Ոստիկանությունը բավարարվել է սեւազգեստ մայրերի վրա թքած ոստիկաններին նկատողություն անելով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի վրա ոստիկանների թքելու դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օրեր առաջ ծառայողական քննություն էր սկսվել:

Տեղեկանալու՝ արդյոք քննությունն ավարտվել է, armtimes.com-ի թղթակիցը զանգահարեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն: Այնտեղից տեղեկացրեցին, որ ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետեւանք: Ծառայողներին մեկ անգամ եւս զգուշացվել է կոնֆլիկտային իրավիճակներում գործել առավելագույնս զուսպ եւ համարժեք:

Հարցին՝ ուսումնասիրվե՞լ են ՀՀ կառավարության տեսախցիկների՝ միջադեպի ժամանակ ֆիքսված կադրերը եւ արդյոք ոստիկաններն իսկապես թքել են որդեկորույս մայրերի վրա՝ մեզ պատասխանեցին, որ տեսանյութն ուսումնասիրվել է, ծառայողական քննության հետեւանքները թողնվել են անհետեւանք:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ սեւազգեստ մայրերից Իրինա Ղազարյանի (Արթուր Ղազարյանի մայրը՝ խմբ.) հետ, ով նշեց, որ այլ պատասխան ոստիկանությունից չէր էլ սպասում: «Հենց սկզբից էլ գիտեի, որ ամեն ինչ իրենց ձեռքում է: Ես եւ Վալերիկի մայրը՝ Նանա Մուրադյանը, ցանկանում էինք անմիջապես հանդիպել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որ նա դիտեր միջադեպի մասին ամբողջական, չմոնտաժված տեսանյութը: Իմ կարծիքով, ոստիկանները Վլադիմիր Գասպարյանին ներկայացնում են այն, ինչ իրենց պետք է: Մեզ որ կանչեցին տեսանյութը նայեինք, այն կիսատ-պռատ էր, շատ հեռվից էր նկարած: Տեսանյութում չկար նաեւ ոստիկանի սպառնալիքը, որ մեզ կտանի բաժին ու հետո կտեսնենք՝ ինչ կանի»,- ասաց նա:

Իրինա Ղազարյանի խոսքով, մի պահ միայն հստակ երեւում է, որ իր դիմաց կանգնած ոստիկանը գլուխն առաջ է բերում եւ թքում իր դեմքին: «Ոստիկանապետը ճիշտ է ասում՝ լկտիները իրավունք չունեն համազգեստը կեղտոտելու: Այդ 2 լկտիին պետք է հանեն համակարգից, նրանք իրավունք չունեն հագնել ոստիկանի համազգեստը: Այն ոստիկանը, ով առանց ամոթի թքում է որդեկորույս մոր երեսին, ստոր է: Այսքան տարի՝ ակցիաների ժամանակ, ոստիկանները մեզ քաշքշել են, հրել, բայց որ նայեն երեսներիս ու ստորի նման թքի երեսներիս, դա անպատկերացնելի է»,- ցավ հայտնեց մեր զրուցակիցը:

Վերջում Իրինա Ղազարյանը տեղեկացրեց, որ այս հինգշաբթի՝ կառավարության դիմաց բողոքի ակցիայից հետո, որդեկորույս մայրերը պատրաստվում են շարժվել դեպի ՀՀ ոստիկանության շենք՝ պահանջելով Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպում:

Հիշեցնենք, որ տհաճ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 9-ին: Ամեն ինչ սկսվել էր առավոտյան, երբ սեւազգեստ մայրերը փորձել էին գոնե կառավարության ետնամուտքի մոտ «բռնացնել» ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ պարզաբանումներ ստանալու իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ: Ավելի ուշ ոստիկանների հետ քաշքշուկ էր սկսվել, ինչի ժամանակ էլ 2 ոստիկան թքել էին Իրինա Ղազարյանի եւ Նանա Մուրադյանի վրա՝ միաժամանակ անպարկեշտ արտահայտություններ նետելով որդեկորույս մայրերի հասցեին:

Տպել
5932 դիտում

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին