8 աշակերտ դասասենյակում գազից թունավորվել է. տնօրենն ասում է` փոթորիկ է մի բաժակ ջրում

20/02/2017 schedule16:10

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցում այսօր գազից թունավորման դեպք է արձանագրվել: Թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 9-րդ դասարանցի 8 աշակերտ: Բժիշկներն առավել ծանր են գնահատել նրանցից 4-ի վիճակը: armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը:

«Այս պահին բոլոր երեխաների վիճակը նորմալ է, նրանք դուրս են գրվել: Մեծամորի բժշկական կենտրոնում մնացել է ընդամենը 1 աշակերտ, որն էլ կաթիլային ընդունելուց հետո շուտով դուրս կգրվի»,- ասաց նա:

Մանվել Օհանյանը նշեց, որ դպրոցի բոլոր դասարանները, արդեն 10 տարի է, ջեռուցվում են տուրբո գազի վառարաններով: Նման միջադեպ այս տարիների ընթացքում առաջին անգամ է գրանցվում:

Դեպքի շուրջ զրուցեցինք նաեւ Արտաշարի դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ, ով նշեց, որ գազի արտահոսքը հետեւանք է եղել ծխատարի դեֆորմացման: Իսկ ծխատարը դեֆորմացվել է երեխաների հրմշտոցի հետեւանքով: Դեպքից անմիջապես հետո պատկան բոլոր մարմինները պատշաճ կերպով տեղեկացվել են, դպրոց են ժամանել գազի գրասենյակի եւ սանէպիդկայանի աշխատակիցներ, ոստիկաններ եւ փրկարարաներ:

«Մինչեւ 3-րդ ժամն ամեն ինչ նորմալ է եղել: Մեծ դասամիջոցից հետո երեխաներն, ըստ երեւույթի, քաշքշել են իրար, ընկել գազի վառարանի վրա: Ծխատարը պոկվել է, սակայն այդ պահին ոչ ոք չի նկատել: 4-րդ ժամի առաջին 10 րոպեից երեխաներից մեկն իրեն վատ է զգացել, գլխապտույտ ունեցել: Ուսուցիչը նրան դուրս է բերել, երեխան հետ է տվել: Քիչ հետո իրեն վատ է զգացել եւս 4 աշակերտ: Ես զանգել եմ մեր տեղամասային բժշկուհուն, ով ասել է, որ երեխաներին տանենք իր մոտ: Գյուղապետի հետ 2 մեքենայով աշակերտներին, բացառությամբ առաջին 5-ի, տարել ենք կողքի գյուղում՝ Զարթոնքում աշխատող տեղամասային բժշկուհու մոտ: Վերոնշյալ 5-ին գյուղապետն առանձին տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն»,- պատմեց Հասմիկ Սրապիոնյանը:

Արտաշարի դպրոցի տնօրենը համոզմունք հայտնեց, որ այս միջադեպի ուռճացված արձագանքն իրականում փոթորիկ է մի բաժակ ջրում, եւ ինչ-որ մեկը փորձում է պղտոր ջրում ձուկ որսալ: Հասմիկ Սրապիոնյանը, սակայն հրաժարվեց կոնկրետ անուններ նշել՝ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկը կապելով տնօրենի պաշտոնում իր պաշտոնավարման հետ: «Մարզպետարանը 2 անգամ ձախողեց մրցույթները: Մարդիկ այդպես էլ չուղարկվեցին, եւ քվորում չապահովվեց: 2 անգամ էլ մրցույթը չկայացավ: Ես հիմա ամեն ինչ կարող եմ չէ՞ մտածել»,- իր խոսքը հռետորական հարցով եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արտաշար  գյուղի միջնակարգ դպրոցի  տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը  եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի եւ անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին նշանակվել է մրցույթի օր: Երկրորդ անգամ մրցույթ նշանակվել է հումնվարի 27-ին:

Դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի ԱԻՆ-ի աշխատակից Աշոտ Հակոբյանն ու մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը: Խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է՝ մարզպետի «մարդը»: Ըստ լուրերի՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ցանկանում է ազատվել  գործող տնօրենից՝ հայտարարելով,  վերջինս չի համապատասխանում այդ  պաշտոնին: Տեղեկությունների համաձայն՝ ԱԻՆ աշխատակիցը մարզպետի կողմից նշանակվել է դպրոցի խորհրդի նախագահ, որպեսզի կրթօջախն ամբողջությամբ լինի իր համար վերահսկելի եւ կառավարելի: Ըս այդմ՝ դպրոցի կառավարման խորհրդի նախագահն ու 2 անդամները չեն ներկայացել մրցույթի երկու նիստերին էլ՝ դրանք տապալելու նպատակով:

Տպել
3043 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն