Բակո Սահակյանը՝ իր հետագա պաշտոնավարման մասին

20/02/2017 schedule13:21

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ հետ քիչ առաջ այցելել է Ստեփանակերտի 3/3 ընտրատեղամաս՝ կատարելու իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելու սահմանադրական հանրաքվեին: Ընտրատեղամասի բակում երաժիշտները նախագահին դիմավորել են դհոլ-զուռնայի ուրախ պարեղանակով:

Արցախի նախագահը քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորել է ԼՂՀ վերածննդի կապակցությամբ:

«Փետրվարի 20-ը սկիզբ դրեց մեր ազգային-ազատագրական պայքարին եւ պետականության վերակերտմանը: Տոնական այս օրը մենք մասնակցում ենք այս կարեւորագույն միջոցառմանը, ինչպիսին սահմանադրական հանրաքվեն է: Մենք գտնում ենք, որ սա քայլ առաջ է պետականաշինության գործում:

Այս տարիները լավագույն ապացույցն են մեր անշեղ ճանապարհի, եւ այս հանրաքվեով մենք մեկ անգամ եւս մեր հաստատակամությունն ենք ներկայացնում այն արժեքներին, որոնցով առաջնորդվել ենք տարիներ շարունակ: Համոզված եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել ազգային-ազատագրական պայքարի տարիներին, մեզ բերել է գերությունից ազատվելու հնարավորություն, տվել հնարավորություն՝ տնօրինելու մեր ճակատագիրը, շարժվելու մեր կողմից երազած ապագա»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Հարցին՝ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականի նախագահական ընտրություններին, ԼՂՀ ղեկավարը հստակ պատասխան չի հնչեցրել: «Երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս գործընթացը, մենք հայտարարել ենք, որ այս քայլով հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու մեր երկրի հզորացման եւ շենացման համար: Այս փոփոխությունները կոչված են իրավական մշակույթի շրջանակներում տվյալ երկրի կենսագործունեությունը կազմակերպելուն, դրանք կոչված չեն մեկ անձի նպատակներին:Մենք այս շրջանում կենտրոնացել ենք հանրաքվեի աշխատանքների վրա եւ ներքաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել այդ մասին խոսելու ավելի ուշ»:

Բակո Սահակյանի խոսքով՝ հանրաքվեն կարելի է համարել հերթական հայտ առ այն, որ Արցախը շարունակելու է կողմնակից լինել ժողովրդավարական արժեքներին, հետեւողական լինել այդ աշխատանքներում: «Մենք մեր սկզբունքներից հետ չենք կանգնել, սահմանադրական բարեփոխումների գործընթացը փաստում է, որ մենք եղել ենք, կանք եւ կմնանք ժողովրդավարական արժեքների եւ ազատ երկրում ապրելու կողմնակիցներ: Դիտորդները կհամոզվեն, որ այն, ինչ ասում ենք, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը»:

Դիտարկմանը, որ միջազգային հանրությունը սահմանադրական հանրաքվեն լեգիտիմ չի համարում  եւ հանդես է եկել կոշտ դիտարկումներով՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ համաձայն չէ նման դիտարկման հետ: «Միջազգային հանրությունը հանդես է եկել հայտարարություններով, որ մենք պետականաշինության զարգացման ուղղությամբ իրականացնում ենք մեր հերթական միջոցառումը, որը նույն այդ միջազգային հանրությունը կասկածի տակ չի առել: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում այդ ամենը նշվել է:

Անդրադառնալով Թալիշի վերակառուցման գործընթացներին՝ Բակո Սահակյանը նշել է, որ բնակավայրի վերակառուցման հետ կապված մի շարք որոշումներ է ընդունել, կատարվել են մի շարք աշխատանքներ, որպեսզի ապագայում ունենանք վերակենդանացված Թալիշ: «Մենք նախատեսում ենք, որ ապագայում Թալիշում բնակվելու են ավելի շատ թալիշցիներ, քան բնակվում էին մինչ ապրիլյան պատերազմը:

Տպել
6935 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան