Միջազգային կազմակերպությունն առաջարկում է փակել մանկատները, գումարն ուղղել դեպի ընտանիքներ

Հայաստանում հազարավոր երեխաներ անհարկի առանձնացվում են իրենց ծնողներից եւ տեղավորվում խնամքի հաստատություններում աղքատության կամ հաշմանդամության պատճառով:

Նման եզրահանգման է եկել «Human rights watch» միջազգային կազմակերպությունը` մեր երկրում իրականացրած ուսումնասիրության արդյունքում: Հայաստանի մանկատներում եւ այլ հաստատություններում երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը կազմակերպության ներկայացուցիչները երեկ հրապարակեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:   

Ըստ այդմ, արձանագրվեց, որ հայաստանյան խնամքի հաստատություններում ապրող երեխաների ավելի քան 90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող: Միջազգային կազմակերպության դիրքորոշումն է, որ պետությունը պետք է ջանքեր գործադրի այդ երեխաներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ, իսկ եթե դա հնարավոր չէ, հարկավոր է նրանց պահել խնամատար ընտանիքներում: Այդպիսին է մոտեցումը զարգացած երկրներում:

«Ռեսուրսները պետք է հաստատություններից հանել եւ ուղղել համայնքներ: Կա հիմնարար սկզբունք` գումարը պետք է գնա երեխայի հետեւից, ոչ թե շենքի պահպանման վրա ծախսվի»,- ասաց կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, նշված զեկույցի հեղինակ Ջեյն Բրուխանան:

«Human rights watch»-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ բոլոր երեխաներն ունեն ընտանիքներում մեծանալու, առանց անհրաժեշտության ծնողներից չբաժանվելու իրավունք ու որ ո´չ աղքատությունը, ո´չ հաշմանդամությունը չեն կարող արդարացում կամ հիմք լինել երեխային հաստատություն տեղափոխելու համար: Նրանք համոզված են, որ կառավարության եւ դոնորների ռեսուրսները պետք է աջակցեն ընտանիքներին ու երեխաներին, այլ ոչ խոշոր հաստատություններին:

Նշվում է, որ ծառայություններն ու մասնագետները հաստատություններում կենտրոնացված լինելու փոխարեն անհրաժեշտ է, որ դրանք հասանելի եւ մատչելի դառնան համայնքներում: Միջազգային նշված կազմակերպության Հարավային Կովկասի մասով տնօրեն Գիորգի Գոգիան նկատեց, որ հաստատություններում մեծ մասամբ խմբերը բազմամարդ են` 12-17 երեխա, իսկ նրանց հետ աշխատում է մեկ-երկու մասնագետ: Ու այս պարագայում, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ աշխատանքի լավ արդյունք ունենալ:

«Human rights watch» միջազգային կազմակերպությունում չեն կարծում, թե մեր պետությունն այդ ամենի համար չունի բավարար ֆինանսական միջոցներ: Ջեյն Բրուխանան, հղում անելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖԻ տրամադրած տեղեկություններին, ասաց, որ Հայաստանի հաստատություններում գտնվող երեխաներին ուղղվող ֆինասնական աջակցությունը մեկ երեխայի համար տարեկան կազմում է 3-5 հազար ԱՄՆ դոլար: Մի փոքր թվաբանության արդյունքում ստացվում է, որ խոսքը տարեկան միջինը 2 միլիոն կամ ամսական ավելի քան 165 հազար դրամի մասին է:

Ու թեպետ Հայաստանի կառավարությունը ստանձնել է խնամքի հաստատությունները բեռնաթափելու պարտավորություն, իրավիճակի փոփոխություն առանձնապես չի նկատվում: Ըստ «Human rights watch»-ի տվյալների, ներկայումս պետական բյուջեից աջակցություն է հատկացվում ընդամենը 25 խնամատար ընտանիքի:

Իհարկե, երեխաների խնամքն ընտանիքներում կազմակերպելուն զուգընթաց պետք է նրանց համար ներառական կրթություն ստանալու հնարավորություն ստեղծվի: Կազմակերպությունն այստեղ նույնպես խնդիր է տեսնում: Ջեյն Բրուխանան նկատեց, որ հաճախ կա´մ դպրոցները ֆիզիկապես հարմարեցված չեն, կա´մ հաշմանդամություն ունեցող երեխաները լիարժեք չեն ներգրավվում դասապրոցեսում, եւ ուսուցիչները նրանց այլ զբաղմունք են առաջարկում, կա´մ էլ առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցումը կազմակերպվում է տնային պայմաններում` շաբաթական շատ քիչ ժամաքանակով, ինչի դեպքում արդյունքը բավական հեռու է բավարար լինելուց:

Ի դեպ, լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ 12-ամյա Մարի Մինասյանը: Հաշմանդամություն ունեցող այս երեխան սովորում է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոցում: Երրորդ հարկում գտնվող դասասենյակ է հասնում քրոջ օգնությամբ: Հաստատությունում ո´չ թեքահարթակ կա, ո´չ վերելակ: Եվ քանի որ գիտի` առաջին հարկում գտնվող զուգարան գալու հնարավորություն չի ունենալու, դպրոցում գտնվելու ողջ ընթացքում ոչինչ չի ուտում եւ խմում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ համակարգում գործում է երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող 16 հաստատություն: Այդ թվում` մանկատներ, գիշերօթիկներ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ եւ այլն: Իսկ թե որքան է այդ կենտրոններում խնամվող երեխաների ընդհանուր թիվը` գերատեսչությունից չհայտնեցին` պատճառաբանելով, թե դա անընդհատ փոփոխվում է:

Ինչ վերաբերում է ընտանիքներում խնամվող երեխաներին ու դրա համար վճարվող գումարի չափին, ապա, ըստ նախարարության, 2016 թվականի տվյալներով՝ միջինը 20 երեխա խնամվել է 17 ընտանիքում: Ներկայում 23 երեխա խնամվում է 19 ընտանիքում: Մեկ երեխայի խնամքի համար խնամատար ընտանիքին տրամադրվում է 137 հազար դրամ՝  74 հազար դրամը՝ աշխատավարձի ձեւով, 63 հազար դրամը՝ երեխայի ծախսերը հոգալու համար:

Ընթացիկ 2017 թվականի պետական բյուջեով «Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով հատկացվել է ավելի քան 2 միլիարդ դրամ, որից ավելի քան 1.5 միլիարդը` անձնակազմի աշխատավարձի համար, 3.7 միլիոն դրամը` շինությունների ընթացիկ նորոգման եւ պահպանման: Իսկ մեկ երեխայի մեկ օրվա միջին ծախսի համար նախատեսված է ավելի քան 8 հազար 500 դրամ:   

Նույն 2017 թվականի պետական բյուջեով, «Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների երեխաներին սոցիալական ծառայությունների տրամադրում» ծրագրով նախատեսվել է ավելի քան 238 միլիոն դրամ, որից շենքերի պահպանման ծախս` 600 հազար դրամ, անձնակազմի աշխատավարձ` ավելի քան 149  միլիոն, իսկ մեկ երեխայի մեկ օրվա միջին ծախսի համար այս հաստատություններում նախատեսված է շուրջ 3 հազար 200 դրամ:

Տպել
3971 դիտում

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա