Վարչապետը մեծացրել է կառավարության աշխատակազմի թվաքանակը` չնայած խոսում էր կրճատումներից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի փետրվարի 22-ի որոշումներից մեկով փոփոխության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թվաքանակը եւ այն 292-ից հասցվել է 298-ի:

Համեմատության համար նշենք, որ դեռեւս օրինակ 2011 թվականին, վարչապետի հունիսի 22-ի որոշման համաձայն, կառավարության աշխատողների թիվը կազմում էր 202: Այսինքն` ընդամենը հինգ-վեց տարվա ընթացքում էապես մեծացել է գործադիրում աշխատողների քանակը: Ու հիմա, փաստորեն, Կարեն Կարապետյանը շարունակում է  այդ գործը:

Եվ սա այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնում նշանակվելուց գրեթե անմիջապես հետո նա պատերազմ էր հայտարարել պետական ապարատի իր համոզմամբ ուռճացված լինելու դեմ ու խոսել կրճատումների իր մտադրության մասին: Գերատեսչությունների ղեկավարներին նա հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել համակարգում կառուցվածքի եւ հաստիքացուցակի օպտիմալացման վերաբերյալ:

Օրինակ, Կրթության եւ գիտության նախարարությունից նախորդ տարեվերջին տեղեկացել էինք, որ նախարարության աշխատակազմում, այդ թվում` առանձնացված ստորաբաժանումներում, որոնք են` Բարձրագույն որակավորման հանձնաժողովն ու Լիցենզավորման գործակալությունը, աշխատակիցների ընդհանուր թիվը 178 է:

Նախարարությունն, ի կատարումն վարչապետի հանձնարարականի, առաջարկել էր կրճատել աշխատակիցների 20 տոկոսին կամ հաստիքային 36 միավոր: Օպտիմալացման տարբերակներ էին գտել նաեւ Գիտության պետական կոմիտեում` առաջարկելով կրճատել քաղծառայողի 34 հաստիքներից 4-ը: Մեր տեղեկություններով, սակայն, որոշվել է այդ կրճատումները հետաձգել, քանի դեռ չեն ավարտվել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները:

Տպել
2797 դիտում

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

Պացիենտներին հարկադրաբար հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ. ՔԿ

Ավիավթար Ռուսաստանի Կեմերովոյի մարզում

ՀՀ դատախազությունը ընտրությունների օրը հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ոչ պաշտոնապես հայտնի է Իրանի նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 2.578 պացիենտ

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է. Քննչական կոմիտե

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Գոռ Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր լռության օր է. հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դիմել է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին

ՔՊ-ի դրամահավաքի ելույթիցս հետո գրել էին՝ նախկին իշխանությունից բնակարան ստացող արվեստագետը, ծիծաղս եկավ. Վ. Հայրապետյան

Հունիսի 20-ին միասին փակենք անցյալի դռները և կառուցենք Հայաստանը նորովի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները. «Ալիք մեդիա»

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Հորդորում ենք զերծ մնալ հանիրավի դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալ. դատախազություն

Լին Թրեյսին հանդիպել է Պարեկային ոստիկանության նոր վերապատրաստված ղեկավար անձնակազմի հետ

Արմեն Չարչյանը կասկածվում է ընտրություններին հարկադրելու համար, նա ձերբակալվել է․ ՀՔԾ

Առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն

Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու նպատակով Արցախից մարդիկ բերող վարորդի կյանքը փրկելու համար երկու բժիշկ մեկնել է Գորիս

«Հայաստան» դաշինքի հանրահավաքին Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիները ժամանել են խմբերով․ ունեն իրենց հրահանգիչները․ Civic

Ավարտվեց «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը․ այժմ երթ է անցկացվում

ՊՆ-ն հայտարարում է զինվորական նվագախմբերը, ԶՈՒ երգի և պարի համույթի պարային խումբը համալրելու մասնագիտական լսումներ

Տնտեսության զարգացման համար առաջնային է այն ոլորտը, որը մեզ շատ արագ փող է բերելու. Հովասափյան

Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հանրահավաքին չեն մասնակցել, կենտրոնի տնօրենը դիմել է ՄԻՊ-ին. Հռիփսիմե Խաչատրյան

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն. ԱՀ ՆԳՆ

«Ականատես եղա, թե ինչպես է «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի հրապարակ». քաղաքագետ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվեց

Տավուշի դպրոցներում նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ. ԿԳՄՍՆ

Արցախից մոտ 100 ավտոբուսով մարդ է բերվել Քոչարյանի հանրահավաքին. civic.am

Ձեզ ոչ ոք չի կարող ստիպել ընտրել այս կամ այն ուժին, առավել ևս, սպառնալ. Ռուբինյանը «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցներին

«Հայաստան» դաշինքով առաջադրված ՇՄ մի քանի համայնքի ղեկավարներ ահաբեկում և սպառնում են բնակիչներին. Նազելի Բաղդասարյան

Եվս 2 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով. ՀՔԾ

Ընտրելիս ժողովուրդը պետք է հաշվի առնի՝ այդ մարդը մաքուր է, թե ոչ. «5165» շարժման համահիմնադիր

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից աշխատակիցներին սպառնալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ