Պայթյունից վիրավորված զինվորներից մեկը սկսել է գիտակցության գալ, մյուսը շուտով դուրս կգրվի

06/03/2017 schedule17:56

Փետրվարի 28-ին ՊՆ մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված եւ հոսպիտալ տեղափոխված 3 ժամկետային զինծառայողներից Նարեկ Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ թեեւ նախորդ երկու օրերին դրական առաջընթաց է գրանցվել:

Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը: Վերջինիս հաղորդմամբ՝ Նարեկը սկսել է գիտակցության գալ, արհեստական շնչառության ապարատն անջատել են, սկսել է ինքնուրույն շնչել: «Դրական է գնում բուժումը, սակայն վիճակը դեռ ծանր է»,- հավելեց Խաչատրյանը:  

Անդրադառնալով ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխված Պերճ Գաբրիելյանին՝ Խաչատրյանն ասաց, որ նրա վիճակն արդեն բավարար է, տեղափոխվել է բաժանմունք:

Նույն օրը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված եւ Վանաձորի զինվորական հոսպիտալ տեղափոխված Էրիկ Սահակյանի վիճակը բավարար է, հնարավոր է շուտով դուրս գրվի հիվանդանոցից: Այդ մասին տեղեկացանք Վանաձորի զինվորական հոսպիտալից: Նշենք, որ Էրիկ Սահակյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից է:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ հայտարարել է, որ վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետեւանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ, եւ տեղափոխվել հոսպիտալ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ):

Տպել
8206 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը