ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակի թեկնածուն պարտվել է ՏԻՄ ընտրությունում. ՀՀԿ-ն նեղսրտած է

Շիրակի մարզի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ներգրավված թեկնածու, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը պարտվել է համայնքապետի ընտրությունների ժամանակ:

Փետրվարի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդիթեր Գասպարյանը 15 ձայնով իր պաշտոնը զիջել է անկուսակցական, երիտասարդ Հովհաննես Պողոսյանին: Տեղեկացնենք, որ Վարդիթեր Գասպարյանն Ախուրիկը ղեկավարում էր 2009 թվականից:

Գասպարյանի` չնչին ձայների տարբերությամբ անկուսակցական թեկնածուին պարտվելը զայրացրել է տեղի հանրապետականներին, ովքեր կուսակցության վերեւներում բարեխոսել եւ երաշխավորել էին Վարդիթեր Գասպարյանի համար:  Բանն այն է, որ Վարդիթեր Գասպարյանն Ազգային ժողով ընտրությունների ժամանակ՝ Ախուրիկից եւ Ախուրյանի տարածաշրջանի մյուս գյուղերից, պետք է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովեր: Նա Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակի 4-րդ համարն է զբաղեցնում:

Համայնքապետի ընտրություններում նրա պարտությունը «նեղն» է գցել, որոշ հանրապետականների, կարելի է ասել, որ նրանք Շիրակի մարզի շրջանակներում Սերժ Սարգսյանին սխալ հաշվարկ են ներկայացրել: Armtimes.com-ին հասած տեղեկությունների համաձայն, Շիրակի ՀՀԿ կառույցին Երեւանից նկատողություն են արել:

Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցեց ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ: Վերջինս հրաժարվեց մեր տեղեկությունները հաստատել կամ հերքել, իսկ թեկնածուի չվերընտրվելու հետ կապված ասաց. «Նա ընդամենը 15 ձայնով է պարտվել, բայց կուսակցությունը դրան չէր սպասում»:

Armtimes.com-ին փոխանցած այն տեղեկությունը, որ Վարդիթեր Գասպարյանին դուրս են հանելու ռեյտինգային ցուցակից, Մինասյանը խուսափողական պատասխան տվեց. «Մենք դեռ առաջադրման փուլում ենք, հանելու մասին հետո կիմանաք: Ցուցակները վերջնական չեն»,- նշեց ՀՀԿ-ի մարզային ղեկավարը:

Ութ տարի Ախուրիկը ղեկավարած Վարդիթեր Գասպարյանն էլ իր պարտության մեջ հարազատ կուսակցությանն է մեղադրում. «Ինձ չեն սատարել եւ չեն օգնել, եթե ուզում էին, որ հաղթեի, պետք է կողքիս  կանգնեին»,- ասում է Գասպարյանը եւ ավելացնում, որ իրեն չի հետաքրքրում, թե կուսակցությունն իր պարտության մասին ինչ կարծիք ունի:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք խառնել եք ՀՀԿ-ի ԱԺ ընտրությունների հաշվարկները, Վարդիթեր Գասպարյանն ասաց. «Ինձ հիմա իմ ընտրություններն են հետաքրքրում, ես բողոքարկելու եմ, քանի ընտրախախտումներ եմ նկատել»,- եզրափակեց նա:

ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն հնարավոր բոլոր քայլերին դիմել է, որ Վարդիթեր Գասպարյանը վերընտրվի՝ նկատի ունենալով նրա դերակատարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
4988 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)