Եվրոպական խորհրդարանը պետք է Ալիեւին կանգնեցնելու քայլեր ձեռնարկի

24/02/2017 schedule21:40

Հայ պատգամավորների կողմից Եվրոպական խորհրդարանի նախագահին նամակ ուղղելու քայլը ողջունում են քաղաքագետներն ու կարծում, որ դա պետք է դարձնել ֆլեշմոբ:

Արցախի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդների նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքների հարցով Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը եւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը համատեղ նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին:

Ադրբեջանի կողմից վերջին շրջանում լայնամասշտաբ տարածում գտած անթույլատրելի գործելաոճի վերաբերյալ նամակում նշվել է, որ այսպիսի վարքագծի հետեւանքով եվրապատգամավորներն ուղղակիորեն հայտնվել են ոչ միայն իրենց մանդատի սահմանափակման, այլեւ ազատությանը սպառնացող վտանգի առջեւ:

Ըստ պատգամավորների՝ ստեղծված քայլը ժողովրդավարությանն ու համաեվրոպական արժեքներին ուղղված նոր սպառնալիք է, միեւնույն ժամանակ պատգամավորները հույս են հայտնել, որ Ադրբեջանի այսպիսի անթույլատրելի եւ ցինիզմի հասնող գործելաոճը կստանա համապատասխան արձագանք համապատասխան միջխորհրդարանական կառույցների կողմից:

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ այս կոչը թեեւ լուրջ ազդեցություն չի ունենա դիվանագիտական առումով, սակայն նման կոչերը կարեւոր են քարոզչության տեսանկյունից:

«Էթնո-քաղաքական կոնֆլիկտների շուրջ միշտ ստեղծվում է քարոզչական մի ֆոն, որն անմիջապես չի կարող ազդել գլխավոր պարամետրերի՝ բանակցային գործընթացի, ռազաքաղաքական գործընթացների եւ այլնի վրա, սակայն ազդում է ընկալման վրա, ինչը ոչ պակաս կարեւոր է»,- armtimes.com-ին ասաց Մինասյանը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի hայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյան էլ, ողջունելով պատգամավորների քայլը, կարծում է, որ գործողությունները պետք է լինեն շարունակական:

«Լապշինի հարցում բացթողումից հետո պարտավոր ենք Եվրոպական խորհրդարանի եւ ԵԽԽՎ պատգամավորների ֆլեշմոբ կազմակերպել իրենց կոլեգայի պաշտպանության համար, որպեսզի Ալիեւի ձեռքերը եթե հասել էին իր ազդեցության տակ գտնվող երկրների իշխանություններին, գոնե չտարածվեն Եվրոպական երկրների վրա: Եվրոպական պարլամենտի որեւէ անդամ հաստատապես չի ահաբեկվելու Ալիեւի սեթեւեթանքներից, սակայն միգուցե անհատ մարդիկ, որոնք չունեն այդպիսի բարձր ստատուս, չունեն անձեռնմխելիություն, քաղաքական կարգավիճակ, միգուցե նրանց վրա ազդեն Ղարաբաղ այցելելու Ադրբեջանի սպառնալիքները: Հետեւաբար պետք է ֆլեշմոբ դառնա: Առաջին հերթին կառույցների ղեկավարները պետք է գնահատական տան Ալիեւի վարքագծին, եւ Եվրոպական խորհրդարանի եւ ԵԽԽՎ պատգամավորներից հնարավորինս շատ մարդիկ այցելեն Արցախ՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջը»,-armtimes.com-ին ասաց Սաֆարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իբրեւ թե միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հանդեպ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ որպես դիտորդ ԼՂՀ նրանց այցելության կապակցությամբ: Սակայն Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր հերքել է այդ տեղեկատվությունը:

Հատկանշական է, որ Ադրբեջանը չի հանդարտվում եւ այսօր էլ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան է տեղական լրատվամիջոցներում հրապարակել բաց նամակ՝ կոչ անելով չայցելել Արցախ՝ զգուշացնելով, թե հակառակ դեպքում նրանք կարող են քրեական հետապնդման ենթարկվել։

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է նաեւ լարված պահել հայ-ադրբեջանական սահմանը:

Փետրվարի 24-ին հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, եւ Դ‐44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլեւ՝ Թալիշ բնակավայրը, որի ուղղությամբ 120 միլիմետրանոց ականետից եւ Դ‐44 հրանոթից արձակել է 4 արկ:

Տպել
2117 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը