Մնացել ենք բանկ-լոմբարդների հույսին, գնում եմ ԱԺ, որ պայքարեմ. Վարդան Ղուկասյան. տեսանյութ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է նոր ձեւաչափով: Ասել է, թե Ղուկասյանն իր համար ընտրել է նախընտրական քարոզչության նոր ձեւաչափ, որը չի նախատեսում հանդիպում ընտրազանգվածի հետ: Այս մասին armtimes.com-ին տված հարցազրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակի 6-րդ համարի թեկնածու, անկուսակցական Վարդան Ղուկասյանը:

«Առաջ, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ հանդիպումներ էին կազմակերպում, այդպես էլ չեմ անելու: Ժողովուրդն ինձ ճանաչում է, լավ գիտի՝ ես ով եմ ու ինչ եմ արել: Նպատակահարմար եմ գտնում հեռուստաեթերներով իմ քարոզարշավն անել եւ հանդիպել անհատական մարդկանց հետ: Ոչ մեկի մասին ոչ մի բան չեմ ասելու, եթե ունենամ էլ հեռուստատեսությամբ չեմ ասի՝ դա տղամարդու արարք չէ»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց Ղուկասյանը:

Վարդան Ղուկասյանը ընտրողին չի հանդիպի, բայց նախընտրական ծրագրեր ունի, որոնց մասին գյումրեցին կտեղեկանա միայն վճարովի հեռուստաեթերից.

«Նախընտրական շատ ծրագրեր ունեմ՝ դրանք առաջիկայում հեռուստատեսությամբ կտեսնենք: Ծառուկյան Գագիկը շատ լավ 15 կետով ներկայացնում է մեր ծրագրերը՝ գազի, էլեկտրաէներգիայի սակագների էժանացում, աշխատավարձերի բարձրացում: Դա հսկայական օգուտ է ժողովրդին: Մնացել ենք բանկերի հույսերին, որոնք բանկեր չեն լոմբարդներ են: Գնում եմ ԱԺ, որ այս հարցերով առաջարկություններ անեմ, քննարկեմ, պայքարեմ»,- ասում է նախկին քաղաքապետը:

13 տարի Գյումրին ղեկավարած Ղուկասյանը նշում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում այս քաղաքում որեւէ դրական տեղաշարժ չի նկատել:

«Գրումրիում դրական տեղաշարժերը կզգայինք, եթե քաղաքում շինարարություն, ներդրումներ արվեր, աշխատատեղեր բացվեր, արտագաղթը դադարեր, բայց հիմա սարսափելի արտագաղթ ունենք, աշխատատեղեր չի բացվում: Այս տարիներին Գյումրիում միայն 15 հատ ավելի գազի զապրավկա է բացվել, որը խայտառակություն է եւ դիտավորություն: Մոսկվայում 4 հատ գազի զապրավկա կա, այս քաղաքում՝ 30: Քաղաքապետը պետք է փոքր ու միջին բիզնեսը զարգացնի»,- ասում է Ղուկասյանը:

Նախընտրական հանդիպումներից զատ, Ղուկասյանը հրաժարվում է նաեւ գովազդային վահանակներին իր նախընտրական պաստառները տեղադրելուց: Փորձում է այս տարբերակով գումար տնտեսել, որ ժողովրդի խնդիրները լուծի:

Նախընտրական այս շրջանը զուգադիպել է Մեծ Պահքի հետ: Աստվածավախ Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ռեյտինգային թեկնածուները հաշվի կառնեն պահոց շրջանը եւ միմյանց հանդեպ կցուցաբերե՞ն նվազագույն հանդուրժողականություն, Ղուկասյանը ասաց. «Հուսով եմ, ի՞նչ կա, որ, թող ամեն մեկը ներկայացնի իր ծրագիրը, ապրածը… »,- ասաց Վարդան Ղուկասյանը եւ հավաստիացրեց, որ նախընտրական ու հետընտրական բախումներ չի լինելու:

Վարդան Ղուկասյանի հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
16965 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է