5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ամփոփումը թվերով

«Ազգային ժողովի» մոնիտորինգ ծրագրի շրջանակներում այսօր Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ամբողջական դիտարկումն ու վերլուծությունը: «5 տարի «ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը հետեւել է խորհրդարանի աշխատանքին: Ընտրություններից առաջ որոշեցինք ամփոփել 5 տարվա աշխատանքները»,- ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ նշելով, որ հանրությանն այժմ ներկայացնում են օրենսդրական աշխատանքի վերլուծական պատկերը:

Համաձայն վերլուծության՝ Ազգային ժողովը վերջին 5 տարվա 10 նստաշրջանի ընթացքում ընդունել է 1078 օրենք, որից 66-ը մայր օրենքներն են եղել, իսկ 1012-ը փոփոխություններ են եղել գործող օրենքներում: Ընդունված յուրաքանչյուր 10 օրենքից 9-ը հեղինակել է կառավարությունը, իսկ ամեն երկրորդ օրենք ընդունվել է արտահերթ ընթացակարգով: 1078 օրենքների մոտ կեսը՝ 544-ը, ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում: 645 օրինագիծ քննարկվել է հատուկ կարգով՝ 24-ժամյա ռեժիմով: ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկված 58 օրինագծի հեղինակները եղել են ընդդիմադիր պատգամավորներ, իսկ 24-ժամյա ռեժիմով քննարկվել է բացառապես կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները:

Մերժված նախագծերը վերաբերվել են՝ նվազագույն աշխատավարձին, կուտակային կենսաթոշակային համակարգին, կառավարման ճգնաժամին, կոռուպցիային, ԼՂՀ ճանաչմանը, մարտի 1-ի հանձնաժողովին, Նաիրիտ գործարանի հանձնաժողովին եւ Ընտրական օրենսգրքին:

Ամենաշատ փոփոխության ենթարկված օրենքներն են՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը` 40 անգամ, Պետական տուրքի մասին օրենքը՝ 38 անգամ, Քրեական օրենսգիրքը՝ 22 անգամ, Ավելացված արժեքի հարկի մասին օրենք՝ 18 անգամ, Լիցենզավորման մասին օրենքը՝ 17 անգամ, Տեղական ինքնակառավարման մասին օրենքը՝ 16 անգամ, Եկամտային հարկի մասին օրենքը՝ 15 անգամ, Քաղաքացիական օրենսգիրքը՝ 14 անգամ, Հարկերի մասին օրենք՝ 13 անգամ, ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքը՝ 13 անգամ:

Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք տեսնել այստեղ:

Տպել
17153 դիտում

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Արցախում կորոնավիրուսի եւս 2 դեպք է հաստատվել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ առկա է հարուցված 2 քրեական գործ

ՎՏԲ բանկն առաջարկում է պատվիրել հիփոթեքային վարկերի գծով «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց

Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերը

Ուզու՞մ եք չզեկուցեմ՝ միանգամից դեմ քվեարկեք․ ԼՀԿ պատգամավորը առաջարկեց չներկայացնել հերթական օրենքի նախագիծը

Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կտեղափոխվեն 79 վրացի եւ 35 հայ դպրոցականներ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Եվրո 2020-ի համաեվրոպական ձեւաչափը կարող է փոխվել. The Daily Mail

Զորամասում դիզվառելիքի և բենզինի յուրացման գործով կայացվել է մեղադրական դատական ակտ. պատճառված վնասը հատուցվել է

Հայկ Մարությանը մարտ ամսվա իր աշխատավարձը փոխանցել է շտապբուժօգնության հաշվեհամարին

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

Հայբիզնեսբանկը կվճարի բնակչությանը հատկացվող աջակցության գումարները

ԱԱԾ-ն եւ ոստիկանության ՆԱՎ-ը միջոցառում են իրականացրել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում. Ահարոնյան

Խոզի միսը մարտին էժանացել է շուրջ 700 դրամով, գնաճից հետո նվազել է ալյուրի, ձեթի գինը. ապրանքներիգնի դինամիկան

Շահառուների՝ աջակցության միջոցառում ընտրելու առումով տեխնիկական խնդիր կա, կկարգավորվի. Զարուհի Բաթոյան

Արցախի ԱՆ-ն ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործողների համար՝ Արցախում տեղաշարժի եւ պահանջների մասին

Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին ներկայանա աշխատանքի