Հպարտ ոսկեբզեզ, Մազոտ մեղու, Ճահճային ճպուռ ոչնչացնողները կտուգանվեն 5 հազարական դրամով

Եթե ՀՀ ազգային ժողովն ընդունի համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը, ապա օրինակ մեկ լճային խխունջ ոչնչացնողները, եթե հայտնաբերվեն, ստիպված կլինեն վճարել 10 հազար դրամ փոխհատուցում: Մեկ սեղմված խխունջի համար առաջարկվում է սահմանել 5 հազար դրամ փոխհատուցում, նույնքան էլ ճահճային ճպուռի, ելունդավոր մորեխի համար:

Կարճամարմին ոսկեբզեզ, Հպարտ ոսկեբզեզ, Սերգեյի երկրաչափ թիթեռ, Մազոտ մեղու, Ջուլիայի մրջյուն ոչնչացնելու համար նույնպես 5 հազարական դրամ փոխհատուցում է սահմանվում:

ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը մեր զրույցում պարզաբանեց, որ փոփոխության անհրաժեշտությունը բխում է մի քանի տարի առաջ ընդունված Կարմիր գրքից: Նախկինում գործել է ԽՍՀՄ Կարմիր գիրքը եւ գործող օրենքն էլ մշակվել է ըստ այդմ: Նոր գրքում կենդանիների նոր տեսակներ են ընդգրկվել, այդ թվում` միջատների:

Սակայն հարց է առաջանում, թե ինչ մեխանիզմով է վերահսկողություն սահմանվելու եւ ինչպես են պատկան մարմիները պարզելու, եթե որեւէ մեկը Կարմիր գրքում ընդգրկված մի բզեզ սատկացնի կամ մի մրջյուն: Ու առհասարակ, նախկինում նման դեպքեր հայտնաբերվե՞լ են:  

«Նախկինում, մինչեւ նոր Կարմիր գրքի հաստատվելը, մենք դեպք հայտնաբերել ենք, երբ որ տարբեր միջատներ էին հավաքում գիտական, թե ինչ նպատակով, բայց առանց թույլտվության: Այդ ժամանակ բացահայտել ենք, արձանագրել եւ տուգանել: Երկու տարի առաջ եղել է, որ արտասահմանցիների մի խումբ եկել է, ուզեցել է միջատներ հավաքել, մենք իմացել ենք, կանխել: Միջատների հետ կապված ուրիշ դեպք չի եղել: Իսկ մեկ-երկու հատ, եթե պատահական, առանց իմանալու, սատկացրել են, խնդիր չի առաջացել: Միջատների դեպքում հիմնականում խնդիր է առաջանում, եթե զանգվածային ձեւով ոչնչացնեն»,- ասաց Արթուր Բեգլարյանը:  

Հարցին, թե եթե 7-8 տարի առաջ միջատներն ընդգրկված չէին Կարմիր գրքում, ապա ինչու են դրանք հավաքողները տուգանվել, տեսչության աշխատակիցը պատասխանեց, որ այս դեպքում վարչական տույժ է կիրառվել:

Լուսանկարում Հպարտ ոսկեբզեզ է

Տպել
21892 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին