Տասնյակ տարիներ են պետք գալու՝ Արցախը ճահճից հանելու համար. Հայկ Խանումյան

21/02/2017 schedule13:02

ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը թեեւ տեղյակ է, որ ԼՂՀ ազգաբնակչության 87 տոկոսն «այո» է ասել երեկ կայացած սահմանադրական հանրաքվեին, սակայն լուրջ կասկածներ ունի, որ որոշ ընտրատեղամասերում կեղծիքների մեխանիզմ է գործադրվել: Այս մասին նա ասաց «Սահմանադրական հանրաքվե Արցախում. գնահատականներ եւ դիտարկումներ» թեմայով այսօր կազմակերպված քննարկման ժամանակ:

«Մասնավորապես, նկատելի էր որոշակի ակտիվություն հատկապես հեռավոր շրջաններում, ինչը կասկածի տեղիք էր տալիս: Կային համայնքներ, որտեղ ազգաբնակչության 97 տոկոս մասնակցություն էր ապահովվել: Նման ակտիվություն չի եղել անգամ նախկինում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այդուհանդերձ, հանձնաժողովների անդամներն առանձնակի աղաղակող երեւույթների չեն հանդիպել՝ բացառությամբ մի քանի ընտրատեղամասերի»,- փաստեց Դավիթ Իշխանյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ նախագահի պաշտոնում ապագայում կրկին առաջադրվելու հնարավորությունը, բանախոսը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում: Ըստ նրա՝ 2020 թվականը շատ հեռու չէ, շուտով ամեն ինչ առավել պարզորոշ կդառնա: «Դաշնակցությունն առաջնորդվում է իր որոշումներով եւ լիահույս է, որ իր կառույցները խոհեմություն կցուցաբերեն՝ համապատասխան դիրքորոշում հայտնելու համար»,- նկատեց Իշխանյանը:

Քննարկմանը ներկա «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ նշեց՝ ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են միեւնույն մարտահրավերների առջեւ, սակայն սահմնադրական փոփոխությունների հարցում մոտեցումները զարմանալիորեն տարբեր են՝ առաջինն ընտրում է կառավարման խորհրդարանական, երկրորդը՝ նախագահական ձեւաչափը: «Ինչ էլ լինի, այս ամենն արվում է մեկ ՝ իշխանությունների վերարտադրության նպատակով: Մինչդեռ ԼՂՀ-ն, ի տարբերություն Հայաստանի, պետք է ավելի ժողովրդավար լինի, քանի որ միջազգային հանրությանը կարող է միայն իր ժողովրդավարությունը մատնանշել: Հայաստանում եւ Արցախում սահմանադրական հանրաքվեներն անհասկանալի են, դրանք երկփեղկվածություն են առաջացնում հայկական 2 պետությունների միջեւ, հակառակ նրա, որ 2 հայկական պետություններին պետք է մերձեցնել: Առերես այս համակարգերը տարբեր են, սակայն ակնհայտ է, որ դրանք երկուսն էլ անձնակենտրոն են»,- շեշտեց բանախոսը:

Քաղաքագետ Միքայել Զոլյանն իր հերթին համաձայնեց Արա Պապյանի այն տեսակետի հետ, որ Արցախում սահմանադրական բարեփոխումներն իշխանության վերարտադրման խնդիր են լուծում: «Կարծում եմ՝ հայկական 2 հասարակություններն ավելի առողջ են, քան քաղաքական վերնախավերը: Սրանով հանդերձ՝ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն ավելի անհանգստացնող էին, քան Արցախում տեղի ունեցած հանրաքվեն»,- փաստեց քաղաքագետը:

Քննարկման մյուս մասնակից, արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանը եւս համոզմունք հայտնեց, որ սահմանադրական հանրաքվեն մեկ անձի՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրության համար է: «Տասնյակ տարիներ են պետք գալու՝ Արցախը ճահճից հանելու համար: Ավելի մեծ եւ ծանր հետեւանքներ են լինելու, եթե Բակո Սահակյանը մեկ անգամ եւս առաջադրվի նախագահի պաշտոնում: Լինելու է անարդարության մեծ վաակում, որը զգալիորեն թուլացնելու է հասարակությունը: Մարդիկ հիասթափվելու եւ հասկանալու են, որ աթոռը պահել ցանկացող մարդիկ թքած ունեն ժողովրդավարության վրա: Տեղի է ունենալու իշխանության գերկենտրոնացվածություն, ինչն էլ հանգեցնելու է արտագաղթի: Իսկ սա ամենավտանգավորն է Արցախի համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Արցախի իշխանությունները հանրաքվեի էին դրել մի նախագիծ, որով երկիրը կորդեգրի նախագահական կառավարման համակարգ:

Տպել
7207 դիտում

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել