«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում աշխատավարձերը վճարելու փող չունեն

 Համացանցում տարածվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի (ՀԲԿ) գլխավոր տնօրենին վերագրվող մի հրաման, ըստ որի բուժհաստատությունում աշխատավարձերը չեն վճարվում ու հայտնի էլ չէ, թե երբ են վճարվելու:

«Նկատի ունենալով «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ-ում առկա ծանր ֆինանսական իրավիճակը` հրամայում եմ` 2017 թվականի 26. 01-ից ժամանակավորապես դադարեցնել (անորոշ ժամկետով) «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ բժշկական բոլոր բաժանմունքների բժիշկների, կրտսեր եւ միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձի, տարբեր հրամաններով սահմանված հավելավճարների վճարումը»,- գրված է նշված հրամանում, որը ներկայացվում է գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանին վերագրվող ստորագրությամբ ու կնիքով:

Գրիգորյանն, ի դեպ, ընդգրկված է Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակում:  

Մեր այցելության ժամանակ կենտրոնի բուժաշխատողները նախընտրում էին ավելորդ չխոսել` գլխացավանքի մեջ չընկնելու համար, այդուհանդերձ, շատերը հաստատեցին, որ աշխատավարձի խնդիր գոյություն ունի: Ոմանք ասում էին` չեն ստացել փետրվարին վճարվելիքը, ոմանք` թե հունվարինը նույնպես:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ֆինանսական գծով տնօրեն Նորայր Քրմոյանը, թեպետ մեծ դժվարությամբ, նույնպես ի վերջո չժխտեց, որ վճարումները ժամանակին չեն կատարվել: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Քրմոյան, ըստ տեղեկությունների` աշխատավարձերը չեն վճարվելու անորոշ ժամկետով: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Մեզ մոտ հետեւյալն է. աշխատավարձերն ամեն ամիս հաշվարկվում եւ վճարվում են աշխատակիցներին, այդպիսի խնդիր չկա: Կարող է խոսքը վերաբերել հավելավճարներին, որոնք նույնպես մենք հաշվարկում ենք:

- Այսինքն` հիմա հնարավոր է հավելավճարնե՞րը չստանան կամ չեն ստանում:

- Չէ, գիտե՞ք ինչպես, հավելավճարներն էլ ենք մենք հաշվարկում, հավելավճարներն էլ ենք տալիս: Իսկ աշխատավարձի վերաբերյալ ընդհանրապես ոչ մի խնդիր չկա: Ամեն ամիս էլ դրանք հաշվարկվում են, եւ աշխատակիցները ստանում են:

- Հիմա, ըստ ձեր պատասխանների, հավելավճարների հետ կապված խնդիր չկա, աշխատավարձերի հետ կապված ընդհանրապես չկա: Ավելի պարզ կխոսե՞ք:

- Խնդիր ընդհանրապես չկա: Ամենաճիշտը հետեւյալն է, որ մեզ մոտ աշխատավարձերն ամեն ամիս հաշվարկվում եւ վճարվում են: Ամենաճիշտ, գրագետ պատասխանը սա է:

- Իսկ հավելավճարնե՞րը:

- Ես կարող եմ պատասխանել ընդհանուր: Այդ հավելավճարներն աշխատավարձի հավելումներ են, այսպես, թե այնպես: Աշխատավարձն ունի համապատասխան հաշվարկի սխեմա, որը կատարվում է ամեն ամիս եւ վճարվում: Ավելի մանրամասն ես չեմ կարող թվեր ներկայացնել, որովհետեւ այդ իրավասությունները չեմ ստացել գլխավոր տնօրենից:

- Բայց փետրվարին մարդիկ չեն ստացել աշխատավարձ: Ասում էին` սովորաբար մինչեւ տվյալ ամսվա 15-ն է վճարվում:

- Փետրվարը դեռ չի ավարտվել: Մենք փետրվարինն էլ հիմա հաշվարկել ենք, սպասում ենք պետպատվերին, հավանաբար այսօր արդեն կլինի: Այո, աշխատավարձերը մինչեւ 15-ն են վճարվում, բայց այս ամիս պետպատվերը հետաձգվել է ու մենք այսօր արդեն ստանալու ենք: Խոստացել են:

- Երբ աշխատավարձի վճարումը ձգձգվում է անորոշ ժամկետով, մտավախություն չունե՞ք, որ ստվերային գումարների շրջանառությունը կարող է մեծանալ, մարդիկ չստացած գումարը հիվանդից պահանջեն:

- Ես կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մեզ մոտ ստվերային գումարներ չկան: Մեզ մոտ բոլոր գումարները վճարվում են դրամարկղ: Մենք բացարձակ այդպիսի հասկացություն, փառք Աստծո, չունենք, նման նպատակ չենք էլ հետապնդում: Կարող եմ հաստատ ասել, որ մեզ մոտ այդ բանը բացակայում է:

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, մեկնաբանելով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստեղծված իրավիճակը, փոխանցեցին. «Հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել կարեւոր հանգամանքի ուղղությամբ՝ ցանկացած բուժհաստատություն, առավել եւս հանրապետական նշանակության կենտրոնը, պետք է իր ֆինանսական հոսքերը կառավարի այնպես, որ ամենատարբեր օբյեկտիվ իրավիճակները չանդրադառնան աշխատակիցների աշխատավարձի վրա: Տեղեկացնում ենք, որ պետպատվերի համար նախատեսված գումարը 1-2 օրվա ընթացքում կփոխանցվի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնին»: Իսկ թե ինչ օբյեկտիվ պատճառ է առաջացել, որ պետպատվերի գումարները չեն տրամադրվում բուժհաստատությանը, նախարարությունից այդ մասին լռում են:

Տպել
12077 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա