Կարեն Կարապետյանը հրաժարական չի տա. նա որոշել է վաստակել Մոսկվայի վստահությունը

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական պայքարի մեջ մտնելու նշաններ է ցույց տալիս: Նրա եւ Սարգսյանի անհարթ հարաբերությունները վաղուց գաղտնիք չեն: Մինչեւ հիմա միայն Սարգսյանն էր վարչապետին հարվածներ հասցնում, իսկ Կարապետյանը փորձում էր հասկանալ` ինչ է կատարվում: Կարծես թե, արդեն հասկացել է եւ սկսել է գործել:

Տպավորություն կա, որ հանրապետության երկու ամենաբարձր պաշտոնյաներն առհասարակ չեն խոսում իրար հետ: Պաշտոնական հանդիպումներ նրանց միջեւ չեն լինում, աշխատանքային` նույնպես, միաժամանակ նույն վայրում գտնվելու դեպքում էլ, գոնե տեսախցիկների առաջ նրանք երբեք չեն շփվում:

Փետրվարի 22-ին Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Կադրերում երեւում է, թե ինչպես մտնելով նիստերի դահլիճ Սարգսյանը վարչապետի ձեռքն անգամ չի սեղմում, ինչը կարծում ենք արարողակարգի պահանջ է: Նա այդկերպ ողջունում է միայն ԱԺ նախագահին:

Նույն օրը Սարգսյանն այցելեց Կարեն Կարապետյանի ստեղծած Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Եթե ոչ արարողակարգի, ապա առնվազն` էթիկայի պահանջ էր, որ վարչապետն անձամբ նրան ուղեկցեր, բայց չէր ուղեկցում:

Անցյալ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր Կարապետյանին Մոսկվայից Հայաստան հրավիրել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները լիցքաթափելու համար: Մոսկվան մեծապես դժգոհ էր Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների եւ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու որոշումից: Եւ Կարապետյանի նշանակումը յուրահատուկ կոմպրոմիս էր` Հայաստանը կլինի խորհրդարանական հանրապետություն, բայց երկրի ղեկավարը ռուսական գործարար էլիտայից կնշանակվի:

Արդեն գրել ենք, որ Սարգսյանը հույս ուներ (եւ մինչեւ հիմա էլ նպատակասլաց աշխատում է այդ ուղղությամբ), որ Կարեն Կարապետյանը երկար չի մնա այդ պաշտոնում, ի վերջո հրաժարական կտա: Նման հույսերի հիմքում հիմնականում քաղաքապետ աշխատելու կարճատեւ ընթացքն էր, նաեւ Կարեն Կարապետյանի` ոչ քաղաքական կերպար լինելու հանգամանքը:

Կարապետյանի պաշտոնավարման առաջին ամիսները բավարար էին, որպեսզի ՌԴ-ում նույնպես հասկանան, որ սխալ անձ են գործուղել Երեւան: Ճիշտ է, Մոսկվան դեռ շարունակում է աջակցել վարչապետին, եւ բարձր մակարդակով բոլոր զրույցների ժամանակ տրվում է նրա անունը, ինչպես եղավ նաեւ Նալբանդյան-Լավրով վերջին ասուլիսի ժամանակ: Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նրա հետ մեծ հույսեր այլեւս չեն կապում:

Դա նկատելի է նաեւ Կարապետյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի օրերին ռուսաստանցի տարբեր փորձագետների մեկնաբանություններից: Քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն, օրինակ, «1in. am»-ի հետ հարցազրույցում պարզապես «հրաժարվում է» Կարապետյանից. «..ինքը՝ Սերժ Սարգսյանն է Կարեն Կարապետյանին առաջադրել վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանի ողջ քաղաքական պատմությունը Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է, ուստի Մոսկվան ընդունում է նրան նման բարձր մակարդակով... Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի «մարդն» է, ոչ թե Մոսկվայի: Իսկապես Կարապետյանը ուշադրության արժանացել է, դա ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ դրանք ուշադրության նշաններ են Սերժ Սարգսյանի, ոչ թե անձամբ Կարեն Կարապետյանի նկատմամբ»,- ասում է նա:

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ալեքսանդր Սկակովն էլ «168»-ի հետ զրույցում ասում է, որ Մոսկվան ՀՀ առաջիկա ընտրություններում բարդ դրության մեջ է, քանի որ գործող նախագահի հետ խնդիրներ ունենալով հանդերձ չի տեսնում մի գործչի, ում վրա կարող է խաղադրույք կատարել:

Լրագրողի դիտարկմանը, որ շատերի կարծիքով դա կարող է լինել Կարեն Կարապետյանը, Սկակովը պատասխանում է. «Դա կախված է լինելու հենց Կարեն Կարապետյանից և նրա հետագա գործունեությունից։ Սկզբունքորեն` ինչո՞ւ ոչ։ Եղել են դեպքեր, երբ ի սկզբանե տեխնիկական ֆիգուրները, ինչպիսին Կարապետյանն է, դարձել են քաղաքական ֆիգուր։ Ինչո՞ւ ոչ, գուցե դիտարկվի այլընտրանք, սակայն այս պահին դա դժվար է ուրվագծվում»։

Վարչապետի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նա որոշել է այնուամենայնիվ վաստակել այլընտրանքի կարգավիճակը: «Մեդիամաքս»-ի հետ փետրվարի 21-ի հարցազրույցում հարցին`դուք ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, Կարապետյանը պատասխանում է. «Աստիճանաբար դառնում եմ»:

Քաղաքական գործչի համար առաջին հերթին կարեւոր է քաղաքական կամք եւ համարձակություն դրսեւորելու կարողությունը:

Նույն հարցազրույցում Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը, թե իր կարծիքով 2018-ին ինքը կբավարարի վարչապետի պաշտոնը ստանձնելու սահմանադրական պահանջը, հենց այդպիսի հատկություն ցուցադրելու փորձ էր: Նման մի փորձ էր նաեւ Սահմանադրական բարեփոխումների եւ իրավական անվտանգության թեմաներով Ս. Սարգսյանի հրավիրած ԱԽ նիստի հաջորդ օրը կառավարության նիստում Արդարադատության նախարարին նույն թեմայով հանձնարարականներ տալը:

Հ.Գ. Բավական բարձր նոտայի վրա է ընթանում նաեւ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Վրաստան: «Ալիք մեդիայի» հարցերին ի պատասխան, դեռեւս Վրաստանում գտնվող Կարապետյանն այսօր հայտարարել է.«Ինչ ծրագիր դրել եմ` 100 %  կատարել եմ, բավարարված եմ այցով»: Քաղաքական գործիչները նման միջազգային հարթակները սովորաբար օգտագործում են ամենատարբեր խնդիրներ սպասարկող քաղաքական մեսիջներ հղելու համար: Կարապետյանի այցի համատեքստում նման բանի չհանդիպեցինք. դրա համար նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Տպել
10382 դիտում

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

Այսօր ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Պատերազմը չի ավարտվել, դաժան ու սաստիկ պատերազմ է եւ մեր բոլորի ներդրումը չափազանց կարեւոր է. ՊՆ ներկայացուցիչ

Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի դիակները հուղարկավորելու մասին

Արցախում զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներից Հովհաննես Խոդերյանը

Ամեն կերպ պետք է օգնել, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. Ալբերտ Հովաննիսյանի հայր

Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը. Պողոսյան

Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված Ռոբերտն ու Նարեկը դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքից

Ալեքսանդր Կարապետյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում և այն նվիրել հայրենիքի պաշտպաններին

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել է են «Աստղիկ» բժշկական կենտրոն

Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Կորոնավիրուսը կարող է լսողության կորստի պատճառ դառնալ. կորոնավարակակիրներին սպասարկող բուժկենտրոններն ավելացել են 5-ով

Հայտնաբերվել է արգելված հրապարակումների 108 դեպք. 82-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը