ՀՀԿ-ն կատարելու է տված խոստումները․ հանրապետականները հանդիպումներ են ունեցել Կապանում

Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ են հանդիպել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամները, այդ թվում նաեւ  վարչապետ Կարեն Կարապետյանը։

Խոսելով քաղաքացիների հետ, վարչապետը նշել է, որ ՀՀԿ թիմը բավականին բազմաշերտ է, ներկայացնում է հանրապետության բոլոր շերտերը։

«ՀՀԿ-ն նաեւ կառավարման մեծ փորձ ունի՝ դրական ու բացասական, իսկ սխալների վրա մենք սովորել ենք, որ նորից նույն թակարդը չընկնենք: ՀՀԿ-ն հայտարարել է, որ փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն կա,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ արդեն տեսանելի քայլեր արվել են,-ՀՀԿ-ի թիմը համալրվել է նոր, բանիմաց, հայրենասեր թիմակիցներով, որոնք բավական ուժ ու եռանդ ունեն։

Ըստ վարչապետի՝ Հանրապետական կուսակցությունը տնտեսական ծրագիր է ներկայացրել, որում հստակ ախտորոշվել են բոլոր խնդիրներն ու թերի կետերը, եւ առաջ շարժվելու տեսլական է ներկայացվել:

Սյունիքում վարչապետը երեք շարժիչ ոլորտ է տեսնում՝ հանքարդյունաբերություն, անասնապահություն եւ գյուղատնտեսությունը, այս օրերին մարզպետը բանակցում է նաեւ Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ:

«Մենք վստահ ենք, որ ինչ հայտարարում ենք, անելու ենք: Եղեք լավատես եւ հանդուրժող միմյանց նկատմամբ եւ անհանդուրժող` բոլոր թերությունների եւ անարդարությունների նկատմամբ, որոնք, ցավոք, մեր կյանքում կան: Մենք պետք է ձերբազատվենք հիասթափություններից, հակառակ դեպքում՝ շատ դժվար է առաջ գնալ»,- հայտարարել է Կարապետյանը:

Իսկ իշխող Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ վստահեցրել է՝ 5 տարի հետո ի վիճակի են լինելու ասել, որ կատարել են իրենց տված խոստումները։

Ըստ Սարգսյանի՝ ՀՀԿ-ն գալիս է ծրագրով, որը չի խոստանում հաջորդ օրը բոլոր խնդիրները լուծել, սակայն այն իրատեսական է։

«Մենք չենք խոստանում, որ մեր ընտրվելու պարագայում բոլոր սոցիալական խնդիրները հնարավոր կլինի լուծել: Բայց ուզում եմ վստահեցնել, որ մեր ներկայացրած ծրագիրը, թեեւ թվում է շատ հավակնոտ, շատ հեռանկարային, իրականում շատ իրատեսական է: Մեր թիմը, այն թեկնածուների ցուցակը, որով գնում ենք ընտրությունների, առհավատչյան է, որ մեզ պետք է բերի հաղթանակներ ապագայում»,-ասել է Սարգսյանը:

ՀՀԿ համապետական ընտրացուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ նշել է, որ մարզերի կյանքի որակը չպետք է զիջի մայրաքաղաքի կյանքի որակին:

Ըստ Հովհաննիսյանի՝ Կապանը կարող է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կարեւորագույն քաղաքներից դառնալ:

«Այստեղ արդեն գործում է Մոբայլ լուծումների կենտրոնը, իսկ մի քանի ամիս անց կսկսի գործել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների երկամյա կրթության ուսումնական կենտրոնը: Սա շատ լավ հիմք է, որը կնշանակի ե՛ւ աշխատատեղ, ե՛ւ զարգացում այս ոլորտում»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց ծրագրի յուրաքանչյուր հատվածի համար ունեն  հստակ պատկերացումներ եւ քայլերի հաջորդականություն:

Տպել
3938 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին