Շիրակի ՀՀԿ-ականները` շոկի մեջ են. համամասնական ցուցակից մեկը նեղսրտած է, մեկը՝ զարմացած...

ՀՀԿ 197 հոգանոց համամասնական ցուցակում Գյումրին եւ Շիրակի մարզը ներկայացնող թեկնածուները գտնվում են վերջին տեղերում: Մասնավորապես, Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում ընդգրկված ՀՀԿ-ի թեկնածուները համամասնականում հետեւյալ կերպ են տեղաբաշխված՝

170. Ամիրբեկյան Սերգեյ Համլետի
171. 
Ավետիսյան Սուքիաս Հեգելի
172. 
Գասպարյան Վահան Վարդգեսի
173. 
Գասպարյան Վարդիթեր Արտուշի
174. 
Գրիգորյան Մարտուն Կամոյի
175. 
Դավոյան Սամսոն Աշոտի
176. 
Կարապետյան Հրայր Ռուդոլֆի
177. 
Կարապետյան Լուսյա Ալբերտի
178. 
Պետոյան Մուշեղ Թուրինջի
179. 
Սահակյան Արման Սոսի
180. 
Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի

Զարմանալի է մեկ բան, որ Գյումրին ներկայացնող ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականում է:

Թեկնածուների այս դասավորության հետ կապված, armtimes.com-ը զրուցեց ՀՀԿ-ի ռեյտինգային եւ համամասնական ցուցակներում տեղ գտած թեկնածուների հետ: Ռեյտինգայինում՝ 2-րդ, իսկ համամասնականում 171-րդն տեղը զբաղեցնող Սուքիաս Ավետիսյանը, ՀՀԿ-ի ցուցակի դասավորությունը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Որոշում է կայացվել ռեյտինգային ցուցակում գտնվող ոչ մի թեկնածուի համամասնականի սկզբում չառաջադրել: Դրա համար այդպես է եղել: Ինչ անենք, որ 171 համարում եմ, մարդիկ ռեյտինգայինով արդեն դրել են»,- armtimes.com-ին ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Այն հարցին՝ Սամվել Ֆարմանյանի 9-րդ հորիզոնականում լինելը պայմանավորված է հենց ռեյտինգային ցուցակում չլինելո՞վ, թե այն հանգամանքով, որ նրա հետ Սերժ Սարգսյանն ավելի մեծ հույսեր է կապում, Ավետիսյանը պատասխանեց. «Կուսակցությունն է դա որոշել, նման ձեւով են հարմար գտել»:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում գտնվող, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն էլ զարմացավ, երբ տեղեկացավ, որ 178 հորիզոնականում է գրված իր անունը: «Ճիշտն ասած` չգիտեմ, բայց էդ վերջնական տարբերա՞կն է»,- զարմացավ Պետոյանը:

«Ինձ թվում է` պարզապես գրել են: Չգիտեմ` ինչով է պայմանավորված, էդ հարցը հանրապետական կուսակցության ղեկավարությանը պետք է տաք: Դե, ես էլ ռեյտինգայինում կամ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Պետոյանը:

ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցին՝ տեղի թեկնածուների նման վերադասավորումը շոկի մեջ է գցել: Լավատեղյակները armtimes.com-ին փոխանցեցին, որ հատկապես ՀՀԿ-ի վերնախավից նեղսրտած է կուսակցության մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը: Բացի այն, որ նա ընդգրկված չէ որեւէ ցուցակում, այս ընտրություններում չի լինի նաեւ տեղի շտաբի պետը:

Սահակ Մինասյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նեղացած չէ: Այն, որ ՀՀԿ-ի շտաբը մարզում ղեկավարելու է Սամվել Նիկոյանը, Մինասյանը լավագույն տարբերակ համարեց: Մեր այն հարցերին, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը իրեն անտեսել այս ընտրություններում՝ որեւէ դեր չտալով կամ ի՞նչ ծավալներով է Մինասյանը ԱԺ ընտրություններում աշխատելու ՀՀԿ-ի համար, տեղի պատասխանատուն ասաց. «Կլինի՞ այդ հարցերին չպատասխանեմ: Դա իմ անձնականի հետ է կապված»:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
13042 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային