Հայը, ռուսը, վրացին... Ինչու է ՀՀ վարչապետը գնում Վրաստան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Թե ինչպիսին է այցի օրակարգը, մանրամասն հայտնի չէ: Պաշտոնական հաղորդագրությունները սահմանափակվում են ընդհանուր-դիվանագիտական ձեւակերպումներով` «Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր»: Իսկ օրակարգային հարցերի պակաս մեր երկրների միջեւ չկա:

Որքան էլ անակնկալ հնչի, Վրաստանը մեր արտահանողների համար երկրորդ շուկան է Ռուսաստանից հետո: Հայաստանից արտահանվող ապրանքների ավելի քան 8 տոկոսը ուղղվում է դեպի Վրաստան: Բացի առեւտրաշրջանառությունից, Վրաստանը մեզ համար չափազանց կարեւոր է որպես տրանզիտային ճանապարհ: Հենց Վրաստանով են տեղափոխվում այլ երկրներից Հայաստան ներմուծվող եւ Հայաստանից արտահանվող ապրանքների մեծագույն մասը:

Եվ ուրեմն ինչ «օրակարգային հարցեր» կան հայ- վրացական հարաբերություններում: Առաջին հերթին խոսքը տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցերն են: Հայաստանը ՌԴ-ին կապող միակ ցամաքային ճանապարհը անցնում է Վերին Լարսի անցակետով եւ այդ ճանապարհը տարվա ընթացքում մի քանի ամիս փակ է լինում եղանակային պայմանների պատճառով` մեկ բուքուբորան է, մեկ ջրհեղեղները քշում- տանում են ճանապարհի մի հատված եւ այլն: Հիմա քննարկվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը:

Մյուս հարցը, որը նույնպես օրակարգային է, էներգետիկ ենթակառուցվածքներն են: Հայաստանի էլեկտրաէներգահամակարգի արդյունավետ աշխատանքը կախված է նրանից, թե որքան է մեր ներքին ցանցը կապակցված այլ, ավելի խոշոր ցանցերի հետ: Հայաստանը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով կապված է թե Իրանի հետ, եւ թե Վրաստանի: Սակայն այդ գծերի թողունակությունը ցածր է եւ չի ապահովում անհրաժեշտ փոխհոսքերը հարեւան երկրների հետ: Ներկայումս կառուցվում են նոր հաղորդման գծեր դեպի Վրաստան եւ Իրան: Սակայն բացի մեր էներգահամակարգի արդյունավետ աշխատանքը ապահովելուց, ներկայումս խնդիր է դրված Հայաստանը դարձնել տրանզիտ տարածք մի քանի երկրների միջեւ էլէներգիայի փոխանակման համար:

Կա ծրագիր, որով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը Վրաստանի եւ Հայաստանի տարածքով պետք է միանա Իրանի համակարգին: Այդ դեպքում Հայաստանը կստանա եկամուտներ այդ երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի առեւտրից եւ փոխհոսքերից, ինչը կբարելավի մեր էներգետիկայի ֆինանսական վիճակը: Այս դեպքում նույն կերպ կշահի նաեւ Վրաստանը: Սակայն ծրագիրը անընդհատ ձգձգվում է: Օրինակ, Հայաստան-Իրանի բարձրավոլտ հաղորդագծի շինարարությունը պետք է սկսված լիներ դեռ 2012-ին եւ հիմա պետք է ավարտված լիներ: Սակայն շինարարությունը ձգձգվեց եւ հիմա կանխատեսվում է, որ այն կավարտվի լավագույն դեպքում հաջորդ տարի:

Կառուցման փուլում է նաեւ դեպի Վրաստան ձգվող գիծը: Բայց այս հարաբերություններում միայն տեխնիկական կամ ֆինանսական խնդիրները չէ, որ դեր են խաղում: Խնդիրը նաեւ հայ-վրացական ոչ միանշանակ հարաբերություններն են: Ռուս- վրացական պատերազմից հետո դրանք չեն կարգավորվում:

Թերեւս հենց դա է վերը նշված երկու «օրակարգային հարցերի» ետեւում եղած հիմնական խնդիրը: Դժվար է նույնիսկ վստահաբար ասել, թե ումից է կախված այդ խնդիրների լուծումը` վրացակա՞ն, թե ռուսական կողմից: Վրացական կողմը պնդում է, որ մասնավորապես Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհների գործարկման հարցում ինքը դեռ անցած տարի արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը եւ հիմա սպասում է ռուսական կողմին: Ռուսական կողմը ոչ հերքում է դա, ոչ հաստատում, ու այդպես՝ ամիսներ շարունակ: Եթե այդ խնդիրները լուծվեն, ապա Հայաստանը հնարավորություն կունենա Ռուսաստանին կապող միանգամից երկու լրացուցիչ ցամաքային ճանապարհ ունենալ` մեկը անցնում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսեթիայի տարածքով, մյուսը` Աբխազիայի: ՀՀ վարչապետի այցից հետո թերեւս պարզ կդառնա՝ խնդրի լուծումը կախված է վրացակա՞ն կողմից, թե ռուսական: Դե իսկ աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունների քննարկումը, թերեւս շատ կարճ կտեւի. այդտեղ կատարյալ անորոշություն է:

Նույնը նաեւ էներգահամակարգերի կապակցման դեպքում: Մինչ այժմ դեռ հասկանալի չէ, կա՞ն արդյոք քաղաքական խոչընդոտներ այդ հարցը լուծելու համար: Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ, հնչեցին հավաստիացումներ, թե խնդիրներ չկան, սակայն դրանք բավականին կասկածելի են թվում: Անցած տարի Վրաստանը հայտարարեց Իրանից գազ գնելու եւ ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին: Նույնիսկ բանակցություններ տեղի ունեցան Իրանի եւ Վրաստանի միջեւ: Այդ գազը Վրաստան պետք է հասներ  Հայաստանի տարածքով: Իսկ Հայաստանի տարածքում գազային ամբողջ համակարգը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Ու շատ շուտով վրացիները հրաժարվեցին այդ մտադրությունից եւ շարունակում են գազ ստանալ Ռուսաստանից: Իհարկե, կարծիքներ հնչեցին, որ իրանական գազը գնելու մտադրության մասին վրացական կողմը հայտարարեց ռուսների հետ բանակցություններում լրացուցիչ խաղաքարտեր ստանալու համար: Բայց փաստը մնում է փաստ, որ Ռուսաստան, Վրաստան, Իրան, Հայաստան հարաբերություններում տնտեսական տրամաբանությանը զուգահեռ խիստ ընդգծված քաղաքական տրամաբանություն էլ է գործում: Իսկ քաղաքական տրամաբանությունը ավելի դժվար է հաշվարկել, հաշվարկելիս էլ միշտ չէ, որ հնարավոր է ճշգրիտ պատասխան ստանալ: 

Այլ կերպ ասած, Վրաստանում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը քննարկելու է «օրակարգային» այնպիսի հարցեր, որոնց լուծման հարցում ավելի մեծ դեր խաղում է երրորդ` ռուսական կողմը: Իսկ ռուսական կողմը այդ «օրակարգային» հարցերի քննարկմանը չի մասնակցելու: Այնպես որ, շատ հետաքրքիր է, թե ինչպիսի արդյունքներով է վերադառնալու մեր պատվիրակությունը:

Տպել
5704 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ