Ծառուկյանն իր խոստումները կկատարի ընտրություններից հետո

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Վարդենիսում հանդիպել է ընտրողների հետ, խոսել երկրի խնդիրներից՝ գործազրկությունից, վարկերից, արտագաղթից, նաեւ թոշակները բարձրացնելու եւ հարկերը նվազեցնելու անհրաժեշտությունից։

Ըստ Ծառուկյանի՝ 2009 թվականից հետո երկրում իրավիճակն օր օրի վատանում է, մինչդեռ հնարավոր է երկրում իրավիճակը փոխել։ Տնտեսությունն առողջացնելու համար Ծառուկյանն առաջարկում է արտոնություններ տալ փոքր եւ միջին բիզնեսին, մեծացնել արտահանումը արաբական երկրներ։

«Այսօր մենք ունենք անծայրածիր շուկաներ՝ Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ: Էմիրություններում, ես կարող եմ ասել, բացի տուրիստներից, ոչ մի բան չկա, ամեն ինչ ներկրվում է՝ օրական 2-3 հազար տոննայով: Ամենաորակյալ թե՛ միսը, թե՛ մթերքը, թե՛ բանջարեղենը մերն է, պետք է կարողանանք հնարավորություն ընձեռել, որ այդ արտադրանքն արտահանվի,-հայտարարել է Ծառուկյանը,-անհնարին ոչինչ չկա, «միայն պետք է ժողովրդին սիրել, մտածել նրա մասին»:

Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի այն հայտարարությանը, թե Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպումներին նյութական օժանդակության խոստումներ տալով օրենք է խախտում, Ծառուկյանն ընկալել է որպես իր քարոզարշավը խոչընդոտելու փորձ։

«Այսօր պարոն Մուկուչյանը չի թողնում՝ ժողովրդի հետ ես հանդիպեմ, կամ որեւիցե մի բան ասեմ՝ ապրիլի 2-ից հետո կկատարեմ։ Ասում ա՝ դա ընրակաշառք ա։ Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում։ Չի կարող պատահել՝ մեկը ասի՝ Ծառուկյանին մի հարցով դիմել եմ, հարցը չի կարգավորվել։ Այնպես որ, Բանավանի հարցով տեղյակ եմ, խնդիրներին լուծում կտանք»,-ասել է Ծառուկյանը։

Տպել
2481 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում