Ձեւավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում․ Արցախի ՄԻՊ

04/03/2017 schedule18:48

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը 2016թ. մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել 2017 թվականի փետրվարի 24-ին եւ 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաեւ փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ: Այս մասին տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

«Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան եւ հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում եւ մահացու վտանգ ստեղծել գյուղում բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում: Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ:

Փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ։

Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ: Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է ադրբեջանական հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը»,-նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ:

Ասված է նաեւ, որ փետրվարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ եւ տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած:

«Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք եւ իրավական գնահատական դեռեւս չի տրվել, որի արդյունքում ձեւավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին եւ 25-ին արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն առերեւույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ»:

Տպել
8383 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում