ԳԱԱ 20 գիտնականներ ազատվել են աշխատանքից, իսկ որոշ ինստիտուտներ կարող են միավորվել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) դեռեւս ավարտված չէ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատումը եւ առայժմ եզրակացություն չկա, թե ինչ արդյունավետությամբ են աշխատում համակարգի գիտական կազմակերպությունները:

Համապատասխան գնահատման գործընթացը նաեւ չի մոտեցել իր ավարտին, չնայած ի սկզբանե դա նախատեսվել էր սույն թվականի առաջին եռամսյակի վերջում: Այդուհանդերձ, արդեն իսկ խոսվում է ԳԱԱ որոշ ինստիտուտներ միավորելու հավանականության մասին:

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը կազմված է երեք հիմնական փուլերից եւ առայժմ ավարտվել է առաջինը: Այն է՝ ԳԱԱ ինստիտուտներն իրենք են, ըստ նախապես առաջադրված պահանջների, տվյալներ ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ՝ տարբեր ուղղություններով:

Հաջորդիվ նախատեսված է, որ փորձաքննական խմբերն ինստիտուտներ այցելելով, պետք է պարզեն, թե ներկայացված տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը: Այնուհետեւ, ըստ առանձին ինստիտուտների, կկազմվեն եզրակացություններ ու նաեւ կներկայացվեն առաջարկներ:

Բայց թե ովքեր են ընդգրկված փորձաքննական խմբերում, գիտությունների ազգային ակադեմիայում չեն հայտնում: Պետական գաղտնիքի պես պահպանում են նաեւ գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանց ոչ միայն անունները, այլ նաեւ քանակը:

«Գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկված են ինչպես ակադեմիայի համակարգի, այնպես էլ ոչ ակադեմիական համակարգից ընդգրկված հայտնի մասնագետներ: Եվ այս առումով մենք նաեւ նպատակ ունենք, որպեսզի ունենանք ավելի օբյեկտիվ գնահատում, որ չստացվի՝ միայն ակադեմիական համակարգի մասնագետներն են իրենց ինստիտուտների գործունեությունը գնահատում: Բայց հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների ո՛չ թիվը, ո՛չ անունները չեմ հրապարակելու»,- ասաց նշված հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԳԱԱ նախագահության սփյուռքի բաժնի պետ Վանյա Բարսեղյանը:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ է հրաժարվում հայտնել անունները, նա պատասխանեց. «Գործընթացն այնպիսին է, որ այն ենթադրում է անկախ եւ օբյեկտիվ գնահատում, այստեղ չպիտի լինեն նաեւ շահերի բախումներ եւ այլն: Յուրաքանչյուր փորձաքննական գործունեություն ունի իր սկզբունքները եւ մոտեցումները»: Իսկ թե ում շահերը կարող են բախվել, այս հարցի մեկնաբանությունը նա թողեց մեզ:  

Անդրադառնալով գնահատման ընթացիկ գործընթացին՝ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանին հարցրինք, թե այդ ամենի արդյունքում հնարավո՞ր է միավորվեն ակադեմիայի որոշ ինստիտուտներ (ինչի մասին, ի դեպ, համակարգում խոսակցություններ կան):

- Անպայման: Շատ հնարավոր է: Երբ ամբողջ տեղեկատվությունը հավաքվի, արդեն գնահատման հանձնաժողովի երաշխավորությունների մեջ կարող է հնչել, որ տվյալ ինստիտուտները թեմատիկայով մոտիկ են, հնարավոր է դրա հիման վրա օպտիմալացում կատարվի: Մեզ մոտ արդեն որոշ բաներ կան նախատեսված: Այո, նախնական պատկերացում կա: Ինստիտուտների անուններ չեմ նշի. անիմաստ է դրա մասին խոսելը, քանի որ մենք այդ խնդրին դեռ չենք անդրադարձել:

- Բայց եթե գնահատման գործընթացը չի ավարտվել ու առայժմ չկա եզրակացություն, ինչի՞ հիման վրա է կազմվել այդ նախնական պատկերացումը:

- Այդ մարդիկ, ովքեր պատկերացում են կազմում, առաջին տարին չէ, որ աշխատում են ակադեմիայում:

- Այսինքն` սկսված ուսումնասիրություններն ըստ էության գալու են հաստատելո՞ւ այդ նախնական պատկերացումները:

- Ոչ, դրանք տարբեր բաներ են: Ուղղակի կան ինստիտուտներ, որոնք իսկապես թեմատիկայով մոտիկ են եւ հավանորեն կմիավորվեն:

Հարցին, թե կադրային կրճատումների հարց կառավարությունն առաջադրե՞լ է, ինչպես այլ գերատեսչությունների, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը բացասական պատասխան տվեց, բայց նաեւ ասաց, որ անցյալ տարի ակադեմիայի համակարգի բոլոր գիտական կազմակերպություններում իրականացվել է գիտական աշխատողների ատեստավորում, անկախ նրանից, թե նրանք նախկինում երբ էին ատեստավորվել: Արդյունքում պարզվել է, որ 65 գիտաշխատող չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ կատարվել է պաշտոնի ցածրացում, 162 գիտաշխատողի պաշտոնը բարձրացվել է, իսկ 20 գիտնական ազատվել աշխատանքից:

Հ.Գ. Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր՝  գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման նպատակն է բարձրացնել ակադեմիայի գիտական ներուժի օգտագործման արդյունավետությունը՝ ավելացնելով ԳԱԱ ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ավելացնել համաշխարհային գիտության մեջ ԳԱԱ գիտական կազմակերպությունների ներդրումը եւ ապահովել նրանց մրցունակությունը, բարձրացնել ԳԱԱ դերն ու հեղինակությունը հասարակության շրջանում եւ այլն:

Տպել
7436 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ