Զգուշացումից հետո Գագիկ Ծառուկյանը խուսափում էր մարդկանց տեղում օգնելուց (տեսանյութ)

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում քարոզարշավի 5-րդ օրը «Ծառուկյան դաշինք»-ը գլխավորող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավելի զգուշավոր էր արձագանքում քաղաքացիների խնդրանքներին:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն զգուշացրել է այս դաշինքի ներկայացուցիչներին քարոզարշավի ընթացքում դրամական կամ ծառայությունների տեսքով աջակցություն իրականացնելու վերաբերյալ, քանի որ Ընտրական օրենսգիրքն արգելում է նման ելույթների կիրառումը: Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզում քարոզչության ժամանակ իրեն ցանկացած հարցով դիմող քաղաքացիներին օգնելու նպատակով տվյալ պահին հանձնարարում էր կարգավորել այն:

Հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ընտրողներին խոստումներ տալուց հետո Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ինչ-որ ասեցի մեկ ամիս հետո է լինելու, իսկ մնացած ներդրումները պարբերաբար պետք է լինեն, չլինող բան չկա, ժողովուրդ: Ցանկացած պրոբլեմ լուծում ունի»: Հանրահավաքի մասնակիցներից մեկը, որը ներկայացավ որպես խաղողագործ Միշա, Ծառուկյանից գյուղտեխնիկա խնդրեց: «Միշա, ուրեմս ընտրությունից հետո Ծառուկյանն էսքանի մոտ քեզ խոսք ա տալիս, ապրիլի 2-ից հետո կգաս մի հատ տեխնիկա գյուղին իմ կողմից նվեր կստանաս»,- ասաց Գագիկ Ծառուկյանը եւ հատուկ կրկնեց, որ ընտրություններից հետո կկատարի խոստումը:

Քաղաքացիներից մեկն էլ մեկ այլ խնդրանքով դիմեց, սակայն նրա ձայնը լսելի չէր: «Մի վայրկյան, Աղաբաբյան (ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյան.), ո՞վ ա պապիկը, որ այսօր տեսնես իրեն, անպայման: Աղաբաբյանին կմոտենաք դուք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: Մեկ այլ քաղաքացի էլ ինչ-որ սարքավորում խնդրեց ԲՀԿ առաջնորդից: «Ուրեմս, ապրիլի 2-ից Աղաբաբյանին կասեք, ապրիլի 2-ից հետո ինչ գույք որ պետք է … Աղաբաբյան, դպրոցը կգրես, ապրիլի 2-ից հետո ինչ գույք պետք է մենք կուղարկենք, որ երեխաները պարապեն»- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հանրահավաքի վերջում նա նշեց, որ արդեն ներկայացվել է «Ծառուկյան դաշինքի» ծրագիրը, մոտեցումն ու տեսակետը, բայց մնացածը կախված է ժողովրդից: «Ընտրությունները… ձեզ հնարավորություն է տրված ճիշտ որոշում կայացնելու, ճիշտ ընտրություն կատարելու ձեր խղճի առաջ, ձեր հոգու առաջ ձեր ապագայի համար, ձեր երեխաների համար: Որոշողը դուք եք, էլ ուրիշին չմեղադրեք»,- հայտարարեց Ծառուկյանն ու ընդգծեց, որ անկախ ամեն ինչից ինքն անձամբ ժողովրդի կողքին է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գագիկ Ծառուկյանի ժամանելուց առաջ Արմավիր քաղաք են բերվել հանրահավաքի որոշ մասնակիցներ, հրապարակում ապամոնտաժվեց հանրահավաքի հարթակն ու դաշինքի պաստառը, իսկ այդ ընթացքում ոստիկանները հրապարակն ազատեցին մեքենաներից:

Տպել
7605 դիտում

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ