Աղետալի ԹՎԵՐ․ ՀՀԿ-ն սպառնալիք է ՀՀ-ին

25/02/2017 schedule15:04

Մոտ մեկ ամսից Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, եւ ներկայումս իշխող ուժը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը կրկին հավակնում է մեծամասնություն վերցնել ԱԺ-ում:

Գործի դնելով իր հսկայական ադմինիստրատիվ ռեսուրսը, սեփական օգտագործման օլիգարխներին, թաղային կրիմինալին, եւ, իհարկե, ընտրակաշառքը, ՀՀԿ-ն կրկին կփորձի մեծամասնություն վերցնել, եւ մեծ է հավանականությունը, որ դա նրան կհաջողվի:

Սակայն գլխավոր գործառույթը, որ պետք է իրականացնի իշխող ուժը, ոչ թե վերարտադրվելն է, այլ երկիրը զարգացման տանելը: Այ դա ՀՀԿ-ի մոտ ոչ մի կերպ չի ստացվում: Դրանում համոզվելու համար ուսումնասիրենք պաշտոնական, խիստ պաշտոնական կարեւորագույն ցուցանիշները, որոնք արձանագրվել են ԱԺ-ի անցած ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն կրկին «հաղթեց» եւ դարձավ մեծամասնություն խորհրդարանում:

ՀՆԱ

ՀՀ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը հենց տնտեսական աճն է: 2012 թ. խորհրդարանական ընտրություններին նախորդած տարում` 2011 թ. մեր ՀՆԱ-ն կազմել է 10.1 միլիարդ դոլար: Անցած 4 տարիների ընթացքում պաշտոնական վիճակագրությունը անընդմեջ տնտեսական աճ է ցույց տվել, սակայն 2016-ի տվյալներով՝ մեր ՀՆԱ-ն կկազմի 10.3 միլիարդ դոլար, այսինքն, 4 տարվա ընթացքում մեր տնտեսությունը աճել է ընդամենը 0.2 մլրդ դոլարով, կամ 0.02 տոկոսով: Կամ տարեկան միջին տնտեսական աճը կազմել է 0.005 տոկոս (տես գծ.1)

Պետական պարտք

Ի տարբերություն տնտեսության, մեր պետական պարտքը ՀՀԿ գլխավորությամբ աճել է գլխապտույտ արագությամբ: 2011 թ. վերջին այն կազմում էր 4.2 մլրդ դոլար, հիմա 5.9 միլիարդից ավելի է: 4 տարվա ընթացքում պարտքը աճել է 1.7 միլիարդ դոլարով (տես գծ. 2):

Հարկեր

Չնայած պնդումներին, թե իշխող ՀՀԿ-ի գլխավորությամբ ընթանում է անզիջում պայքար ստվերային տնտեսության դեմ, սակայն բյուջե մուտքագրված հարկերի ծավալները, մեղմ ասած, չեն ապացուցում դա: Ինչպես երեւում է գծապատկերից, 2013 թվականից սկսած հավաքագրված հարկերի ծավալը սահուն եւ համառորեն նվազել է: Բյուջեի եկամուտների թերակատարումը անցած տարիներին դարձել է խրոնիկ (տես գծ. 3):

Արտագաղթ

ՀՀԿ-ի իշխանության անցած փուլի` 2012-2016 թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթը կրել է համեմատաբար կայուն բնույթ: Դա երեւում է տարիների կտրվածքով Հայաստան ժամանած եւ Հայաստանից հեռացած մարդկանց տարբերությունից (տես գծ.4): Մեր պաշտոնական վիճակագիրները անընդմեջ պնդում են, թե ժամանած եւ մեկնած մարդկանց թվերի տարբերությունը արտագաղթը չէ, սակայն տարրական թվաբանությունը այլ բան է ցույց տալիս: Ափսեի մեջ ունենք 10 խնձոր: Տարվա ընթացքում դրանից 6-ը վերցնում ենք, 4-ը հետ դնում տեղը: Ափսեի մեջ կմնա 8 հատ խնձոր: Ինչ մեթոդոլոգիայով էլ հաշվենք, այն երկուսը անվերադարձ հեռացած խնձորներ են:  2012-2016 թթ. ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանից հեռացել ու չի վերադարձել 207 հազար մարդ, կամ ՀՀ բնակչության շուրջ 7 տոկոսը: 

ՀՀԿ-ի իշխանության հետեւանքները փաստող պաշտոնական վիճակագրությունը կարելի է շարունակել: Օրինակ, հանցավորության մակարդակը, որը անշեղորեն աճում է, կամ օտարերկրյա ներդրումների ծավալները, որոնք հասել են զրոյական մակարդակի: Սակայն կա մեկ այլ, նույնքան պաշտոնական վիճակագրություն` որքան հետընթաց է ապրում Հայաստանը, այնքան  շատ ձայն է «ստանում» ՀՀԿ-ն:

 

Տպել
5706 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է