Իրավապահ մարմիններն ինձ չեն ենթարկվել․ Օհանյանն արդարանում է

12/03/2017 schedule22:57

Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը նախընտրական հանդիպումներ է անցկացրել Արմավիրի մարզում։

Մինչ դաշինքի ներկայացուցիչները հավաքվածներին ներկայացնում էին իրենց նախընտրական ծրագիրը, նրանց միջամտել է տարիներ առաջ բանակում մահացած զինծառայողի մայր Նանա Մուրադյանը, ով դիմելով ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակի առաջատար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ասել է, որ որդուն բանակում սպանել են հենց նրա՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ:

«Որ ասում են՝ վառելանյութի պակասի համար, տանկերն ու մեքենաները չկարողացան տեղ հասնել քառօրյա պատերազմում, թե հիմա վարչապետն ասում ա, պաշտպանության նախարարն էլ հիմիկվա ասում ա՝ վարչապետին սխալ եք հասկացել, նա ասում ա անորակ վառելիք: Ախր, ինչի՞ պիտի վառելիքը գողանան, զինվորն էլ տեսնի, դրա համար սպանեն, գլուխը ուտեն զինվորի, ասեն վառելանյութի պակասի, կեղտոտ վառելանյութի համար՝ անորակ, տանկերը չեն հասել տեղ: Իմ տղուն հենց դրա համար են սպանել, որովհետեւ իմ տղեն ականատես ա եղել վառելանյութի գողությանը», - ասել է Մուրադյանը:

Ի պատասխան՝ Օհանյանը հայտարարել է, որ զինված ուժերում տեղ գտած հանցագործությունները, ներառյալ սպանությունները բացահայտելու գործում դատաիրավական համակարգը թույլ է տվել բազմաթիվ թերություններ:

«Մի քանի տարի առաջ է եղել, եւ հիշում եմ մինչեւ հիմա այն թերությունը, որը թույլ էին տվել իրավապահ մարմինները հենց ձեր որդու դեպքի հետ կապված։ Եթե դուք հիշում եք, դատահետքաբանական փորձաքննության արդյունքները ուշացած էին եղել, եւ դրանից ելնելով նաեւ որոշակի թերություններ էին եղել: Ես մինչեւ հիմա հիշում եմ: Ցավոք սրտի, իրավապահ մարմինները ինձ չեն ենթարկվել», - ասել է Օհանյանը՝ նկատի ունենալով, որ 2014-ից պաշտպանության նախարարության քննչական վարչությունը գործում է Քննչական կոմիտեի կազմում։

Օհանյանն ասել է, որ թերություններ ունեցել են բոլորը, այդ թվում նաեւ ինքը։

«Բայց այդ թերությունների զգալի մասը ոչ թե պաշտպանության նախարարից է կախված եղել, այլ դատաիրավական համակարգից եւ այն ընդհանուր մթնոլորտից, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի», - ասել է Օհանյանը։

Տպել
8419 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում