Իր մոտեցումն է. Գագիկ Ծառուկյանը մեկնաբանեց իր վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը

«Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, իր որոշումն է». «Մոսկվա» կինոթատրոնում «Ծառուկյան դաշինքի» պլատֆորմի քննարկումից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ չի ողջունել իր քաղաքականություն վերադառնալը:

«Նորից եմ ասում, իմ թիմակիցներին էլ եմ ասել. ոչ միայն նախագահին, այլ կուսակցություններին նեղացնելու, վիրավորելու, ցեխ շպրտելու... դա թույլ մարդն է անում: Մարդը պետք է կարողանա իր արած գործով, մոտեցումով հանրությանը, ժողովրդին ցույց տա իր պատրաստակամությունը: Այսօր ցանկացած մարդ կարող է գեղեցիկ ծրագիր գրել, բայց պետք է նայես էդ մարդու անցած ճանապարհը, կատարած գործը, նա ի վիճակի՞ է այդ ծանրության տակ մտնել, այդ գործը կատարել: Այս հողից ծնված, սովորական աշխատող ընտանիքի մարդ եմ, զրոյից կայացած, ես ամեն ինչ էլ գիտեմ, պատկերացնում եմ, տեսել եմ, արել եմ, հաղթել եմ»,- ասել է Ծառուկյանը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ «Ծառուկյան դաշինքի» ցուցակում չլինելու հանգամանքին ԲՀԿ առաջնորդը չի ցանկացել անդրադառնալ. «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի, ասել է, դուք նրան ձեր հարցը տվեք»,- թեման փակել է նա:

Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ չստացվեց իր շուրջ լայն համախմբում կազմակերպել, ինչպես ծրագրվել էր՝ Ծառուկյանը պատասխանել է. «Դե հիմա ո՞վ է մեղավոր: Ե՞ս եմ մեղավոր: Ես ցանկացել եմ համախմբել, բոլորը գան, որովհետեւ սա մի մարդու բան չի: Ես ամբիցիաներ չունեմ: Ես պատրաստ եմ բոլորի հետ համագործակցելու, մեր դռները բաց են բոլորի համար, բայց եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկ մեղավոր չի»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրապարակվել էին ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին 10 համարը զբաղեցնող անձանց անունները:

Տպել
3092 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում