Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագերի ճակատագիրը մշուշոտ է

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը վերջապես հրապարակեց ներդրումային ծրագրերի մի ցանկ, որը արժանացել է կառավարության դրական եզրակացությանը:

Ցանկում ներառված է 44 ծրագիր 5 մարզերից:  Սրանք հենց այն ծրագրերն են, որոնք ներկայացվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ իրականացված աշխատանքային այցերի ժամանակ:  Ներկայացված ծրագրերը իրականություն դառնալու համար անհրաժեշտ է մոտ 350 միլիոն դոլար: Բայց խնդիրը ոչ այնքան փողն է, որքան այն մեխանիզմները, թե ինչպես պետք է տվյալ ծրագրերը ներկայացրած գործարարները ստանան այդ փողը, ով պետք է գնահատի ծրագրերի ռիսկայնությունը եւ այլն:

Նախ մի քանի խոսք ներկայացված ծրագրերի մասին:  Ծրագրերը բազմազան են, տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից: Արագածոտնի մարզում հավանության են արժանացել, օրինակ, չորանոցային տնտեսություն հիմնելու ծրագիր, էկոթաղամաս Սաղմոսավանում, Տեղեր գյուղում քոթեջային հանգստյան տուն, Ոսկեվազում` գինու գործարանի ընդլայնում:   

Շիրակի մարզում հավանության արժանացած ծրագրերից են կտավատի ձեթի արտադրությունը, «Բասեն» հյուրանոցային համալիրի կառուցումը, Բանդիվանում սպանդանոցի ստեղծումը: Գեղարքունիքի մարզում հավանության է արժանացել պանրի գործարանի կառուցումը Վարդենիսում, Լճաշենում՝ կաթի վերամշակման գործարանը, շինշիլաբուծական ֆերման եւ այլն: Տավուշի մարզում հավանության են արժանացել մասնավորապես արեւածաղկի ձեթի արտադրությունը, չորանոցի կառուցումը, դեղաբույսերի հավաքման կոոպերատիվի ստեղծումը, պտղի տնկարանը, պահածոների մի քանի գործարանների կառուցումը...: Վայոց ձորում կառավարությունը հավանություն է տվել այծի կաթի վերամշակման ծրագրերին, արեւային ջերմատան կառուցմանը, զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագրին եւ այլն:

Ինչ ծրագրեր են դրանք, ովքեր են ներկայացրել, բնականաբար՝ ցանկը այդքան մանրամասնեցված չէ: Այդուհանդերձ բոլորովին պարզ չէ, թե ինչպես պետք է իրականացվեն այդ ծրագրերը: Այնպես չէ, որ փող չկա: Փող շատ կա: Կա բանկերում, կա պետական բյուջեում, ի վերջո կա օտարերկրյա պոտենցիալ ներդրողների մոտ եւ այլն: Խնդիրը այդ եղած փողը ծրագրի մեջ ներդնելու մեխանիզմի մասին է: Տեսականորեն մեխանիզմը հետեւյալն է: Կան ինչ-որ նախնական պայմաններ, որոնց բավարարելու դեպքում ծրագիրը ուղարկվում է ճյուղային նախարարություններ եւ կենտրոնական բանկ, քննարկվում է վարչապետին կից հարթակում: Հավանության արժանանալու դեպքում հանձնարարվում է ճյուղային գերատեսչություններին դրանք ավելի մանրամասն ու գործնական քննարկել ու դարձնել այնպիսին, որ բանկերը դրանց իջեցված տոկոսադրույքով վարկեր տան:

Սա՝ տեսականորեն: Ինչ կլինի գործնականում: Եթե գործը հասնելու է բանկերին, ապա այստեղ ամեն ինչ հասկանալի է: Բանկը իր ռիսկը ապահովագրելու է գրավով ու վարկ տա: Առավելությունը կարող է լինել միայն ցածր տոկոսադրույքը: Իսկ եթե գրավ չկա, ապա վարկն էլ չի լինի: Բանկերի համար բոլորովին նշանակություն չունի, թե տվյալ ծրագրին կառավարությո՞ւնն է հավանություն տվել, թե՞ Միացյալ ազգերի կազմակերպությունը: Բանկի համար կարեւոր է, որ ինքը իր վրա ռիսկ չվերցնի, եւ դա բնական է: Թե որքանով հավանության արժանացած ծրագիր ունեցող գործարարին կբավարարեն իրեն առաջարկվող վարկի ցածր տոկոսները, դժվար է ասել: Բայց տվյալ գործարարը կարող է այդ ծրագիրը իրականացնել միայն այն դեպքում, եթե ունի գրավ, բայց նախկինում իրեն առաջարկվող վարկը բարձր տոկոսով էր: Եթե նախկինում իրեն առաջարկում էին, ասենք, 14 տոկոսով ու իրեն ձեռնտու չէր, եւ հիմա կառաջարկեն 12 տոկոսով ու ձեռնտու կլինի, ապա կարող ենք ասել, որ ծրագիրը կիրականանա: Ինչ- որ բան հուշում է, որ կառավարության հավանությանը արժանացած այս ծրագրերը նման խնդիր չունեն եւ վարկի 1-2 տոկոսով էժան լինելը չի բերելու այդ ծրագրերի իրականացմանը:

Մյուս տարբերակն այն է, որ պետությունը ֆինանսավորի կամ համաֆինանսավորի այս ծրագրերը: Բայց սա կոռուպցիայի մի անհատակ հոր է: Ինչ-որ մի չինովնիկ պետական բյուջեից պետք է հատկացում անի ինչ-որ գործարարի: Թերեւս հասկանալի է, թե դա ինչով կավարտվի: Եթե ոչ սկզբնական փուլում, ապա հետո այդտեղ մեծ փողեր «կկորչեն»:

Հաջորդ տարբերակն այն է, որ պոտենցիալ ներդրողները՝ թե՛ ներքին, թե՛ օտարերկրյա, հետաքրքրվեն կառավարության հավանությանը արժանացած ծրագրերով ու իրենց ռիսկի հաշվին ներդրումներ անեն դրանցում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու են Հայաստանում վերջին տարիներին սահուն նվազում ներդրումները: Ի՞նչ է պատահել, ներդրողները ծրագրերի տեղը չգիտեի՞ն: Իհարկե գիտեին, եւ ներդրողներին պետք են ոչ թե հավանություններ, այլ բիզնեսի համար շահավետ միջավայր: Եթե այդ միջավայրը չկա, կառավարությունը կարող է ծրագրերը եռակի հավանության արժանացնել:  Դա արդյունք չի տալու: Եթե կառավարությունը կարողանա բարելավել բիզնես միջավայրը, ապա առանձին ծրագրեր հավանության արժանացնելը կարող է պարզապես լրացուցիչ խթան հանդիսանալ եւ ընդամենը:  

Ներկայացված ծրագրերը, պարզվում է, նոր չեն: Նման եզրահանգման կարելի գալ ՓՄՁ ՁԱԿ նախկին տնօրեն Վարազդատ Կարապետյանի` երեկ սոցիալական ցանցում արված մի գրառումից: «Չանդրադառնամ այս ծրագրերի ծեծված ու անհաջողակ լինելուն (սրանց մասին արդեն խոսում են տասը տարի, բայց որ գործողություն չկա, ուրեմն դրանք սնանկ են ի սկզբանե...»,- նշել է Կարապետյանը, որը ի պաշտոնե ժամանակին զբաղված էր հենց նմանատիպ ծրագրեր ուսումնասիրելով:

Ինչեւէ, առաջիկայում պարզ կդառնա, թե կառավարությունը բացի ծրագրերը հավանության արժանացնելուց՝ ինչ գործուն մեխանիզմներ է մշակել այդ ծրագրերը գործնականում կյանքի կոչելու համար: Պետք է նկատել, որ առնվազն այն էներգետիկան, որ կա այս ծրագրերի շուրջ, կարող է որոշակիորեն մթնոլորտ փոխել:

Տպել
4849 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն