Ալեքս տեքստիլինն է»: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շատ դաժանաբար «քերթել է» այն սրճարանների կամ խանութների կաշին, որոնք մի որեւէ ընկերությունից ապրանք են ստացել եւ հրաժարվել են ստանալ նույնատիպ ապրանք արտադրող մեկ այլ ընկերության արտադրանքը:

«Երեւան Սիթիների» դեպքում նման ակնարկ անգամ չի եղել: Իսկ հանձնաժողովը, նկատենք, պետական է: Կա՞ այստեղ հովանավորչություն: Դե իհարկե՝ չկա: Բացարձակապես: Ինչպե՞ս կարող է հովանավորչություն վայելող գործարարին պատկանող ընկերություն այցելել այն կուսակցության նախագահը, որի նախընտրական ծրագրում արձանագրված է, թե հովանավորչությունը  տեղ չի ունենալու մեր իրականության մեջ: Բացառված է: Իսկ այն, որ նշված սուպերմարկետներում վաճառվում են միայն «Ալեքս տեքստիլի» գուլպաները, դա զուտ պատահականություն է: Ուղղակի մյուս արտադրողները չգիտեն, որ այդպիսի սուպերմարկետներ կան:   

ՀՀԿ ծրագրում առանձին գլուխ կա արտահանմանը նվիրված: Գրված է, որ պետք է խթանվի արտահանումը, քանի որ մեր շուկան փոքր է: Իսկ նույն կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը այս տարվա հունվարի 12-ի կառավարության նիստում հայտարարեց. «Հանձնարարում եմ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել եւ 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների»: Այսինքն պետք է ներմուծումը նվազեցնել, հետո արտահանումը մեծացնել:

Բայց մի րոպե. սա կարծես թե առաջին անգամ չէ, որ լսում ենք: Դե իհարկե: 2010 թ. աշնանը Սերժ Սարգսյանը այցելել էր նույն Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարան ու հայտարարություններ արել: «Երկար տարիներ Հայաստանում շաքար չէր արտադրվում, հիմա արտադրվեց: Մեր շաքարն ամենից լավը պետք է լինի... գործարանը այս համայնքների համար լոկոմոտիվի դեր է կատարելու, որովհետեւ այն ի վիճակի է վերամշակելու տեղում արտադրած ճակնդեղը... կարեւորագույն խնդիրը, որ լուծում է այս գործարանը` մեր քաղաքականության կենսագործումն է, այսինքն` ներմուծման կրճատում եւ արտահանման ավելացում: Կարճ ժամանակ հետո, Հայաստան, կարծում եմ, ընդհանրապես շաքար չի ներմուծվելու, որովհետեւ Ախուրյանի գործարանի շաքարի որակը բավականաչափ բարձր է լինելու եւ ավելի էժան, քան արտերկրում արտադրված շաքարը... արտահանման առաջին խմբաքանակն արդեն ուղարկված է եւ, ինչպես ինձ ասում է գործարանի սեփականատերը, հաջողությամբ իրացվում է այն երկրում, որտեղ արտահանել են շաքարը... վստահ եմ, որ այս գործարանը, արտադրելով որակյալ եւ մրցունակ գներով շաքար, ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ այլ երկրներում ունենալու է իր կայուն շուկան...»,- այ այսպիսի բաներ էր ասում ՀՀԿ նախագահը սրանից 6.5 տարի առաջ:

Դե իհարկե, Հայաստանից շաքար չի արտահանվում, գործարանը չի վերամշակում գյուղացիների աճեցրած  ճակնդեղը, իսկ Վրաստանում հիմա շաքարը 25 տոկոսով ավելի էժան է, քան Հայաստանում: Ռուսաստանում էլ մի 25 տոկոսով էժան է: ՀՀԿ նախագահի միակ «կանխատեսումը» որ իրականացավ, դա այն էր, որ ուրիշ ոչ ոք, բացի Ալեքսանյանից, Հայաստանում շաքարի մանրածախ շուկայում չկա: Եվ Ալեքսանյանն էլ ՀՀԿ ցուցակում է ու պետք է լիքը «ձայն բերի» ՀՀԿ-ին, որպեսզի «հովանավորչությունը, ստվերային տնտեսությունը տեղ չունենան մեր իրականության մեջ»: Ահա այսպիսի ճակնդեղ իրականություն: 

Տպել
8890 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի