Կոչեր առ սփյուռս. «Փող տվեք, բայց մի միջամտեք»

09/03/2017 schedule21:50

Որքան մոտենում են ընտրությունները եւ խամրում ՀՀ տնտեսության վերակենդանացման հույսերը, այնքան հայաստանյան չինովնիկների բարձրագույն էշելոնի ներկայացուցիչներն ավելի շատ են հիշում սփյուռքի ու վերջինիս հնարավորություններից օգտվելու անհրաժեշտության մասին:

Վարչապետ Կարեն Կարապետյանի անունից պաշտոնական կոչ է հղվում սփյուռքահայությանը՝ միասնական ջանքերով զարգացած պետություն եւ հասարակություն կառուցելու մեսիջով: Իսկ Փարիզում պաշտոնական այցով գտնվող Սերժ Սարգսյանը Եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսում է Հայաստան-սփյուռք համագործակցությանը «նոր որակ ու բովանդակություն հաղորդելու մասին»:

«Մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին անմիջական մասնակիցը դառնալու տարբեր բնագավառների զարգացման քաղաքականության մշակման եւ կյանքի կոչման աշխատանքներին: Մենք առաջարկում ենք քննարկել գործակցության նոր մեխանիզմներ: Որեւէ լուրջ նախաձեռնություն չպետք է դուրս մնա ուշադրությունից: Սկզբունքորեն պետք է պահպանվի թափանցիկ աշխատաոճը, բացառվեն արհեստական խոչընդոտները, եւ պատասխանատվություն կրեն ներգրավված բոլոր կողմերը», - ասել է Սերժ Սարգսյանը Եվրոպայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ինչպես ասում են, այս խոսքերում «գեղեցիկ է ամեն ինչ»: Շեշտադրումները, թիրախները, սահմանված խնդիրները, ամեն ինչ կարծես ճիշտ է, բացի մեկ կարեւոր հանգամանքից: Այն ուղղակի խնդիր ունի իրականության հետ, ավելին՝ հեռու է իրականությունից: Ի՞նչ է նշանակում «ցանկանում ենք սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ ու բովանդակություն» հաղորդել: Ինչո՞ւ է այդ մասին խոսվում հիմա, ինչո՞վ էին մինչ այդ զբաղված արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ սփյուռքի նախարարությունները: Ի՞նչ էին անում արտասահմանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունները եւ դեսպանատները: Ընդհանրապես Հայաստանում պաշտոնական մակարդակում հստակ պատկերացում ունե՞ն սփյուռքի պոտենցիալի մասին, հաշվարկա՞ծ է այն, թե չէ, գոնե մոտավոր: Կա՞ սփյուռքում դոլարային միլիոնատերերի տվյալների բազա, կամ այն թոփմենեջերների ցանկը, ովքեր իրենց ոլորտներում ԱՍ-եր են եւ կարող են իրենց ներուժն ի սպաս դնել Հայաստանի զարգացմանը:

Եթե սփյուռքի նախարարության 9-10 տարվա գոյության ընթացքում նոր է խոսվում սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու մասին, իսկ գերատեսչության գործունեությունը չի անցել «Արի տուն» եւ «մարդա 1000 դոլարի» հաշիվ բացեք ՀՀ բանկերում եւ «քյոմակ» եղեք երկրին տրամաբանությունից, ավելորդ է խոսել հայկական համայնքների հետ համակարգված աշխատանքի մասին: Մյուս կողմից՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններում դեռ զգացնել են տալիս հայ-թուրքական կապերի կարգավորման անհաջող գործընթացից մնացած նեգատիվ նստվածքները: Հակասական եւ անհարմար վիճակ է ստացվում նույն պաշտոնյաների համար, երբ մի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելիս սփյուռքին պոստ-ֆակտում ուղղակի տեղյակ է պահվում դրա մասին, իսկ երբ տնտեսությունը գահավիժում է, իրար հերթ չտալով կոչեր ու ձոներ են հղում նույն սփյուռքին՝ թե բա եկեք միասին պետություն կառուցենք:

Նույն օպերայից էր նաեւ 2011 թ.՝ նույնպես ընտրություններից առաջ եւ հայ-թուրքական գործընթացի ֆոնին, սփյուռքի ներկայացուցիչներով խորհրդարանի վերին պալատ ձեւավորելու գաղափարը: Այժմ դրա մասին անգամ չեն հիշում, իսկ այն ժամանակ սփյուռքի նախարարն էր հայտարարում:

Մինչ այսօր այդ քաղաքականությունը, մասնագետների բնորոշմամբ, կառուցվել է «օգնեք հայրենիքին, բայց մի խառնվեք մեր գործերին» տրամաբանության ծիրում: Սա նույնն է, որ մեկին միշտ խնդրանքով դիմես կամ անգամ հորդորես քեզ օգնել, փող տալ, բայց նույն մարդուն արգելես քեզ խորհուրդ տա կամ ուղղություն ցույց տա, թե ինչպես այդ փողերն արդյունավետ ծախսել: Հարաբերությունների հենց այս փիլիսոփայությունը եւ Հայաստանում առկա ներքին խնդիրները՝ կոռուպցիա, մոնոպոլիաներ, կառավարման ոչ արդյունավետ համակարգ, դատարանների կախվածություն, ուղղակի ցցուն կերպով ապացուցում են, որ ՀՀ-սփյուռք կապերը հատկապես փոխադարձ վստահության տեսանկյունից թունավորված եւ վտանգված են: Հենց այդ պատճառով է, որ տարեցտարի սփյուռքից ներդրումների ծավալը Հայաստանում նվազում է, իսկ սփյուռքի մի քանի գործարարներ ուղղակի հեռացան երկրից:

Ըստ Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանի, որը նախկինում եղել է ՀՀ դեսպանը Կանադայում, սփյուռքը երկու ձեւով կարող է ներգրավվել Հայաստանի զարգացմանը՝ բարեգործություն եւ ներդրումներ: «Բարեգործություն, զուտ ազգային զգացմունքների հիման վրա, սփյուռքը կշարունակի անել: Թեպետ վերջերս դրանց ծավալները կրճատվել են, նվազել է վստահությունը պետության վերահսկողության տակ գտնվող հիմնադրամների եւ կառույցների նկատմամբ: Բայց այլ ճանապարհներ կգտնվեն այդ բարեգործությունն անելու համար, ինչպես օրինակ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից հետո, երբ բազմաթիվ մարդիկ ուղղակի մասնավոր խողովակներով նվիրատվություններ ուղարկեցին Հայաստան», - մեզ հետ զրույցում նշեց Արա Պապյանը: 

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ըստ Պապյանի, դրանք լինեն սփյուռքի, թե այլ ազգի գործարարներ, այս հարցում միայն եւ միայն կառաջնորդվեն չոր բիզնես շահերով: «Ուստի այստեղ էմոցիաներ խաղացնելը դժվար է: Մարդիկ հստակ տեսնում են, համեմատում եւ նոր մտածում ներդրումներ կատարելու մասին: Ասենք, եթե նույն Վրաստանում կոռուպցիայի մակարդակն ավելի քիչ է, իսկ էլեկտրաէներգիան ավելի էժան, հարկերը՝ թեթեւ, ինչո՞ւ պիտի մարդը ցանկանա ներդրում կատարել Հայաստանում», - հարց է ուղղում Պապյանը: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, իշխանության կոչերը չեն դիմանում քննադատության, երբ նույն սփյուռքի ներկայացուցիչները վարչապետի հայտարարությունների կողքին տեսնում են ՀՀԿ ընտրական ցուցակը, որում տեղ են գտել մարդիկ, որոնք հայտնվել են կոռուպցիոն, օֆշորային սկանդալներում կամ «քցել սփյուռքահայերի»:

«Ուստի քանի դեռ ներքին միջավայրը չի փոխվել, գրեթե անհնար է կոչերով եւ ազգային զգացմունքների վրա խաղալով սփյուռքին համոզել ներդրումներ կատարել Հայաստանում կամ զորավիգ լինել պետության զարգացմանը», - եզրափակեց նա:

Տպել
3263 դիտում

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել